Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործդ չէ… դուն դպրոցին մեջ աղվոր դաս կուտաս։ Ասկե զատ, մարդ իրեն ի նպաստ ստորագրություն չկրնար հավաքել, և հավաքելու ալ չէ, որը վեր կքաշե, որը՝ վար…

− Ձեր դիտողությունը իրավացի է։

− Արդեն սկսած են ետևեդ խոսքեր ըսել։

− Ի՞նչ խոսք,− գոչեց ուսուցիչը վրդովված։

Ճանըմ, ամենուն բերանը կրնա՞ս գոցել, կըսեն…

− Բալց ինծի դեմ ի՞նչ կրնան ըսել… ամենքն ալ ինծի իրավունք կուտան կոր, և Թաղական Խորհուրդը կդատապարտեն կոր։

− Այդ խոսքերուն շատ ականջ մի կախեր, անոնք երեսանց անանկ կըսեն, ետևեդ ալ տարբեր լեզու կգործածեն… հիմա գիտցած եղիր, որ թշնամիներ ունիս թաղին մեջ, ամեն մարդ բարեկամ մի կարծեր։

− Գիտեմ, որ քանի մը հակառակորդներ ունիմ։

− Ինչ որ է, խնդիրը այդ չէ, հիմա քեզի բան մը պիտի ըսեմ, ուշադրություն ըրե։

− Խոսեցե՛ք։

− Կուզե՞ս, որ այդ հանրագրության տակ գոնե 80-100 ստորագրություն ըլլա։

− Ճիշտ այդչափը բավական է։

− Լավ, ատիկա ես միայն կրնամ ընել…

− Դո՞ւն,− գոչեց Թորգոմ,− այդ ծառայությունը կուզես մատուցանել ինծի։

− Ինչո՞ւ չէ, ըսի քեզի, որ քեզ կսիրեմ… ասկե զատ ընելիքս ծառայություն չէ, այլ գործ մը։

− Ի՞նչ գործ,− հարցուց ուսուցիչը զարմացած։

− Քեզի 100 ստորագրություն պետք է, այնպես չէ՞։

− Այո՛, քիչ մը պակաս, քիչ մը ավել նշանակություն չունի։

− Ես քեզի պիտի բերեմ այդ ստորագրությունները։

− Շնորհակալ եմ։

− Շնորհակալության բան մը չկա, գործ մըն է, կընենք կոր… միայն թե, բաց խոսիմ, ի՞նչ պիտի տաս ինծի այդ 100 ստորագրություններու փոխարեն։

− Այսինքն իբրև փոխարինություն դրա՞մ կպահանջեք,– կմկմաց ուսուցիչը։

– Բնականաբար,– պատասխանեց Մեռոնսըզ Ճանիկ,– ես