Jump to content

Իմ հոգում ունեմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Իմ հոգում ունեմ լուսաշող մի ափ,
Ուր թրթռում են քո երազները,
Ուր կա մի ծաղիկ,
Որի թերթերին թե մատդ դիպչի,
Սիրո նոր երգեր պիտի բուրվառեն։
Իմ հոգում ունեմ մի կանաչ կարոտ՝
Թող աչքերիդ պես երազներս պարզ,
                 Մաքուր լինեն միշտ,
Ու, թե հարկ լինի, արեւը անգամ
Կրակ աղերսի նրանց խորքերից։
Իմ հոգում ունեմ մի անշեղ ճամփա,
Ուր պիտի լինես ճամփորդն առաջին։

-Դե՛հ, ճամփադ բարի...