Ինչ է, ով է/Ավանեսով Վ.Ա.
1921 թ մայիսին Վ Ի Լենինը մի այսպիսի հղեց առողջապահության ժող կոմ Ն Ա Սեմաշկոյին
«Ընկ. Սեմաշկո
Ինձ հայտնում են թե Ավանեսովը տանջում է իրեն լինելով բոլորովին վատ վիճակում.
Խնդրում եմ Ձեզ Նշանակել լիովին հուսալի պրոֆեսորներ և հանձնարարել նրանց տալ գրավոր կարծիք (և դիագնոզը և բուժումը):
Ո՞վ էր Ավանեսովը, որի մասին այդպես հոգում էր կուսակցության և կառավարության ղեկավարը:
Նրա իսկական անուն ազգանունը Սուրեն Կարապետի Մարտիրոսյան է: Ծնվել է նախկին Կարսի մարզի Կաղզվան քաղաքում և դեռ պատանի տարվել հեղափոխական ազատագրական զաղափարներով. 1903 թ., երբ 19 տարեկան էր մտավ պրոլետարական կուսակցության շարքերը և եռանդուն կերպով մասնակցեց 1905—1907 թվականների հեղափոխությանը 1907 թ.. ցարական կառավարության հետապնդումներից խուսափելու նպատակով նա փոխեց անուն ազգանունը և դարձավ Վառլամ Ալեքսանդրի Ավանեսով։ Ապա նա գաղտնի մեկնեց Շվեյցարիա: Այստեղ ընդունվեց և ավարտեց Ցյուրիխի համալսարանի բժշկական ֆակուլտետը միաժամանակ կատարելով կուսակցութւան հանձնարարությունները:
1914 թ Ավանեսովը վերադարձավ Ռուսաստան և անցավ ակտիվ հեղափոխական աշխատանքի 1917 թ Փետրվարյան հեղափոխությունից հետո նա ընտրվեց Պետրոգրադի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ և մասնակցեց հոկտեմբերյան զինված ապստամբության նախապատրաստմանն ու իրագործմանը Շահագործող դասակարգերի տապալումից հետո ստեղծվեցին բանվորների և գյուղացիների իշխանության նոր մարմիններ՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ, որի նախագահը դարձավ Վ․ Ի․ Լեհինը, Կենտրոնական գործադիր կոմիտե, որի նախագահն էր Յա․ Մ․ Սվերդլովը, իսկ քարտուղարը հայ ժողովրդի զավակ Վառլամ Ավանեսովը։ Դա մի ժամանակ էր, երբ ստեղծվում էր նոր սովետական պետական ապարատ, կազմվում էին աշխատավոր ժողովրդի իղձերին համապատասխանող օրենքներ։
Հեղափոխության կարևոր խնդիրներից էր նաև ազգային հարցի արմատական լուծումը, սովետական հանրապետությունների ստեղծումը։ Այստեղ էլ Ավանեսովը դարձավ Լենինի մերձավոր օգնականներից։ Նա Ազգությունների Ժողկոմատի ղեկավար կազմում էր և հայկական գործերի կոմիսարը։ Բացի այդ, չնայած իր խիստ զբաղվածությանը, նա մասնակցում էր հայերեն հրատարակվող թերթերի աշխատանքին, գրում հայ ժողովրդին ուղղված կոչեր, հոդվածներ, նամակներ ու դիմումներ։
Հետագայում սովետական իշխանության ամրապնդմանն ու զարգացմանը զուգընթաց ծագեցին նոր խնդիրներ, և առաջացավ կառավարման նոր մարմինների՝ Բանվորագյուղացիական տեսչության, ապա արտաքին առևտրի ժողովրդական կոմիսարիատների ստեղծման անհրաժեշտությունը։ Լենինն ու կուսակցությունը, Ավանեսովին ճանաչելով իբրև խելացի ու անխոնջ գործչի, նրան ուղարկեցին այդ ժողկոմատներում աշխատելու։
Դրանից հետո էլ Վառլամ Ավանեսովը պաշտոնավարել է մեր պետության բարձրագույն այլ մարմիններում։ Որպես սովետական ապարատի ստեղծողներից ու կատարելագործողներից մեկը, նա ամենուրեք ցուցաբերել է կուսակցական և պետական գործչի լավագույն հատկանիշներ, արժանացել լայն ժողովրդականության ու հարգանքի։