Ինչ է, ով է/Բոլշևիկների լենինյան գվարդիա
Նրանց անուններն ընդմիշտ կմնան սովետական մեր հայրենիքի լենինյան մեծ կուսակցության հերոսական տարեգրության մեջ։ Նրանք Ռուսաստանի հեղափոխական բանվոր դասակարգի և աշխատավոր գյուղացիության պանծալի ներկայացուցիչներն էին, որոնք բոլորանվեր զինվորագրվեցին հեղափոխության գործին: Վ. Ի. Լենինի հետ միասին նրանք ստեղծեցին կոմունիստական կուսակցությունը, բանվորներին առաջնորդեցին դեպի 1905 թ բարիկադները, 1917 թ նրանց գրոհի տարան տապալելու ցարական ինքնակալությունն ու բուրժուազիային։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ նրանք պաշտպանում էին երիտասարդ սովետական հանրապետությունը, խաղաղ շինարարության տարիներին վարում պետական կարևոր պաշտոններ:
20 րդ դարի արշալույսին Լենինի ստեղծած «Իսկրա» բանվորական թերթի շուրջը համախմբվեցին մի խումբ պրոֆեսիոնալ հեղափոխականներ Ի. Վ. Բաբուշկինը, Ն. է. Բաումանը, Մ. Ի. ԿալինիՆը, Ռ Մ Կրժիժանովսկին, Ն. Կ. Կրուպսկայան, Ս. Գ. Շահումյանը, Ս. Ս. Սպանդարյանը, Ռ. Ի Պետրովսկին, Բ. Մ. Կնունյանցը, Ֆ. Ա. Սերգեևը (Արտյոմ), Յա. Մ. Սվերդլովը, Ի. Վ. Ստալինը, Ե. Դ. Ստասովան և շատ ուրիշներ։ Մենք Նրանց անվանում ենք պրոֆեսիոնալ հեղափոխականներ որովհետև տակավին երիտասարդ նրանք ներգրավվեցին հեղափոխական շարժման մեջ և իրենց կյանքի հիմնական նպատակը դարձրին պայքարը հանուն Ռուսաստանում պրոլետարական հեղափոխության հաղթանակի: Ընդհատակի և ոստիկանական հետապնդումների պայմաններում նրանք միավորեցին Ռուսաստանի հեղափոխական բանվորական կազմակերպությունները և ստեղծեցին պրոլետարական զանգվածային կուսակցություն:
Հեղափոխական պրոլետարիատի գլուխ էին կանգնած լենինյան գվարդիայի փառապանծ զավակները: Արդյունաբերական խոշոր կենտրոններում բանվորների հեղափոխական շարժումը գլխավորում էին Յա. Մ. Սվերդլովը, Ֆ. Ա. Սերգեևը (Արտյոմ), Գ. Ի. Պետրովսկին, Ս. Մ. Կիրովը, Ա. Ի. Կալինինը, Վ.Վ. Կույբիշևը, Կ. Ե. Վորոշիլովը, Գ. Կ. Օրջոնիկիձեն, Ս. Գ. Շահումյանը, Ֆ. է. Ձերժինսկին։ Իվանովո-Վոզնեսենսկ քաղաքում ստեղծված բանվորների դեպուտատների առաջին սովետի ղեկավարը Մ. Վ. Ֆրունզեն էր:
1905 թ հեղափոխությունից հետո սկըսված ռեակցիայի տարիներին կուսակցության նշանավոր շատ գործիչներ ձերբակալվեցին կամ հարկադրված եղան ցարական պահնորդական բաժնի հետապնդումներից թաքնվել արտասահմանում։ Սակայն ոչ բանտերը, ոչ էլ աքսորն ու տաժանակրությունը չընկճեցին լենինյան գվարդիայի աննկուն ու քաջարի բոլշևիկների կամքը: Լենինի կուսակցությունը, նրա ընկերներն ու զինակիցները միավորեցին բանվորների ու գյուղացիների հեղափոխական ելույթները, նրանց առաջնորդեցին վճռական մարտի՝ ընդդեմ ինքնակալության, ընդդեմ բոլոր կեղեքիչների:
1917 թ հոկտեմբերին Պետրոգրադում տեղի ունեցած զինված ապստամբությունը Լենինի հետ միասին ղեկավարում էին Ֆ. է. Ձերժինսկին, Մ. Ի. Կալինինը, Ն. Ի. Պոդվոյսկին, Յա. Մ. Սվերդլովը, Ի. Վ. Ստալինը, Գ. Կ. Օրջոնիկիձեն և ուրիշներ:
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 66 տարի առաջ, մի նոր էջ բացեց պատմության մեջ: Հեղափոխական շարժումը ծավալվում էր ողջ երկրով մեկ: Պետրոգրադից և Մոսկվայից հետո բանվորներն իշխանությունն իրենց ձեռքը վերցրին նաև ուրիշ քաղաքներում։ Սակայն տապալված դասակարգերը զենքը վայր չէին դնում: Նրանք դեռևս հույս ունեին, թե օտարերկրյա բուրժուազիայի օգնությամբ կկարողանան վերականգնել իրենց իշխանությունն ու հարստությունը: Կապիտալիստական տասնչորս պետություններ որոնց աջակցում էին հեղափոխության Ռուսաստանի ներսում գտնվող թշնամիները, հարձակվեցին սովետական երիտասարդ հանրապետության վրա: Բանվորների ու գյուղացիների առաջին պետության կենաց և մահու խնդիրն էր դրված։ Երկրի համար դժվարին այդ շրջանում լենինյան զվարդիայից աճեցին հիանալի շատ զորավարներ ու զորապետներ: Դուք անշուշտ արդեն լսել եք Ս. Մ. Բուդյոննու փառապանծ լեգենդար հեծելազորի մասին, որը մարտում երբեք չէր պարտվում: Ս. Մ. Բուդյոննին և Կ. Ե. Վորոշիլովը պարտիզանական մի փոքր ջոկատից ստեղծեցին: Առաջին հեծյալ բանակը, որը ջախջախիչ հարվածներ էր տեղում սովետական երիտասարդ հանրապետության թշնամիների գլխին, 1935 թ Ս. Մ. Բուդյոննին դարձավ Սովետական Միության առաջին հինգ մարշալներից մեկը: Մարշալի կոչում շնորհվեց նաև Կ. Ե. Վորոշիլովին: Կարմիր բանակի մարտական զորավարներից էր Մ. Վ. Ֆրունզեն: Ավելի քան 20 տարի հայրենիքի պաշտպանության գործին էր նվիրված Վ. Կ. Բլյուխերը: Քաղաքացիական պատերազմի նշանավոր զորապետներից էին լեգենդար Ն. Ա. Շչորսը, հայ ժողովրդի պանծալի զավակ Գայը (Հ. Բժշկյան): Կարճ, բայց պայծառ կյանքով ապրեց հեռավոր Արևելքի պարտիզանական կռիվների ղեկավարներից մեկը` Ս. Դ. Լազոն։ Բաքվի 26 կոմիսարերի շարքում հերոսաբար զոհվեց Բաքվի բանվորների դեպուտատների սովետի առաջին նախագահ, Կովկասի գործերի արտակարգ կոմիսար Ս. Գ. Շահումյանը։ Հաղթանակ տանելով միջազգային իմպերիալիզմի և ներքին հակահեղափոխության միացյալ ուժերի դեմ` երկրի բանվոր դասակարգը, բոլոր աշխատավորները ձեռնամուխ եղան գլխավոր խնդրի լուծմանը` սոցիալիստական հասարակարգի կառուցմանը: Սովետական իշխանությունը դիմացավ բոլոր փորձություններին և գործով ապացուցեց, որ արտահայտում և պաշտպանում է ժողովրդի շահերը: Լենինյան կուսակցության երեք հեղափոխությունների քաղաքացիական պատերազմի բովով անցած փառապանծ գվարդիականներն սկսեցին ղեկավարել խաղաղ շինարարությունը, կենսագործել նոր կյանքի կառուցման Լենինի մշակած պլանը։ Գյուղացու որդի պետրոգրադցի բանվոր Մ. Ի Կալինինը դարձավ սովետական պետության գերագույն մարմնի ղեկավարը` Վ. Վ. Կույբիշևը, որը Ֆ. Է. Ձերժինսկու մահից հետո գլխավորում էր երկրի գերագույն տնտեսական մարմինը (ԺՏԳԽ), աչքի ընկնող դեր կատարեց մեր երկրում սոցիալիստական բարեփոխությունների իրականացման գործում: Սովետական կառավարության առաջին ժողկոմներից էր Ս. Վ. Լունաչարսկին։ Տասներկու տարի նա ղեկավարում էր Ռուսաստանյան հանրապետության ժողովրդական լուսավորությունը վիթխարի աշխատանք էր ծավալում նոր սովետական դպրոցի ստեղծման, անգրագիտության վերացման, սոցիալիստական մշակույթի ստեղծման ու զարգացման գործում։ Պանծալի իրադարձություններով և լեգենդար հերոսներով հարուստ է Սովետական Միության կոմունիստական կուսակցության պատմությունը։ Մենք ձեզ պատմեցինք լենինյան գվարդիայի միայն մի քանի մարտիկների մասին: Մենք ուզում ենք, որ այս փոքր զրույցը ձեր մեջ հետաքրքրություն առաջացնի ավելի մոտիկից ծանոթանալու մեր կուսակցության հերոսական պատմությանը, նրա հիանալի զավակներին:
Վ. Ի. Լենինի մերձավոր զինակիցների մասին պատմում է հետյալ ժողովածուն. Жизнь в борьбе, Л., «Дет. лит.», 1972