Իմ երգը (Արիս Արսենի)
Jump to navigation
Jump to search
← Ընկերոջ համար... | Արիս Արսենի |
Հիշողության մեղեդի → |
Իմ երգը լայնարձակ է,
Իմ երգը սահման չունի
Անսահման իմ հոգու պես:
Իմ երգը սիրո հևք է,
Իմ երգը դադար չունի
Անդադար իմ սրտի պես:
Իմ երգը սիրո երգ է:
Սիրո պես մաքուր ու ջինջ,
Անսահման, անեզերք է...
1977, Կոճողոտ