Jump to content

Սրտիս թրթիռը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՍՐՏԻՍ ԹՐԹԻՌԸ


Ձեռքս դիպավ թերթիկներին,
Էլ չխաղաց,
                Չշորորաց,
Դողաց միայն ու... վերհիշեց.
Ո՞վ միտն ընկավ, ո՞ւմ վերհիշեց
Անխոս վարդը իմ սեղանի։

Արեգակի շողը դրսում
    Հալումաշ էր լինում ասես
ինչ որ մեկի տաք կարոտից...