Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՞նչ ըսել է, որ զիս թաղական Խորհուրդեն դուրս նետեն ու իմ տեղս անցնեն…

− Ատանկ բան չէ եղած,− դիտել տվավ Պողոս էֆենտին:

− Պարապ խոսք չեմ ուզեր, ես ըրածս գիտեմ,−պատասխանեց Սափորյան էֆ.,− իբրև Վարչության անդամ մոտեն հետևած եմ բոլոր իրադարձություններուն… գիտեմ թե ինչո՞ւ ստիպվեցար հրաժարիլ։

Իրեն հրաժարականին մասին այս անորոշ ակնարկությունները վրդովեցին վաճառականը։ Ինք այնպես կկարծեր, որ ընտանեկան գայթակղությունը, որուն զոհ գացած էր, միմիայն Ք. թաղի անձուկ շրջանակին մեջ ծանոթ էր ու ավելի հեռուները չէր տարածված։

− Անցած գացած բաներ են ատոնք, ալ չարժեր վրաները խոսիլ,− ըսավ,− մանավանդ որ շատ գոհ եմ այդ թաղական գործերեն քաշվելուս համար․․․ ժամանակե ու նյութական կորուստե ուրիշ բանի չծառայեր մեր մեջ աազգային գործերու խառնվիլը։ Բայց չմոռնամ սըվիկա հիշեցնելու ձեզի, թե դուք ալ իբրև Վարչության կողմե եկած քննիչ, այն ատեն Մարգար էֆենտիի կողմը բռնեցիք և պատճառ եղաք, որ խնդիրը ավելի կնճռոտի…

− Կսպասեի այդ դիտողության,− պատասխանեց Սափորյան։

− Խոսքին կարգը եկավ տե՝ անոր համար կըսեմ կոր, եթե ոչ ինծի համար խնդիրը բոլորովին փակված է ու ալ չեմ ուզեր ատով գբաղիլ։

− Քեզի շիտակը խոստովանի՞մ… հիմա շատ ցաված եմ այդպես վարվելուս։

− Ցավելու բան չկա, դուք այդպես վճռեր էիք և ըստ այնմ ալ ձեր տեղեկագիրը պատրաստած։

− Ետքեն համոզվեցա, որ հարևանցի կերպով ուսումնասիրած էի․․․ ատոր պատճառն ալ այն է, որ Մարգար էֆ․-ի խոսքերուն պետք եղածեն ավելի կարևորություն ընծայեցի։

− Գոհ եմ, որ հիմա ձեր սխալը զգացած եք,− պատասխանեց Պողոս էֆ. ժպտալով։

− Էֆենտիմ, մենք այն ատեն Մարգար էֆենտի Սասանյանը մարդ կարծեցինք… ահա անկե խաբվեցանք…

− Չեմ գիտեր, թե ի՞նչ ըսել կուզեք։

− Ճանըմ, պարզապես զիս շողոքրթեց, սուտ ու փուտ պատմություններ հնարեց, իրողությունը խեղաթյուրեց, դեպքերը