ապա Բաքու, որտեղ հայ բնակչությունն ընկել էր թուրքական բանակների և թաթարական զինված հրոսակների կրակի տակ, սրվել էին ազգամիջյան հարաբերությունները, ծայր էին առել հայերի զանգվածային կոտորածները, և այս տարածքում դրված էր հայերի լինել-չլինելու ճակատագրական հարցը։
Բաքվում հանդիպում են մարտական հին ընկերներին՝ Ռոստոմին և Համազասպին, վճռում միավորել կռվի պատրաստ բոլոր ուժերը և կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը։ Նրանք մշակում են թշնամու թիկունքն անցնելու, երկու կրակի մեջ նրան պահելու մի համարձակ ծրագիր և ձեռնամուխ լինում դրա իրագործմանը։
Հայ մարտիկները շրջանցում են թշնամուն, գրավում հարմար դիրք և հանկարծակի գրոհում թիկունքից։
Թշնամին դրան չէր սպասում և, խուճապի մատնվելով, թողնում է կարևոր նշանակությունն ունեցող բարձունքը։
Սեբաստացի Մուրադը հայ մարտիկներին տանում է գրոհի և բլուրներից մեկի գրավման ժամանակ ընկնում թշնամու գնդակից։
Ծնվել էր Սեբաստիայում, գործել Պոլսում, Սասունում, Վանում և այլուր, բայց ընկնում է Բաքվի մոտերքում՝ բարձր պահելով Գևորգ Չաուշի, Անդրանիկի, Հրայր Դժոխքի և մյուս զինակից ու մարտական ընկերների հաղթական դրոշը։
Հայ անվանի գրող-հրապարակախոս Զապել Եսայանը (1878—1944…?), սկսած Սորբոնի համալսարանի ուսումնառության տարիներից, նետվել է հասարակական-քաղաքական պայքարի ասպարեզը, գրել արձակ ու չափածո գործեր, հրապարակել գրականագիտական, սոցիոլոգիական բնույթի հոդվածներ և ուսումնասիրություններ։ Տարբեր առիթներով հանդես է եկել ուշագրավ զեկուցումներով, կարդացել դասախոսություններ, որոնց առանցքում եղել են Թուրքիայում գտնվող ազգերի իրավահավասարության և ինքնորոշման հարցերը, միաժամանակ դատապարտել է թուրքական բռնատիրությունը և նրա կողմից իրացվող հայերի ցեղասպանությունը, ուշ շրջանում համարձակորեն դիմակազերծ է արել ֆաշիզմի հակամարդկային էությունը։
Իր ստեղծագործություններում համարձակորեն քննադատում է ոչ միայն թուրքական ռազմաֆեոդալական վարչակարգը, սուլթան Համիդի բռնատիրությունը, այլև նրան հաջորդած երիտթուրքերի երկդիմի ու