Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խմբակն իր երեք տարվա գործունեության ընթացքում չկարողացավ վարել կազմակերպչական մի այնպիսի գիծ, որ Հայաստանի պրոլետարական փոքրաթիվ ուժ երը համախմբվեին նրա շուրջը։ իր վարած գրական քաղաքականության անխոհեմ ու անհամբերողական, ոչ- զգուշավոր ընթացքի շնորհիվ նա ջլատեց մեր պրոլետդրական շարքերը և կաստայացավ։ Իսկ գրական արտադրանքի ասպարեզում նա ստեղծեց այն ջերմոցային «պրոլետգրականությունը», որի անընդունելիությանտում*։ — Մյուս կողմից' Լենինականում սույն թվի ապրիլին' կազմակերպվեց բանվոր և գյուղացի գրող¬ ների «Հոկտեմբեր» միությունը*, որը ևս մինչև օրս չի կարողացել դառնալ համահայաստանյան կազմակերպություն։ Այնինչ, արդեն հրամայական պահանջ է դարձել Հայաստանի պրոլետարական գրողների ցաքուցրիվ ուժերը համախմբելը մի դրոշակի տակ և համահայաստանյան կազմակերպություն ստեղծելը։ Այս նպատակով Լենինականի պրոլետարական գրողների «Հոկսեմբեր» միությունը և մի շարք բանվոր ու գյուղացի առանձին գրողներ, որոնք մինչև օրս չեն ՛անդամակցել գրական որևէ կազմակերպության, միանում են և հիմնում Հայաստանի պրոլետգրողների «Նոյեմբեր» միությունը' հիմք ընդունելով հետևյալ պլատֆորմը.

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐՈԼԵՏԱՐԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ
«ՆՈՅԵՄՐԵՐ» ՄԻՈՒԹՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԸ

Իբր գործունեության պլատֆորմ' Հայաստանի պրոլետարական գրողների «նոյեմբեր» միությունն ընդհանուր սկզբունքային առումով ընդունում է պրոլետգրողների առաջին համամիութենական կոնֆերենցիայի բանաձևը5, այն վերասյանւսթյամթ, nr կազմում