Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քան երբ խարանին վրա կելլեր պատարագ մատուցանելու համար։

Վերջապես հասավ մեծ սրահին դռան առջև, ուր աոաջնորդած էր զինքը ծառան՝ որ դուռը բացավ և ըսավ․

− Ներս մտիր։

Քահանան՝ վեհերոտ մտավ սենյակեն ներս, ուր Ղուկաս էֆենտի թիկնաթոռի մը վրա նստած լրագիր կկարդար, սիկարեթ մը ծխելով։

Վաճաոականը քահանան տեսնելով ժպտուն և ուրախ դեմք մը առավ և գոչեց.

− Վա՜յ, դուն ես, տեր պապա, եկուր նայինք, ես ալ քեզի կսպասեի կոր։− Հետո ծաոային դառնալով.

− Հակոբ,− ըսավ,− մեզի երկու հատ խահվե բեր։

Քահանան այս սիրալիր ընդանելութենեն ա՛լ ավելի շփոթած, ոտքի վրա կեցեր էր, չհամարձակվելով նստիլ։

− Եկուր, սանկ քովս նստե տեսնենք, տեր պապա,− շարունակեց վաճառականն ուրախ դեմքով։

Տ. Կիրակոս վերջապես թիկնաթոռի մը մեջ տեղավորվեցավ։ Ղուկաս էֆենտի գրպանեն սիկարեթի տուփը հանեց և հատ մը երկարեց իր հյուրին։

− Իշալլահ տղան տարիր տեղը տվիր,− ըսավ։

− Այո՜, էֆենտիս, տարի մորը հանձնեցի,− պատասխանեց քահանան։

− Աղեկ, աղեկ, շատ շնորհակալ եմ, դուն շենք շնորհք, բանիբուն, խելացի քահանայի մը կնմանիս կոր. շատո՞նց է, որ մեր եկեղեցին կգտնվիս։

− Քանի մը տարի կա, էֆենտիս։

− Զարմանալի բան, մինչև հիմա ուշադրություն չէի ըրած, անունդ ի՞նչ էր․․․

− Կիրակոս…

− Շատ աղեկ, քեզի պես համեստ ու պարկեշտ քահանաները կսիրեմ։

− Շատ ապրիք, էֆենտիս, շնորհակալ եմ։

− Ըսածներս տեղն ի տեղոք կատարեցի՞ր… սակարկությունը քանիի՞ կապեցիր, եթե հարյուրեն պակաս է, քեզի աղվոր նվեր մը կա։

Քահանան՝ գլուխը ծռած՝ չէր համարձակեր պատասխանելու։