Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր ազատութենեն, շռայլ կյանք մը վարելու համար, գոնե ժամանակ մը։ Նույնիսկ այնպես կարգադրած էր, որ իրիկվան կերակուրն ալ դուրսը ուտե, ավելի ազատ մնալու և ծառաներուն անհարկի հսկողութենեն խուսափելու համար։

Ղուկաս էֆենտի լսած էր, որ իր բարեկամը, Քերովբե էֆենտի, կարգ մը անխոստովանելի մոլություններ ուներ ու հիմակ, զայն իր քովը կանչելով, կհուսար զայն իրեն գործակից ընել իր մտադրած հաճույքի և ցոփության արշավանքին։

− Այս գիշեր եկուր, կերակուրը միասին այստեղ ուտենք,− առաջարկեց՝ երկու օղի ևս ապսպրելով։

− Բայց, էֆենտի, տունը չե՞ն սպասեր…

− Տունը մարդ չիկա, հիմա ամուրի կսեպվիմ,− պատասխանեց վաճառականը և իր բարեկամին պատմեց կնոջ մեկնումը։

Այս բացատրության վրա, Քերովբե էֆենտի հոժարակամ ընդունեց ճաշի հրավերը։

Վաճառականը կամաց-կամաց, զբոսնելու, իր ազատութենեն օգտվելու թաքուն խորհուրդները պարզեց և կարգ մը քողարկյալ ակնարկություններ ըրավ Քերովբե էֆենտիին, որ խնդալով ու կատակելով պատասխանեց։

Առատ գինիով ճաշե մը ետք երկու բարեկամները ալ բոլորովին բացված էին իրարու և որոշեցին նույն իրիկունը միասին անցնել, աղեկ քեֆ մը ընելու համար։

Այդ գիշերը Ղուկաս էֆենտի տուն չվերադարձավ, առտուն միայն եկավ մեկ երկու ժամ հանգստանալու և հետո գործին գնաց։ Քերովբե էֆենտի իրմե սպասված պաշտոնը մեծ հաջողությամբ կատարած էր, արժանանալով վաճառականին բարյացակամ գնահատությանց։

Հետևյալ օրը կրկին իրար գտան նոր արշավանքներ կազմակերպելու համար ու այսպես, ամիս մը, Ղուկաս էֆենտի սանձարձակ շվայտության կյանք մը վարեց։ Քերովբե էֆենտի իրեն անբաժան խորհրդակիցն ու գաղտնեկիցը եղած էր, ալ պատկառանքն ու ակնածանքը վերցած էր իրենց միջև և իրենց հարաբերությունները բացարձակորեն մտերմական հանգամանք մը առած էին։

Ղուկաս էֆենտիի հաճոյակատար առաջնորդը ուզեց օգտվիլ այս նորահաստատ մտերմութենեն և բավական մեծկակ գումար մը հաջողեցավ բրցնել վաճառականեն, իբրև փոխառություն։

Եվ սակայն օր մըն ալ Ղուկաս էֆենտի, ալ հափրացած այդ