Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Դեռ բան մը չեմ կրնար ըսել, պետք է որ այժմ կրկին քննեմ, եթե տաքությունը ավելցած է, լավ նշան չէ։

Այս բացատրություններեն ետքը, բժիշկը մոտեցավ հիվանդին, վերքը քակեց, երկարորեն քննեց ու մաքրելե և վրան հականեխականներ դնելե ետքը կրկին պատեց:

Մեկնած միջոցին՝ տիկին Թագուհի ետևեն գնաց և դուրսի սրահը դարձյալ հարցուփորձեց զինքը։

− Դաշույնը շատ խորը մխված է դժբախտաբար,− ըսավ բժիշկը,− և ներքին գործարանները վնասված են… ինչ որ մտատանջություն կուտա ինծի, տաքության սաստկանալն է… տեսնենք, մինչև քանի մը օր որոշ բան մը չեմ կրնար ըսել, առայժմ վիճակը բավական վտանգավոր կգտնամ:

Տիկին Թագուհի դարձավ հիվանդին սենյակը: Ղուկաս էֆենտիի գլխուն եկած այս փորձանքը զինքը չէր հուզեր բնավ, բայց սրտնեղություն կուտար, մանավանդ որ այս պատճառով ստիպված էր հետաձգել իր մեկնումը։

Հիմա արգահատանքի նայվածքով մը կնայեր անկողնին մեջ անշարժ երկնցած այդ մարդուն, որու կենակիցը եղած էր տարիներե ի վեր:

Բժիշկին տված բացատրությունները զինքը չէին լուսաբանած բոլորովին, իմացեր էր միայն, որ ամուսինը վիրավորված էր ծանրապես, բայց ի՞նչ պարագաներու տակ։

Բժիշկը այս մասին բան մը չէր ըսած, որովհետև ինքն ալ չէր գիտեր կամ գուցե չէր ուզած ըսել։

Տիկին Թագուհի կզգար, որ խնդրույն տակ աղտոտ պատմություն մը ծածկված էր, և ասոր համար լավագույն կհամարեր չգիտնալ։

− Բավական է մինչև հիմա իր մասին գիտցածներս ու իմացածներս,− կխորհեր,− լավագույն է, որ այս վերջին խաղքությունը չիմանամ:

Պահ մը Ղուկաս էֆենտի աչքերը բացավ, ինքզինք բավական կազդուրված զգաց և ուզեց կնոջը հետ խոսիլ:

− Թագուհի,− ըսավ ցած ձայնով մը,− ես կուզեի, որ վիրավորված ըլլալս չիմացվի և նույնիսկ քենե ալ գաղտուկ պիտի պահեինք, բայց անգաղտնապահությանը պատճառով իմացար։ Արդեն դժվար պիտի ըլլար մինչև ետքը ծածկելը, բայց գոնե քենե