Jump to content

Էջ:Zabel Yesayan, Traveling of Murad.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սեբտստացի Մուրադը կարևոր հանձնարարությամբ Մեկեում է Վիեննա, ապա վերադառնում Պարսկաստան, իսկ 1908 թվականին Բիթլիսից անցնում է Տիգրանակերտ, ապա՝ Խարբերդ։ 1909 թվականի ամռանը արդեն իր հայրենի Սեբաստիայում էր, որտեղ նրան ընդունում են սիրով ու ոգևորությամբ։ Նա այստեղ ականատես է լինում մարդկանց միամիտ ոգևորությանը, որ աստիճանաբար մեծ տարածում է ստանում երիտթուրքերի նոր սահմանադրության հռչակման և մանավանդ դեմոկրատական կարգախոսների առիթով։ Բայց քիչ անց, Ադանայի կոտորածից դառնացած հայ ազգաբնակչությանը զգուշացնում է, որ երբեք չպետք է հավատ ընծայել երիտթուրքերի խոստումներին։

Ահա նրա դիմումն իր հայրենակիցներին. «Քանիցս արդեն ըսեր եմ, ժողովուրդ մը, որ ինքզինքը պաշտպանելու միջոցներ չունի և ոչ ալ քաջություն դիմադրելու, միշտ ենթակա է ջարդվելու, նույնը պիտի լինի այստեդ, և օր մը, Բեգասս հեծած, դժբախտություն պիտի ունենամ արցունքոտ աչքերով ձեր դիակները դիտելու։ «Կռվելով միայն կրնաք փըրկվել. այս է վերջին խոսքս ու կտակս ձեզ…»։

1910 թվականին Մուրադը ամուսնանում է օրիորդ Ագապիի հետ։ Վերջինս վարժուհի էր և ուսյալ։ Պահպանվել է մի խմբակային լուսանկար (Մուրադը, կինը՝ Ագապին և որդին՝ փոքրիկ Գևորգը):

Սեբաստացի Մուրադը դրության ծանրությունից դուրս գալու համար բանակցություններ է վարում քուրդ աշիրապետերի հետ։

«Բրոնզե, ձուլածո կազմվածք… խորը, անհանգիստ, կրակ աչքեր» (Ավետիս Ահարոնյան): Դա Սեբաստացի Մուրադն է, և ինչպես վկայում են նրա հարազատները ու ընկերները, Սեբաստիայում գտնվելու տարիներին հսկայական աշխատանք է տարել հայ-քրդական հարաբերությունները ամրապնդելու, փոխադարձ օգնություն ցույց տալու ուղղությամբ։ Դա նրան հաջողվում է, թեև այն ունենում է կարճ կյանք։ Նույնիսկ թուրքական կառավարող շրջաններն էլ հաշվի էին նստում նրա հետ։ Այսպես՝ Մուրադի ջանքերով Սեբաստիայի կուսակալը քանիցս չեզոքության կոչ է անում նաև թուրքերին, և առժամանակ ի չիք են դառնում անիմաստ կոտորածները։

Մուրադն ու Սեպուհը գնում են Թիֆլիս նոր ուժեր հավաքագրելու։ Դա նրանց չի հաջողվում։ Բարեկամների խորհրդով մեկնում են Վլադիկավկաս և Արմավիր։ Նրանց թվում էր, որ ռուսական նոր իշխանությունները կընդառաջեն իրենց և զորք կամ զինամթերք կտան։ Բայց արդյունքի չեն հասնում և ուղղություն են վերցնում դեպի Ցարիցին։ Այստեդ ևս նույն հուսախաբությունն էր։ Ստիպված մեկնում են Աստրախան,