ուրիշ արևելյան երկիրներու մեջ՝ ինչպես Պարսկաստան, Միջագետք և մասնավորապես բոլոր բյուզանդական երկիրներու մեջ։
Հայաստանի մեջ ևս միայն Զվարթնոցը չէ, որուն քարերին վրա այդ նշանները կան, այլ VII դարուց մինչև XV դարուն կանգնված շենքերի մեջ հաճախ տեսնում ենք այդ նշանները զանազան ձևերով և դարաշրջանների հատուկ փոփոխություններով։
Հին շենքերի վրա այս նշաններին ուշադրություն դարձնողներեն ինձ հայտնի են Վոգյուե և Մ. Դիելաֆուա, առաջինը ամբողջ Սիրիան ճանապարհորդելով՝ իր գրած երկհատոր մեծ աշխատությունով, իսկ երկրորդը շրջելով ամբողջ Պարսկաստանը՝ իր գրած հինգ հատոր հոյակապ աշխատությունով։
Ըստ այդ գիտնականների, իրենք առաջինը չեն այս նշանների վրա ուշադրություն դարձնողը, իրենց տված նմուշներից զատ կան ուրիշ բազմաթիվ նշաններ արևելյան երկրների կանգուն կամ կիսականգուն հին հուշարձանների քարերի վրա, և տալիս են հետևյալ բացատրությունը։
Ի հնումն շենքի ճարտարապետները քարտաշների վերաբերյալ գործերը զանազան մասերի բաժանելով, յուրաքանչյուր մասը հանձնում էին առանձին կարող վարպետների, որոնց պարտականությունն էր թե նույն մասի պատը շինել և թե քարերը տաշելով տեղը շարել։ Այս միջոցին յուրաքանչյուր վարպետ իր շինած պատին վրա տաշած քարերի նշանները փորագրելուց հետո շարում էր պատին մեջ։ Գործը ամբողջացնելուց հետո, չափում էին յուրաքանչյուր հանձնառու վարպետի շինած պատերը և հաշվում էին անոնց նշաններով տաշված քարերը և ըստ այնմ տալիս էին ընդհանուր աշխատավարձը։
Վոգյուե իր աշխատության մեջ, ցույց տալով սիրիական երկրներում սովորական ելնող քարտաշ և որմնադիր վարպետների նշանները, գրում է, թե «բազմաթիվ քարերի վրա փորագրված են տառեր, որոնք անպայման բանվորների նշաններն են, ինչպես կտեսնվին այդ օրինակները միջին դարու հուշարձանների մեծ մասին վրա։ Ես արտագրում եմ գլխավոր տիպերը. այս տառերը փոխ առնված են երեք զանազան այբուբեններից՝ հունարենից, նաբադերենից և սերբերենից»[1]։
Դիելաֆուայի պարսկական ճանապարհորդության ժամանակ հավաքած նշաններն են հետևյալները (նկ. Զ, է) և այդ մասին գրում է. (Մադեր Սուլեյմանի անունով շենքի մասին խոսելիս). «Թախտի անկատար մնացած պատերի մեծ մասի երեսին նշանագրեր կգտնվին, որոնք ոչ մի այբուբենի չեն պատկանում (նկ. Նկ. Զ)
- ↑ Vogue, Syrie central, Paris t. p. 65