Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/718

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ու կբարեփոխեինք։ Սերգիս աղա ուրախ զվարթ կերթար կուգար, մեկիկ-մեկիկ ամենուն հագնելիք զգեստները կքններ, կզններ, ոմանցը չէր հավներ, կրկին մարդ կղրկեր ու նորանոր զգեստներ բերել կուտար։

− Պետք է որ մեր զգեստներն ու դիմակները լավագույնը ըլլան, կպոռար․ պետք է որ պարահանդեսին մեջ ամեն մարդ մեզմով զբաղի…

Ինք իրեն համար արաբ շեյխի մետաքսե մեծարժեք հագուստ մը զատած էր, հոյակապ փաթթոցով մը և հնօրյա դաշույններով ու դանակներով, որոնց վրա կիտվածներ բանված էին։ Կուզեր որ մեր մեջեն մեկ քանիները նմանապես արաբական զգեստներով ծպտվին իբրև իրեն հետևորդները։ Մինչ իրիկուն տևեց այդ պատրաստությունները։ Վերջապես ամենուն հագնելիքները որոշվեցան, պատրաստվեցան և Սերգիս աղա, գոհ սրտով, գնաց անցավ իր օղիի ափսեին դիմաց։

Սերգիս աղա սովորություն ուներ իր գավաթները «կենաց» պարպելու և նախ կսկսեր իրեններեն.

− Ասիկա հաճի մայրիկիս կենացը…

− Ասիկա կնոջս կենացը…

− Ասիկա Զապելիս կենացը։

− Ասիկա Տրդատիս կենացը…

Երբ անոնք լմմնային՝ կարգը կուգար մեզի։ Սերգիս աղայի համար միջոց մըն էր այս կրցածին չափ շատ խմելու օղին, որովհետև առարկելով թե այսինչին կենացը չէ խմած տակավին և թե կրնար վշտանալ, օղիի գավաթը չէր թողուլ, մինչև որ կենացներու ամբողջ շարքը չավարտեր։

Հիմակ ուրիշ կենաց մըն ալ ավելցած էր, այն էր նորածին մանչը.

− Այս ալ նոր ծնածին կենացը…

− Սերգիս աղա, անունը ի՞նչ պիտի դնես,− հարցուց մեծ մայրս։

− Տեսնենք, դեռ չեմ որոշած։

− Բենիամին դի՛ր։

− Բենիամի՞ն,− գոչեց Սերգիս աղա կեղծ բարկությամբ մը.− ի՞նչ ըսել կուզես, միթե ա՛լ զավակ պիտի չունենա՞մ որ Բենիամին դնեմ․․․․ Բենիամինին շա՛տ ատեն կա, շա՛տ… դեռ ես ալ երիտասարդ