Թուղթ Սիլվա Կապուտիկյանին գրված հայոց արևելից աշխարհից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բառը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Թուղթ Սիլվա Կապուտիկյանին գրված հայոց արևելից աշխարհից)

Վարդան Հակոբյան

Անխոս պահեր
ԹՈՒՂԹ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻՆ ԳՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԱՐԵՎԵԼԻՑ ԱՇԽԱՐՀԻՑ


Հայոց բարդին զարթնեց ցավից, ասաց՝ Մասյաց
                հովիտ կգամ... Արցախով,
Ձենն էր առել Տիգրան Մեծի, ասաց՝ հզոր
                ու հաղթ կգամ... Արցախով։
Տեսավ կորած լերունք ու ծով ու փոթորկեց
                ոգին հայոց, մռնչաց,
Աստված վկա, վկա աջը հայ զինվորի,
                Վանն էլ կգա... Արցախով։

                                        15.01.99թ.