Jump to content

Խելոք գլուխը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
[ 416 ]

ԽԵԼՈՔ ԳԼՈՒԽԸ

Բերանը ասաց․— Ես ամեն ինչ կուտեմ կխմեմ։

Գլուխը ասաց․— Հը՜մ․․․

Լեզուն ասաց․— Ես ինչ ուզենամ, կասեմ, կխոսեմ։ [ 417 ] Գլուխը ասաց.— Հը՛մ...

Ձեռները ասացին.— Մենք ամեն ինչ կշինենք, կքանդենք։

Գլուխը ասաց.— Հը՜մ․․․

Ոտները ասացին.— Մենք ամեն տեղ կերթանք, ման կգանք։

Գլուխը ասաց.— Հը՜մ...

Բերանը և լեզուն, ձեռքերը և ոտները ասացին գլխին․

— Ինչո՞ւ ես հըմ անում։

Գլուխը պատասխանեց.

— Ինչ անեք, չանեք՝ առաջ ինձ պիտի հարցնեք։

Ոտները և ձեռները կուչ եկան, բերանը մնաց բաց, իսկ լեզուն կակազելով ասաց.

— Հա՜... ղորդ է ասում գը-գը-գլուխը...

1908