Jump to content

Լոռու ձորում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լոռու ձորում
Աղբյուր. ԵԼԺ հ4, էջ 216,
ծ. ― էջ 618



ԼՈՌՈՒ ՁՈՐՈՒՄ


Գիշերն եկավ լերանց ուսին
Բազմեց սև-սև ամպերով,
Ոչ աստղ ունի և ոչ լուսին,
Ողջ պատել է յուր սևով]
։

5 Լոռու ձորը կոխեց մութը,
Անլույս մութը գիշերի,
Այնտեղ մթնում ծեր Դեբեդը
Երգում է անցքն յուր ջրի։