Նոքար Սիմոնը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հնագետ քաչալը Նոքար Սիմոնը

Հայկական ժողովրդական հեքիաթ

Թիթեռ մորաքույրը
[ 490 ]
ՆՈՔԱՐ ՍԻՄՈՆԸ

Մեկ տղա՝ անունը Սիմոն էր։ Գնաց մեկ մեծատան հոտաղ էլավ։ Սիմոնին տանու տղա ճանանչեցին, չունքի իրանք ժառանգ չունեին։

Դե՛, մեծատանը ամեն բան կպատահի։ Էտ տանից պակասում էր ամեն բան։ Աման էր ջաբթվրմք ասում էին՝ Սիմոնի արածն ա, աքաշներիր պանիր էր պակասում՝ ասում էին Սիմոնի արածն ա, վերչով-վերչո ի՜նչ որ պատահում էր, ասում էին՝ Սիմոնի արածն ա։

Մի հատ լավ էրինջ ունեին․ նախրիր իրիկունը էկավ տուն, գիշերը բիրտան սատկավ։ Հարսները գնացին տեսան, որոշեցին, որ էլի Սիմոնի արածն ա։

Խազեիններն էկան տուն, հարսները պատմեցին, թե էն կարմիր, լավ էրինջը սատկել ա, ասին․― Էլի Սիմոնի արածն ա։

Անցավ, բանի տեղ չգրին։

Էկավ, որ դրանց մեծ հարսը էրկուհոգիս էր[1] բերեց մի լավ տղա։

Բարեկամները, հարևանները իմացան, որ դրանց տղա ա էլե, իրանցից շատ ուրախացան։ Էկան բոլորը աշկալիսեք, ուրախացան, քեֆ արեցին, դհոլ-զուռնա ածեցին, խաղացին։

Մեծ խազեինը գնաց բարեկամներու մեչ ման գալու, տեսավ՝ ի՜նչ, Սիմոնը նստել ա մե քնջում, լաց ա ըլնում։ [ 491 ] — Ա՛յ տղա, Սիմո՛ն, ընչի՞ ես լաց ըլնում: Էս բոլորը քեֆ են անում, ուրախանում, բա դու խի՞ ես լաց ըլնում:

— Լաց չըլեմ, ի՞նչ անեմ, խազեին։ Ինչ որ պակասում ա, ասում եք՝ Սիմոնի արածն ա, հիմի էլ հարսն ա ազատվե, տղա բերե, վախըմ եմ ասեք՝ էլի Սիմոնի արածն ա։


  1. հղի (ծանոթ․ բանահավաքի)։