Հետևյալ օրը, բոլոր հայ թերթերը հինգ վեց սյունակներով կպատմեին այդ արտաքո կարգի հուղարկավորությունը, կենսագրական ծանութություններ տալով «մեծ բարերար»-ի մասին:
Թերթերեն ոմանք կըսեին, թե Վակաս էֆենտի մասնավոր կտակով մը կարևոր գումար մը ձգած էր ազգին, բայց այդ տեղեկությանը երբեք չստուգվեցավ։
Իրավցնե իր ձեոագիրներուն մեջ կտակ մը գտնվեցավ, սակայն բոլորովին անհատական հանգամանք ունեցող: Այդ կտակով Ղուկաս էֆենտի 800 ոսկի կսահմաներ իր հողակույտին վրա դամբարան մը շինվելու պայմանով։
«Դամբարանը կարելի եղածին չափ պարզ, բայց խոշոր և հաստատուն կուզեմ որ ըլլա, կգրեր, քառակուսի ձևով, որուն ճակատին վրա անունս, մականունս և ծննդյան և մահվան թվականներս պետք է նշանակել, իսկ մյուս երեք կողմերուն ամեն մեկին վրա սա երեք բառերը կուզեմ որ քանդակվին.− «Ընտանիք, պատիվ, բարոյական»։
Ղուկաս էֆենտիի եղերական մահվընե քանի մը ամիս ետքը, տիկին Թագուհի իր աղջկան հետ կմեկներ Փարիզ, վերջնականապես հոն հաստատվելու համար։ Իր քեռայրը, Երանիկի էրիկը, կրցած էր վերջապես Պոլսո մեջ համեստ գործ մը գտնել, բայց տիկին Թագուհի, որ բավական մեծկակ հարստություն մը ժառանգած էր, ինքն ալ իր կողմե ամսական վեց ոսկի կապած էր քրոջը, անոնց ապրուստը ապահովելու համար։
Քերովբե էֆենտի անմխիթար էր իր բարեկամը կորսնցուցած ըլլալուն համար։ Հազիվ թե անոր մտերմությունը սկսած էր շահագործել, ահա անողոք մահը եկեր էր զայն իր ձեոքեն հափշտակելու, և սակայն, մյուս կողմե, այդ մահը մաքրած էր կարգ մը փոխառություններ ու առկախ հաշիվներ, այնպես որ Քերովբե էֆենտի որոշապես չէր կրցած վճռել, թե Ղուկաս էֆենտիի մահվան վրա լալո՞ւ թե ուրախանալու էր։
Տեր Միքիաս հայրը, իբրև տաներեց քահանա, զգեստավորյալ և սգակիր ներկա գտնված էր հուղարկավորության հանդեսին, հաճախ խորին հառաչանքներ արձակելով սրտեն, ինչ որ ցույց կատար իր ծուխին վրա ունեցած ջերմ համակրանքը: