Ինչ էլ որ անի, Թուխպը չի կարող Վարագույր դառնալ Աչքերիս վրա, Չի կարող փակել Հորիզոնները՝ Կանչո՜ղ, հմայու՜ն։ Ես ճամփիս հեռուն Տեսնելու համար Իմ խորքն եմ նայում։