Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վիշտս կպատմեմ, կըսեմ, որ իրմե հեռու չեմ կրնար կոր ապրիլ, և այլն, հետո, խոսք կբանամ Ղուկաս էֆենտիենց մասին և անոնց նյութական աննպաստ վիճակին մասին առած տեղեկություններս կհաղորդեմ, առանք աղբյուրը ցույց տալու, հետո երկրորդ նամակով մը ընտանեկան գայթակղությունները կհիշեմ… այդ մասին ես, եթե պետք ըլլա, նորանոր տեղեկություններ կրնամ տար: Անկե ետքը կամաց-կամաց Ռոզիկի թերությունները մեջտեղ կդնեմ, վերջապես անանկ մը կընեմ, որ իբր թե իր մեկնելեն ի վեր ամեն օր մեկ մեկ աննպաստ տեղեկություններ կստանաս Կելկիթյաններու վրա, մյուս կսղմեն ալ հոս, դուն քեզի խզում մը առաջ կբերես, այնպես որ զավակդ հոս հասնելուն՝ ամեն բան տակնուվրա եղած գտնա… ալ անկե ետքը կմտածենք մեր ընելիքը։ Դուն վստահ եղիր, որ նշանը ետ ըլլալեն շաբաթ մը ետքը Հերմինեին հետ կրնանք Լևոն էֆենտին նշանել…

Տիկին Անթառամ հանձն առավ հետևելու Տ. Միքիասի խորհուրդներուն, որոնք շատ բանավոր կթվեին իրեն։

Երբ Տ. Միքիաս հրաժեշտ առավ ու մեկնեցավ, տիկին Անթառամի առաջին գործը եղավ խոստացված նամակը գրել Փարիզ, իր զավկին, գործ՝ որ բավական դժվարին էր իրեն համար․ որ շատ նախնական կրթություն մը առած էր և հազիվ պարզ կարդալ մը գիտեր ու քիչ մըն ալ գրել, անհեթեթ, աներևակայելի տառասխալներով։

Այս տաժանակիր աշխատությունը ավարտելն ետքը, որ գրեթե երկու ժամ տևած էր, թեև նամակը հազիվ երեք երես եղեր էր, Անթառամ իր կռիվի հատակագիծը պատրաստեց։

Ռոզիկ իր այցաքարտին մեջ ծանուցած էր, որ հետևյալ օրը կրկին պիտի գային պանդոկ, իրեն այցելություն տալու․ միթե այդ լավ առիթ մը չէ՞ր ճակատամարտը սկսելու։ Որովհետև շատ ժամանակ չունեին կորսընցնելու, իրավ էր, որ տղան պարտավոր էր իր վերադարձը մեկ քանի օր հապաղել, բայց այդ հապաղումը շատ աննշան բան մըն էր, ուստի գործել կուզեր անմիջապես,տղդուն վերադարձեն ետքը անկարելի էր բան մը ըներ։

Գիշերր ամբողջ իր միտքը այս խնդիրներով չարչարեց։ Լևսն խենթի պես սիրահարված ըլլալու էր այդ աղջկան՝ զինքը այս աստիճան մոռցած ըլլալու համար, ինք՝ որ մինչև այդ օրը մորը հանդեպ սեր ու պատկառանք միայն ցույց տված էր և ուզած էր, որ իր ամուսնությանն ալ մոր հաճությամբը ըլլար։ Այժմ կզգար․