Jump to content

Ծաղիկ (Սմբատ Շահազիզ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ծաղիկ



(Նվեր Կ. Արզանգալյանցին)



Ո՜վ իմ ծաղիկ, զարդ դաշտերի,
       Դու, որ երբեմն խնկահոտ,
Վառվում էիր զվարթալի,
       Թոռոմեցար այժմ անհոտ։
5 Երեկ չէ՞ր, որ պայծառ դեմքով
       Ժպտում էիր քաղցրալի,
Եվ հանդարտիկ դու շարժվելով
       Բուրում էիր հոտ վարդի։
Բայց այժմ, ավա՜ղ, հողմն դառնագին
       10 Փլեց, շնչեց տրտմարար,
Հանեց տեղիցդ, ձգեց գետին,
       Եվ դու իսկույն չորացար։
Ավաղ հազար... ավա՜ղ և մեզ,
       Ա՛յս է և վերջ մեր կյանքի.
15 Մե՛նք ևս մեկ օր այս ծաղկի պես
       Կընկնե՜նք երկիր՝ գոգ հողի։