Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այո, խորն էր կալանավորական մասսայի, այսինքն ճնշող մեծամասնության ատելությունն ու անվստահությունը դեպի ինտելիգենտները, և վարչությունն ու կուլտ—կոմիսիան ջանք չէին խնայում գոնե որոշ չափով այն վերացնելու, բայց հաջողություն չէին գտնում և, ի նկատի ունենալով վերոհիշյալ պատճառները՝ կարելի է ասել, որ դժվար էր գտնել։ Իսկ երբեմն այդ փորձերը վերջանում էին կատարյալ կուրյոզով։ Հարկավոր է ասել, որ կալանավորների մասսան հաճախ խոսք էր բաց անում անգամ այն մասին, թե կուլտ-կոմիսիան գտնվում է «ինտելիգենտների ձեռին»։ Չնայած նրան, որ այդ կոմիսիան ավելի քան մասսայական կուրս էր բռնել, կոմիսիայի կազմի մեջ կային գյուղացիներ ու բանվորներ, թատերական խմբերի անդամների մեծ մասը «վարի խավից» էր, ներկայացումների ժամանակ առաջին կարգերը հատկացվում էին նրանց և այլն։ Սակայն որպեսզի կուլտ— աշխատանքի մասսայականացումն ավելի խոր գնա՝ մի անգամ կուլտ֊կոմիսիան որոշեց կենդանի լրագրի ծրագրի մեջ մտցնել մի գյուղացի կալանավորի զեկուցումը՝ մեղվաբուծության մասին։ Գյուղացին գործնականորեն բավականին տեղյակ էր այդ առարկային, ինքն էլ «վարի խավում» սեփական մարդ էր համարվում։ Բայց որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ նրա երևալուն պես… ամենադաժան կերպով նրան ծաղրեցին։ Ծաղրեց հենց կալանավորների «վարի խավը», կալանավորական մասսան, և ոչ միայն ծաղրեց, այլև ոչ մի կերպ հնարավորություն չեղավ դահլիճում խաղաղություն մտցնելու, որպեսզի խեղճը շարունակե