Jump to content

Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները/Դերանունը շարահյուսության մեջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԴԵՐԱՆՈՒՆԸ ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ինչպես հայտնի է, դերանունը ունի գոյականի, ածականի, թվականի ու մակբայի բնավորություններ, այսինխն՝ ցույց է տալիս առարկա, առարկայի հատկանիշներ ու հատկանիշի հատկանիշներ՝ չտարբերակված, ոչ կոնկրետ ու որոշակի, առանց անվանելու դրանք: Այստեղից էլ պարզ է դառնում, որ դերանունը կարող է կատարել վերոհիշյալ խոսքի մասերի պաշտոնները նախադասության մեջ (ենթակայից մինչև պարագաները):

ԴԵՐԱՆՈՒՆԸ՝ ԵՆԹԱԿԱ. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Բնական է, որ ենթակայի պաշտոն կարող են կատարել առարկայացույց դերանունները՝ ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, իրենք (ինքները), սա դա, նա (հոգնակիները ևս), այս, այդ, այն, ով, ինչ, ամեն ոք, ամեն ինչ, յուրաքանչյուր ոք, ոչ ոք, ոչինչ:

Պարզ է, որ դերանվան համապատասխան տեսակն անցնելիս ուսուցիչը խոսում է այդ դերանունների մասին՝ նշելով նաև նրանց շարահյուսական պաշտոնները: Վերոհիշյալ դերանունների մասին խոսելիս ուսուցիչը կապ պիտի ստեղծի դրանց և գոյականների միջև այն հաշվով, որ ե գոյականները, թե այդ դերանունները առարկա են ցույց տալիս, բայց այն տարբերությամբ, որ գոյականների ցույց տված առարկաները որոշակի են (աթոռ, ուսուցիչ, ծով, աշակերտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոպա, զգացմուն...), իսկ դերանուններինը՝ անորոշ, չտարբերակված (ով, ինչ, սա, ոչ ոք...): Հատուկ ուշադրություն պիտի դարձվի այդ և գոյականաբար գործածվող դերանունների տարբերությունների վրա՝ ընդգծելով այն ճշմարտությունը, որ ինչպես այդ դերանունները, այնպես էլ լեզվական յուրաքանչյուր միավոր, որոշյալ հոդ ստանալով, կարող են գործածվել գոյականաբար: Խնդիրն այն է, որ նշված դերանունները որպես ենթակա գործածվում են ամենից առաջ իրենց իդեալական վիճակով, հետո միայն, ցանկացած դեպքում, համապատասխան դերանուններ կարող են գործացվում նաև գոյականաբար: Ի դեպ, նշված դերանունները կարող են գործացվել և իմաստային, և ինքնավանողական փոխանունությամբ: Մեզ տվյալ դեպքում հետաքրքրում է իմաստային փոխանունությունը: Ինչևէ, առարկայացույց դերանունները, բնական է նախադասության մեջ կատարում են ամենից առաջ ենթակայի պաշտոնը այնպես, ինչպես գոյականները: Ուստի այդ հեշտ յուրացվող նյութը պիտի մատուցվի համապատասխան տեղում, այս կամ այն տեսակի դերանունն անցնելիս: Պարզ է, որ այդ հարցին պետք է լայն տեղ չտալ, որովհետև՝

ա) դա շատ հեշտ յուրացվող նյութ է (ավելորդ ժամանակ չկորցնելու համար).

բ) շարահյուսութուն բաժինն ուսումնասիրելիս մանրամասը կանգ են առնելու ամեն մի պաշտոնի դրսևորումներին ու նրանց յուրահատկություններին:

Այնպիսով՝ անձնական, ցուցական, հարցական (հարաբերական), որոշյալ, անորոշ, ժխտական դերանունները ուսումնասիրելիս կարելի է բերել համապատասխան օրինականեր, նույնը պահանջել աշակերտներից, կատարել և այլն: Իսկ «Ենթակա» նյութն ուսումնասիրելու ընթացքում կարելի է մի ընտրի բնակտորի վրա ցույց տալ այդ պաշտոնը՝ շեշտը դնելով այն դերանուններին, որքան ուղղագրական դժվարություններ ունեն: Այստեղ դարձյալ կապ պիտի ստեղծել ձևաբանության ու շարահյուսական միջև՝ նշելով մի կողմից՝ այդ դերանունների ատահայտած ընդանուր (խոսքիմասային) իմաստը, մյուս կողմից՝ ենթակայի պաշտոնի էությունը: Չպիտի մոռանալ, որ եթե, իրոք, ենթական ցույց է տալիս մի բան անող և լինող առարկա, ապա «Ենթակայի արտահայտությունը» թեման ուսումանասիրելիս նախ՝ պիտի օրինակներ բերել գոյականից, ապա՝ համապատասխան դերանուններից, որից հետո՝ գոյականաբար գործացվող բառերով: Ավելորդ չէ նշել նաև ոճական մի նրբության մասին. հայտնի է, որ անձնական դերանունների արտահայտած իմաստները առկա են դիմավոր բայերի մեջ (գնում եմ,գնում էինք, գնացիր կգնայի, գնացեք...): Իսկ սա նշանակում է, որ դիմավոր բայերից առաջ անձնական դերանունների գործածությունը մի տեսակ ավելորդության տպավորու ցանկություն է թողնում, յուրահատուկ կրկնություն առաջացնում: Այս առումով էլ ուսուցիչը պիտի նշի, որ անձնական դերանունները (որպես ենթակա) պիտի գործել ըստ հարկի, երբ հատուկ շեշտվում Է ենթական կամ այն հակադրության առումով է գործածվում: Մնացյալ դեպքերում, անձնական դերանունները անտեղի գործածելով, ստեղծվում է (Դու պատրաստվիր գործուղման, Դուք եկեք աշխատանքի ժ. 9-ին և այլն):

ԴԵՐԱՆՈՒՆԸ՝ ԳՈՅԱԿԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄԻ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Պարզ է, որ եթե դերանունը ցույց է տալիս չտարբերակված (չանվանող) առարկա, հատկանիշ և հատկանիշի հատկանիշ ուրեմն՝ կարող է կատարել նաև որոշչի, հատկացուցչի ու բացահայտչի պաշտոններ:

Դերանունը որոշիչ: Եթե որոշիչը ցույց է տալիս առարկայի հատկանիշներ (որակական, քանակական և այլն), ապա այդ պաշտոնը կարող են կատարել ամենից առաջ հատկանշացույց դերանունները՝

ա) ցուցականերից՝ այս, այդ, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ.

բ) հարցահարաբերական՝ ինչպիսի, որպիսի, որ, որքան, որչափ, որերորդ, քանի, քանիերորդ, ինչքան, ինչչափ ինչ...

գ) որոշյալ՝ բոլոր, համայն, յուրաքանչյուր, ամեն, ամեն մի, ամենայն.

դ) անորոշ՝ որևէ, որևիցե, ուրիշ, մի, ինչ-որ, ինչ-ինչ, այսինչ, այնինչ, առանձին (Առանձին մարդիկ չեն գիտակցում կարգապահության նշանակությանը),որոշ, մի քանի, մի երկու, միշարք, մի խումբ. ե) ժխտական` ոչ մի:

Դերանվան տեսակներն ուսումնասիրելիս, նրանց շարահյուսական պաշտոնները թվարկելիս (ուսուցելիս) պետք է լուրջ տեղ տալ վերոհիշյալ դերանունների թե ուղղագրական ուսուցմանը, թե նրանց որոշչական դերին: Բերելով համապատասխան նախադարություններ (կամ բնակտոր)՝ ուսուցիչը աշակերտների անմիջական մասնակցությամբ գտնում, մեկնաբանում- բացատրում է այդ դերանունների որոշչական գործառույթը: Ընդսմին, թեև աշակերտները նախորդ դասարաններից փոքրիշատե գիտելիքներ են ձեռք բերել որոշչի վերաբերյալ, այլ կերպ ասած` ծանոթ են որոշչին, այդուհանդերձ, 5-րդ դասարանում ուսուցիչը կարող է սահմանափակվել միայն «գոյական անդամի լրացում» հասկացության շումով: Այսպես. բերելով գոյականների օրինակներ` նա, դիցուք, կարող է պահանջել, որ վերոհիշյալ դերանուններն աշակերտներն օգտագործեն գոյականների հետ` նախադասությունների մեջ: Բնավ էլ դժվար չէ եզրակացնել, որ գոյականին լրացնող այդ անդամները կոչվում են գոյականական անդամի լրացում (որոշիչ): Իսկ «Որոշիչ» թեման ուսումնասիրելիս հանգամանորեն պիտի կանգ առնել հետևյալ հարցերի վրա`

ա) ի՞նչ է ցույց տալիս որոշիչը.

բ) ի՞նչ խոսքի մասերով է արտահայտվում այն.

գ) ո՞ր դերանունները կարող են կատարել որոշչի գործառույթ.

դ) դերանունների և որոշչի գործառույթ կատարող մյուս խոսքի մասերի իմաստային և ոճական տարբերությունները:

Այս հարցերը ուսուցիչը մեկնաբանում է որոշակի բնակտորի վրա. բնակտոր, որ հանգեցված լինի որոշիչներով՝ արտահայտված հատկապես դերանուններով: Ավելացնենք, որ վերոհիշյալ հարցերը դյուրին են ընկալվում աշակերտների կողմից, որովհետև նրանք արդեն ուսումնասիրել վերջացել են գոյականը, ածականը, թվականը, դերբայը, իսկ «Որոշիչը և նրա արտահայտությունը» դասանյութն անցնելուց առաջ, պարզ է, ուսումնասիրել են ամբողջ ձևաբանությունը: Իսկ ամեն մի խոսքի մաս ուսումնասիրելիս, որպես օրենք, որոշակիորեն կանգ են առնում համապատասխան խոսքի մասի շարահյուսական հիմնական պաշտոններին:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշակերտները լավ են յուրացնում նաև դերանունների շարահյուսական պաշտոնները, որովհետև ծանոթ են գոյականով, ածականով, թվականով այտահայտվող որոշիչներին: Տնային ու դասարանական համապատասխան աշխատանքներ կատարել տալով «Դերանունների տեսակները» և «Որոշիչ» թեմաների շուրջ՝ աշակերտները բավարար ու հիմնավոր գիտելիքներ են ձեռք բերում այդ դասանյութերի յուրացման առումով:

Դերանունը՝ հատկացուցիչ: Գոյական անունն անցնելիս աշակերտներն արդեն իմացել են, որ նրանք սեռական հոլովով գործածվելիս կատարում են հատկացուցչի պաշտոն: Իսկ «Սեռական հոլով» դասանյութն ուսումնասիրելիս հատուկ ընդգծվել է, որ սեռականը հատկացուցչի հոլովն է: Այնպես որ, աշակերտները դեռ 5-րդ դասարանում բավարար գիտելիքներ են ստանում և սեռական հոլովի, մասամբ էլ հատկացուցչի մասին: Դերանուններն ու նրանց տեսակները ուսումնասիրելիս հարկ է քննել հետևյալ հարցերը.

ա) գոյականի և առարկայացուց դերանունների հարաբերությունը.

բ) գոյականի սեռական հոլովի և առարկայացույց դերանունների՝ նույն հոլովով դրվող զուգահեռ ձևերը.

գ) անձնական դերանունների սեռական հոլովաձևով դրվող բառերը՝ իմ, քո, նրա, իր, մեր, ձեր, նրանց, իրենց.

դ) ցուցական դերանունների սեռական հոլովաձևով դրվող բառերը՝ սրա, դրա, նրա, սրանց, դրանց, նրանց.

ե) փոխադարձ դերանունների սեռական հոլովաձևով դրվող բառերը՝ միմյանց, իրար, մեկմեկու, մեկմեկի.

զ) հարցահարաբերական դերանունների սեռական հոլովաձևով դրվող բառերը՝ ում, երբվա.

է) անորոշ դերանունների սեռական հոլովաձևով դրվող բառը՝ ոմանց.

ը) ժխտական դերանունների սեռական հոլովաձևով դրվող բառը՝ ոչ ոքի (ոչնչի ձևը գործածական չէ):

Ավելորդ ենք համարում ասել, որ (իբրև սկզբունք) մենք չենք անդրադարձել և այստեղ էլ չենք անդրադառնա համապատասխան բառերի գոյականաբար գործածության վրա՝ դա համարելով տվյալ խոսքի մասի ածանցյալ, երկրորդական, իր էությունից չբխող հատկություն: Այս մասին կխոսվի իր տեղում: Ուրեմն՝ առարկայացույց դերանունների մասին խոսելիս, համապատասխան տեսակ ուսումնասիրելիս, պարզ է, դրանք հոլովվում են հարացույցով, ապա հատուկ ընդգծվում է դերանվանական տարարմատ կազմությունը: Ուսումնասիրությունները պարզում են, որ դերանվանական հոլովման ենթարկվող բառերը աշակերտները դժվար են հոլովում, մինչդեռ անվանական հոլովման պատկաողները (գոյականները)` հեշտ, որովհետև դժվար չէ հիշել սեռականի ցուցիչներ, այսինքն` այն հոլովիչները, որոնք հանդես են գալիս այդ հոլովով (Գևորգի գիրքը, Արուսյակի գրիչը, ծառի ճյուղը, օրվա կեսը, այգու դուռը և այլն)։

Ուսուցումը հեշտացնելու համար ուսուցիչը պիտի դիմի մեթոդական մի շատ օգտակար հնարանքի՝ սեռականի հիմնական հարցը (հարցերը) տալ՝ այդ հոլովով դրվող պաշտոնը գտնելու համար: Իսկ սեռականի հարցերն են՝ ու՞մ ինչի՞: Օրինակ՝ ում գիրքը ու ինչի ճյուղը և այլ: Կիրառելով այս հնարը՝ հեշտությամբ գտնում են համապատասխան դերանունների սեռական հոլովը: Մի ուրիշ հնար ևս. նախ գործածել գոյականի սեռականը, ապա՝ «փորձարկող» դերանուններով փոխարինել տվյալ գոյականը (ու՞մ տետրը՝ Արամի, ու՞մ տետրը՝ քո, նրանց, միմյանց տետրերը...):

Իսկ «Հատկացուցիչ» թեման ուսումնասիրելիս հարկ է կանգ առնել նախ՝ այդ պաշտոնի գոյականաբար արտահայտության վրա, ապա՝ դերանունների, նոր միայն՝ գոյականաբար գործածությունների (որովհետև հատկացուցիչը ցույց է տալիս առարկայի պատկանելությունը, սերում-ծագումը, վերաբերությունը, լայն առումով վերցրած՝ հատկացական հարաբերությունը): Դա ուսուցելու համար ուսուցիչը պիտի բերի համապատասխան նախադասություններ (օրինակներ), դիմի քարտային համակարգին կամ յուրահատուկ բնակտոր ընտրի՝ հագեցված հատկացուցիչների տարբեր արտահայտություններով: Նպատակահարմար է բերել նախ գոյականական արտահայտմամբ, ապա այն փոխարինել դերանվանականով: Այսպես.

Արտակի գիրքը...
Բժշկի հագուստը...
Ծովի ալիքները...
Լուսնի փայլը...

Իմ գիրքը...
Քո հագուստը...
Նրա ալիքները...
Իր փայլը...


Այնուհետև հարկ է հիշեցնել առարկայացույց դերանունները, պահանջել բերել դրանց սեռական հոլովաձևերը՝ դրանցով կազմելով համապատասխան նախադասություններ: Դասարանական ու տնային աշխատանքները հանձնարարելիս պիտի կարևոր տեղ տալ հատկցուցիչների դերանվանական արտահայտություններին, գոյականաբար կիռարություններին, որովհետև համեմատաբար սրանք են դժվար յուրացվող նյութերը:

Դերանունը՝ բացահայտիչ: Եթե «Գոյականը՝ բացահայտիչ» դասանյութը հեշտ է յուրացվում, որովհետև իր ծավալը փոխարինում է բացահայտյալի (նրա կրկնությունն է), ապա «Դերանունը՝ բացահայտիչ» նյութը ըստ էության կարծես հակադրվում է առաջինին (գոյականը՝ բացահայտիչ իրողությանը): Խնդիրն այն է, որ գոյականը, ինչ պաշտոն էլ որ կատարի, ցույց է տալիս տարբերակված առարկա, մինչդեռ դերանունը՝ չտարբերակված առարկա: Այստեղից էլ դժվար չէ նկատել, որ դերանունն ինքը կարիք ունի բացահայտելու, որոշակի դառնալու: Սա հիմք է տալիս այն իրողությանը, որ առարկայացույց դերանունները գերազանցապես (եթե չասենք ամբողջովին) դառնում են բացահայտյտալ, որի բացահայտիչը (դարձյալ գերազանցապես) գոյական է լինում կամ գոյականաբար գործացվող բառ: Խիստ սակավ են գործածվում առարկայացույց դերանունները իրբև բացահայտիչ, ընդսմին, այդ գործածություններն էլ մի տեսակ խորթ են հնչում մեր գրական լեզվում և ստեղծում ոճական անհարմարություն: Այն էլ նշենք, որ այսպիսի դեպքերում, երբ բացահայտիչն արտահայտվում է առարկայացույց դերանուններով, հաճախ գործածվում են մեկնական շաղկապները՝ այսինքն՝ այն է, իմա: Այս հարցերի մասին ուսուցիչը պիտի խոսի թե համապատասխան դերանունների ուսումնասիրության ժամանակ («Դերանունների շարահյուսական պաշտոնները» դասանյութն անցնելս), թե հատկապես «Բացահայտիչ» թեման բացատրելիս: Այս հարցերը, կրկնում ենք, կարևոր են հատկապես ոճական առումով, որովհետև գրավոր խոսքում երբեմն հանդիպում են դերանուններով արտահայտած բացահայտիչներ, որոնք խոսքի ոճը ծանրացնում, անհարթ ու տգեղ են դարձնում: Պարզ է, եթե այդ մասին հստակորեն խոսվի, աշակերտները համապատասխան սխալներ չեն թույլ տա: Ինչևէ, բերենք օրինակներ, որտեղ բացահայտիչներն արտահայտված լինեն առարկայացույց դերանուններով:

1. Վարդան Արամյանը, այսինքն՝ ես, այդ օրը, իսկապես, պարապմունքի չէի ներկայացել: 2. Գործարանի դիրեկտորդ, այսինքն` Դուք, ընկե՝ր Գրիգորյան, պարտավոր եք կարգավորության օրինակ ծառայել բոլորիս:

3. Ամբողջ հասարակությունը, այն է՝ ես, դու, նա, բոլորը, պետք է գործուն մասնակցություն ցուցաբերի հասրակական աշխատանքներին:

4.Քարե դարի իրերը՝ սրանք (սեղանի դրվածները), պեղվել են Սևանի ավազանի զանազան դամբարանադաշտերից:

Ավելացնեք, որ բացահայտչի պաշտոնում գերազանցապես գործածվում են անձնական և մասամբ ցուցական դերանունները, քան առարկայացույց մյուս տեսակին պատկանողները, դա բխում է սրանց առավել վերացական, չտարբերակված իմաստից:

Իսկ ինչ վերաբերվում է սաստկական իմաստ ունեցող ինքս ինքդ, ինքը, իրենք, ինքներս, ինքներդ, ինքները դերանուններին, ապա հարկ է նշել, որ դրանք, կիռարվելով համապատասխան անձնական դերանունների հետ, նրանց տալիս են դիմային սասկության երանգ. երևույթ, որ այդ բառերին զրկում է ինքնուրույն պաշտոնից: Փաստորեն անձնական դերանունը և համապատասխան սաստկականը (ինքս, ինքդ, ինքները...) միասնաբար են կատարում միևնույն շարահյուսական պաշտոնը: Օրինակ՝ Ես ինքս կգամ Արամի մոտ և ներեղություն կխնդրեմ: Մենք ինքներս ենք մեղավոր այդ հարցում: Դու ինքդ ասացիր, որ չես մնա գյուղում: Դուք բոլորդ էլ աշխատասեր մարդիկ եք:

Այն էլ նշենք, որ դեմքով, հոդառությամբ կապվածները (ես ինքս, դուք ինքներդ, մենք բոլորս, Արամը ինքը) իմաստային այնքան սերտ կապի մեջ են, որ բացահայտիչ-բացահայտալ չգիտակցելով, որևէ կեդադրական նշան չեն էլ պահանջում:

Վերոհիշյալ հարցերի շուրջ պետք է կազմակերպել այնպիսի այնպիսի աշխատանքներ, որ մի կողմից՝ աշակերտները տեսական որոշակի գիտելիքներ ձեռք բերեն, մյուս կողմից՝ ուղղագրական և հատկապես կետադրական հարցերը պատշաճ մակարդակով պարզաբանվեն: Այդ առումով ուսուցիչը պիտք է կատարել տալ համապատասխան տնային ու դասարանական աշխատանքներ... «Բացահայտիչ» թեման ուսուցելիս դարձյալ, հարկ եղած չափով պիտի անդրադառնալ վերոհիշյալ հարցերին և կարգ առնել հետևյալ կետերին. 1. Բացահայտիչ բնորոշումը, էկան հատկանիշների պարզաբանումը.

2. Բացահայտչի արտահայտությունը, առաջին հերթին, հասկանալի է, նրա գոյականական արտահայտությունը:

3. Բացահայտյալի դերանվանական արտահայտությունը (Ես, Արամը Սարգսյանս, խոստանում եմ դպրոցն ավարտել ոսկե մեդալով...):

4.Բացահայտչի դերանվանական արտահայտությունը (Հայրենիքի վաղվա քաղաքացիներդ, այսինքն՝ Դուք, սիրելի՛ երեխաներ պետք է լինեք աշխատասեր, համառ ու սկզբունքային):

5. Բացահայտիչ-բացահայտալ դերանվանական արտահայտութունը (Բոլորս՝ ես, դու, նա, երբեմն էլ մատների արանքով ենք նայուն աշխակարգային կարգապահությանը):

6. Բացահայտիչ-բացահայտյալ կետադրությունը և ուղղագրությունը (Դուք՝ նոր կյանք կառուցողներդ, աչքի լույսի պես պահենք մեր նախնիների ժառանգությունը: Մեզնից ամեն մեկը՝ ես, դու, նա, բոլորս, պետք է գիտաքցի իր պարտքը հայրենիքի ու ժողովուրդի հանդեպ...):

7. Սաստկական երանգ ունեցող դերանունների ոճական առանձնահատկություններին (Ես ինքս եմ գնալու ճամբար...):

Այս և հարանման ուրիշի հարցերը մեկնաբանելիս ուսուցիչը պիտի համապատասխան աշխատանքները կազմակերպի՝ օգտվելով ինչպես մամուլի ու գեղարվեստական գրականության համապատասխան նյութերից, այնպես էլ քարտային համակարգից: Առանձնապես պիտի լուրջ ուշադրություն դարձվի այն հարցերին, որոնք ունեն գործնական նշանակություն՝ կապված ուղղագրության, ուղղախոսության և կետադրության հետ: Պետք է այն էլ նշվի, որ դերանունները թե բացահայտիչ, թե բացահայտալ դառնալով, ըստեղծում են ոճական անհարթություն, հետևաբար դրանք շատ սակավ են գործածվում:

ԴԵՐԱՆՈՒՆԸ՝ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Դարձայլ հիշենք առարկայացույց դերանունները՝ ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, իրենք (ինքները), սա, դա, նա, սրանք, դրանք, նրանք, այս, այդ, այն, ով, ինչ, ամեն ռք, ամեն ինչ, յուրաքանչյուր ոք, ոչ ոք, ոչինչ: Սրանք տարբեր տեսակի դերանուններ լինելով՝ ցույց են տալիս չտարբերակված զանազան առարկաներ: Հիշենք նաև խնդիրների սահմանումները: Խնդիրները ցույց են տալիս գործողություն-եղելության հետ ուղղակի կամ անուղղակի կապված առարկաներ: Այստեղից էլ պարզ է, որ նշված բառերը կարող են կատարել նաև խնդիրների պաշտոններ, ընդ որում. ներգործական սեռի բայերի հետ կապվող բառերը դառնում են ուղիղ խնդիր, իսկ կրավորական ու չեզոք սեռի հետ կապվողները` անուղղակի խնդիրներ: Նշենք և այն, որ ներգործական սեռի բայերն էլ կարող են ունենալ անուղղակի խնդիրներ, եթե, իհարկե, առնչվեն ոչ թե բայի սեռին, այլ` իմաստին: Ի՞նչ է նշանակում դա. ներգործական սեռի բայերը, որպես կանոն, ունեն իրենց ներզոր (պոտենցիալ) լրացումը՝ ուղիղ խնդիրը՝ անկախ նրանից, թե դրանք նախադասության մեջ կգործածվե՞ն, թե՞ ոչ: Օրինակ՝ երբ նշում ենք գրել, պատռել, քաղել, վերցնել, ուտել, խմել, կրել, գտնել, մոռանալ, մեծացնել և հարյուրավոր այլ բայեր, ապա մեր մտքում անմիջականորեն ասես երևան են գալիս դրանց հետ պարտադիր կապվող առարկաները (գրել գիրք, նամակ, շարադրություն... Պատռել թերթ, շոր... Բերել քար, գիրք, ավազ): Հենց այդ բառերը, որոնք կամա թե ակամա դեռնում են հիշյալ բառերի ցույց տված գործողության կրող առարկան՝ օբյեկտը, ուղիղ խնդիր են կոչվում: Սակայն նույն բայերի իմաստի պահանջով նախադասության մեջ կարող են լինել նաև այնպիսի բառեր (նախադասության անդամներ), որոնք ցույց տան գործողության-եղելության կատարման ժամանակը, ձևը, չափը, տեղը, ինչպես նաև երկրորդաբար լրացնեն նրանց իմաստը՝ ցույց տալով միջոցը, հանգումը, անջատումը և այլն: Վերջիններս ներգործական սեռի բայերի պահանջած՝ երկրորդական, բայիմաստով պայմանավորված պաշտոններից են: Օրինակ՝ Արամը այսօր գրատախտակին կավիճով նկարեց մի գեղեցիկ ծառ:

Այս նախադասության բայ-ստորոգյալը ներգործական սեռի է, որովհետև պահանջում է կրող առարկա, գործողության օբյեկտ (ծառ), որի վրա է անցնում համապատասխան գործողությունը (նկարելու գործողությունը): Սա պարտադիր պաշտոն է ներգործական բայերի համար: Սակայն այդ բայի իմաստով պայմանավորված՝ նախադասության մեջ գործածվել են նաև այսօր (ժամ. պարագա), գրատախտակին (տեղի պարագա), կավիճով (միջոցի անուղղակի խնդիր) լրացումները, որոնք բնավ էլ պայմանավորված չեն նկարել բայի սեռով (կարող էին նաև չլինել): Այդ պաշտոններն, ուրեմն, պայմանավորված են նկարել բայի իմաստով, այսինքն՝ եթե տվյալ դեպքում նկարել բայի փոխարեն լիներ մի այլ ներգործական սեռի բայ (խմել), ապա հասկանալի է, չէին գործածվի ոչ գրատախտակին բառը, ոչ էլ կավիճով -ը: Ահա թե ինչու ենք ասում բայի սեռի խնդիր (ուղիղ խնդիր), իմաստային («բնության» խնդիրներ՝ անուղղակի խնդիրներ): Ավելացնենք, որ սեռի խնդիրը (որպես տեսակ) երկուսն է, իմաստային խնդիրները՝ մեկից ավելի:

Ինչևէ, ուսումնասիրելով տարբեր տեսակների դերանունները, խմբավորելով դրանց արտահայտած իմաստները՝ ուսուցիչը, պարզ է, բացատրում է նաև այդ դերանունների շարահյուսական պաշտոնները: Ընդ որում, ինչպես հայտնի է, առարկարացույց դերանունները հոլովվում են (դերանվանական կամ անվանական հոլովումներով), ուստի, զուգահեռ անցկացնելով գոյականների հետ, նշվում է այս կամ այն հոլովով դրվող համապատասխան դերանունը կատարում է հանգման (մատուցման) անուղղակի խնդրի պաշտոն, հայցականով դրվողը՝ ուղիղ խնդրի, բացառականով դրվողը՝ անջատման, իսկ գործիական հոլովով դրվողը՝ միջոցի անուղղակի խնդրի:

Մենք հնարավորին չափ հանգամանալից մեկնություն ենք տվել գոյականների և նրանց շարահյուսական զուգահեռների կապերը բացահայտող հարցերին: Այսպես, սակայն, կրկնություններից խուսափելու համար լոկ նշենք, որ գրեթե նույն կապերն են առկա առարկայացույց դերանունների ու նրանց շարահյուսական զուգահեռների միջը: Հարցը որոշակիացնելով, օրինակ, անձնական դերանունների վերաբերյալ՝ նշենք, որ դրանք հոլովելիս հարկավոր է ընդգծել տրական հոլովով դրվող հանգման անուղղակի խնդիրը (ես-ինձ, դու-քեզ, նա-նրան, մենք-մեզ, դուք-ձեզ, նրանք-նրանց, ինքը-իրեն, իրենք-իրենց), դրանք հակադրել սեռական և հայցական հոլովներին՝ համապատասխան օրինակների միջոցով:

Այսպես.

1.Արտակը կամաց-կամաց մոտեցավ ինձ: 2. Ես նրան չեմ նախանձում, այլ՝ քեզ:

3. Ձեզ չեն խղճում արդյոք:

4. Նրանց ուղղված խոսքը աղջիկները չլսեցին:

Իսկ հայցական հոլովն անցնելիս պիտի շեշտը դնել ներգործական սեռի բայերին ու նրանց ուղիղ խնդիր լրացումների: Բերելով համապատասխան օրինակներ՝ դրանք պետք է հակադրել տրականին (ձևով նման է հայցականին): Այս հարցերը խորացվում են անուղղակի և ուղիղ խնդիրն ուսումնասիրելիս: Օրինակ՝

1. Մերք սիրում ու հարգում ենք քեզ:

2. Ձեզ կանչում են ընկերներդ:

3. Քեզ ե՞րբ են ուղարկելու Մոսկվա:

4. Նրանց տեղափոխել են այլ դպրոց:

Որպեսզի ուղիղ խնդիրը հանգման անուղղակի խնդրից որոշակիորեն զանազանվի, հարկավոր է ուղիղ խնդիրների փեխարեն գործածել գոյականներ, տալ համապատասխան հարցեր (ու՞մ և հատկապես ի՞նչ), ինչպես նաև համապատասխան նախադասությունները դարձնել կրավորական: Այսպես.

1. Մենք սիրում և հարգում ենք մեր ուսուցչին (նրան):

(Մենք սիրում ու հարգում ենք գիտությունը):

2.Հանդեսին մենք շատ մարդկանց կանչեցինք (ձեզ):

Հանդեսին շատ մարդ կանչեցինք (ինձ): 3. Արամին ե՞րբ են ուղարկելու Մոսկվա (ինձ) (Միրգ ենք ուղարկել Մոսկվա):

4. Տղաներին տեղափոխել են այլ դպրոց (մեզ): (Բեռներ են տեղափոխել այլ քաղաքներ):

Փակագծերի նախադասություններում քննվողները իրեր են կամ որպես իր գործածվող բառեր, հետևաբար պատասխանում են ի՞նչ (ինչեր) հարցին որոնք, սակյան, պաշտոնով հարկադրվում են ենթայակային, այսինքն՝ ուղղական հոլովին: Ինչ մնում է ներգործական կառուցվացքները կրավորականով փոխարինելուն, ապա դա կարելի է ցույց տալ զուգահեռ օրինակներով՝

1. Մենք սիրում և հարգում ենք ձեզ:

(Դուք սիրվում և հարգվում եք մեր կողմից):

2. Ձեզ կանչում են ընկերներս:

(Դուք կանչվում՝ հարվիրվում եք ընկերների կողմից):

3. Քեզ ե՞րբ են գործուղելու Մոսկվա: (Դուք ե՞ րբ եք գործուղվելու Մոսկվա:

4. Դիրեկտորը նրանց տեղափոխել է այլ դպրոց:

(Նրանք դիրեկտորի հրամանով տեղափոխել են այլ դպրոց):

Ինչ վերաբերում է բացառական հոլովով դրվող խնդրին՝ անջատման անուղղակի խնդրին, ապա պետք է նշել, որ դարձյալ առարկայացույց վերոհիշյալ դերանունները կարող են գործածվել այդ հոլովով: Ուստի դերանունների համապատասխան տեսակն ուսսումնասիրելիս պետք է ընդգծվեն այն դերանունները, որոնք խոսքին հոլովվում են իբրև առարկայացույց բառեր, (ինչպես նաև հարկ եղած դեպքում), գոյականաբար գործածվողները՝ նշելով նրանց շարահյուսական պաշտոնները, այդ թվում և՝ բացառականհոլովով գործածվող պաշտոնը: Այսպես.

1. Մենք հեռացանք նրանից:

2. Քեզնից մեկուսանում են երբեմնի ընկերներդ:

3. Ումի՞ց ես բաժանվել:

4. Մի խւսափիր ոչ ոքից:

Զուգահեռներ անցկացնելով այսշդ դերանունների ու գոյականների բացառական հոլովաձևերի նույն պաշտոնների միջև, բերելով համապատասխան օրինակներ՝ դյուրին են դառնում մեզ հետաքրքրող հարցի և՛ ուսուցումը և՛ յուրացումը: «Խնդիրներ» թեման անցնելիս էլ, նայած դասարանի մակարդակին ու յուրաքանչյուր աժակերտի առանձնահատկությանըմ, ուսուցիչը շեշտը դնում է այս կամ այն դժվարամարս հարցին՝ այդ ուղղությամբ կատարել տալով զանազան աշխատանքներ: Այսպես. «Անջատման անուղղակի խնդիր» դասանյութն ուսումնասիրելիս գոյականին զուգահեռ բերվու են նաև դերանունով արտահայտվող անջատման խնդրի օրինակներ (ինչես նաև գոյականաբար գործածվող), ապա որոշակի բնակտորի (խոսքի հատված) վրա կատարել տալիս զանազան բնույթի աշխատանքներ: Ինչ խոսք, վարժությունների տիպերի ընտրությունը թողնվում է ուսուցչի հայեցողությանը, բայց հանձնարարելի է, որ ամեն մի աշխատանք կատարելիս նա դիմի գղաևրվեստական խոսքին, գրականությունից անցած նյութին կամ աշակերտի հոգուն ու ճաշակին առնչվող զանազան նյութերին (առածներ, ասացվածքներ, հանելուկներ և այլն): Նյութը կարելի է ասել նաև գործիական հոլովով դրվող միջոցի խնդրի մասին: Այս խնդրի մասին խոսք եղել է գոյականն ուսումնասիրելու ընթացքում, հետևաբար մենք մերովսանն անդրադարձել ենք նաև գոյականով արտահայտվող միջոցի անուղղակի խնդրին ու նրա ուսուցմանը վերաբերվող հարցերին: Այստեղ մեզ մնում է լոկ նշել, որ այդ հոլովն անցնելիս, ի թիվս գոյականով արտահայտվող միջոցի անուղղակի խնդրի օրինակների, պետք է բերել նաև առարկայացույց դերանուններով օրինակներ՝ այս մասին ասելիք հիմնական խոսքը թողնելով «Դերանունների տեսակները» և «Խնդիրներ» թեմաներին: Ընդ որում, դերանունների համապատասխան տեսակներն անցնելիս պետք է նշել նաև առարկայացույց դերանունները, նրանց քերականական հատկանիշները, ապա անդրադառնալ դրանց շարահյուսական պաշտոններին: Հարկավոր է ասել, որ դարձյալ վերոհիշյալ առարկայացույց դերանունները կարող են կատարել նաև միջոցի անուղղակի խնդրի պաշտոն, հետևաբար անձնական, ցուցական, փոխադարձ, որոշ հարցահարաբերական, որոշյալ, անորոշ ու ժխտական դերանուններով օրինակներ բերելիս պետք է զուգահեռ անցկացնել նույնապաշտոն գեյականների միջև՝ ապահովելով ներառակայական կապերը: Այսպես.

1. Քեզնով հպարտանում ենք բոլորս:

2. Միմյանցով գլուխ բերեցինք այս գործերը:

3. Ինչո՞վ ես նկարել այս լեռներն ու ձորերը:

4.Դրանով մի կտրիր այդ տախտակը: «Խնդիրներ» թեման ուսումնասիրելիս հարկավոր է անդրադառնալ նաև միջոցի անուղղակի խնդրին՝ նշերով, որ այն՝

ա) ցույց է տալիս առարկա, որի միջոցով կատարվում է գործողությունը.

բ) արտահայտվում է գոյականով.

դ)առարկայացույց դերանուններով.

ե) պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ հարցերին:

Լավ կլինի, որ սույն հարցերի պատասխանները դրվեն որոշակի բնակտորի (խոսքահատվածի) կամ համապատասխան ընտիր, գեղեցիկ օրինակների (նախադասությունների) հիմա վրա:

Այս (և ամեն մի քերականական նյութ) լավ յուրացնել տալու համար հարկավոր է կատարել տալ բազմապիսի վարժություններ, առաջադրանքներ և այլն: Օրինակ՝

1. Կատարել տալ դասագրքի համապատասխան վարժությունները: 2.Տվյալ բնակտորից (խոսքահատվածի) դուրս գրել միջոցի անուղղակի խնդիրը և գործածել ինքնուրույն նախադասություններում:

3.Որևէ թերթի («Ավանգարդ»,«Գրական թերթ»), ամասագրի («Գարուն», «Պիոներ»)...այսինչ համարի այսինչ նյութից (նախօրոք ուսուցիչն ընտրում է) դուրս գրել միջոցի անուղղակի խնդիրները և ասել նրանց արտահայտությունը:

4.Գրականության դասագրքի այսինչ նյութից (նախօրոք ընտրվում է ուսուցչի կողմից) դուրս գրել դերանուններով արտահայտված միջոցի անուղղակի խնդիրները և դրանք գործածել իննքնուրույն նախադասություններում:

5. Այսինչ բառերը (ցանկը տրվում է ուսուցչի կողմից) գործածել նախադասություննրում՝ որպես միջոցի անուղղակի խընդիրներ:

6. Հետևյալ տեքստում (քարտերը կազմում ու բաժանում է ուսուցիչը) կետերի փոխարեն գործածել համապատասխան միջոցի անուղղակի խնդիրներ՝ արտահայտված դերանուններով:

Վարժություններն ու առաջադրանքները բազմաթիվ են ու բազմատեսակ: Ուսուցչին մնում է դիմել տարբեր հնարների՝ այս կամ այն դասանյութը լավ յուրացնել տալու համար

ԴԵՐԱՆՈՒՆԸ՝ ՊԱՐԱԳԱ.ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Այս թեման, բանակաբար, հեշտ է յուրացվում, որովհետև աշակերտները արդեն անցել են գոյական, ածականը, թվականը, նրանց քերականական հատկանիշներն ու շարահույսական պաշտոնները: Ուսուցիչն մնում է, դերանվան պարագայական գործառույթները՝ այդ ուղղությամբ կազմակերտելով համապատասխան պարագայական դերանուներին, բացատրել այս կամ այն դերանվան պարագայական գործառույթները՝ այդ ուղղությամ կազմակերպելով համապատասխան աշխատանքներ: Հարկ է նշել նաև, որ՝

ա)ինչպես անձ ցույց տվող գոյականները, այսպես էլ անձնանիշ դերանունները պարագայական գործառույթներ չունեն, եթե չհաշվենք, իհարկե, այն եզակի, մեր գրական լեզվի գրեթե խորթ երևույթները, երբ որոշ անձնանիշ գոյականներ ու դերանուններ մասամբ գործածվում են ներգոյական հոլովով՝ կատարելով տեղի պարագայի պաշտոն, ինչպես՝ Սուրենում սեր կա գիտության նկատմամբ, Նրանում նկատելի է բուռն հետաքրքրասիրություն քիմիայի նկատմամբ և այլն: Նման կառուցվածքները, ինչպես ասվեց, այլն տարածում չունեն, որովհետև անձնանիշ բառը, չունենալով տարածական իմաստ, կապական կառուցվածքին չի վերաբերում, որոնց հատուկ կանդրադառնանք կապերին նվիրված բաժանում:

բ) Պարագայական գործառույթներ կարող են կատարել սակավաթիվ իրանիշ դերանունները, որոնք փոխարինում են գոյականերին ու մակաբայներին:

Եվ այսպես, ցուցական դերանունները ուսումնասիրելիս հարկավոր է առանձանցնել դրանք, որոնք կարող են կատարել՝

ա) տեղի պարագայի պաշտոն, ինչպես՝ սա, դա, նա, սրանք, դրանք, նրանք, այդպես, այնտեղ, այնտեղ, նույնտեղ... Ընդ որում, առաջին խմբի ցուցականները (սա, նրանք...) տեղի պարագայի պաշտոն են կատարում ներգոյական հոլովով (սարանում, դրանում, սրանցում, նրանցում...), հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ բառերն արտահայտում են տեղային-տարածական իմաստ:

Օրինակ՝

1. Սրանում ջուր էր լցված, իսկ այժմ այն դատարկ է:

2. Դրանցում տեղավորիր գրքերը և փակիր:

3. Դրանում ներկ է եղել, պետք չէ օգտագործել:

4. Նրանցում փնտրիր քո ուզած հեղուկը:

Ինչ վերաբերվում է ցուցականների մյուս խմբին (այստեղ, այնտեղ), ապա դրանք տեղ նշում են տարածական լայն իմաստով՝ ունենալով տարածաժամանակային հարաբերություններ (այստեղ-ը խոսողին ավելի մոտ տարածություն է նշում, քան այդտեղը, իսկ այդտեղ-ը՝ համեմատաբար ավելի հեռու):

Իրենց բաղադրության մեջ ունենալով տեղ ձևույթը՝ այդ ցուցականները ավելի հեշտ են յուրացվում: Մնում է օրինականեր բերել և համապատասխան հարցերի միջոցով զանազանել տեղի պարագայի պաշտոն կատարող ցուցականները: Այսպես.

1. Այստեղ է կառուցված եղել հին ամրոցը:

2. Այդտեղ չի կարելի նստել, որովհետև թաց է:

3. Այնտեղ է կառուցելու ինստիտուտի նոր շենքը: Ավելացնենք, որ նույնտեղ բառը տեղի պարագայի պաշտոն կատարելիս «երկփեղկվում է»՝ նույն և տեղ, ապա վերջինս հոլովներուրմ կատարելով տեղի պարագայի դեր (Նույնը տեղում նրանք հանդիպեցին վերջերս):

Հարկ է նշել նաև, որ այս դերաննունները կարող են գործածվել նաև բացառական և գործիական հոլովներով (Այստեղից հեռացիր, քանի դեռ ուշ չէ, Այստեղով անցել են թուրքերը՝ քաղաքակրթությունը մոխիր դարձնելով): Իսկ ուր և որտեղ հարցահարաբերական դերանուններից որտեղ-ը գոյականաբար հոլովվում է հայցական, բացառական, գործիական հոլովներով՝ կատարելով տեղի պարագայի դեր (Որտեղ ես գնացել, Որտեղից ես գալիս). իսկ ուր-ը չի հոլովվում (Ուր են մեկնել զինվորները):

Վերոհիշյալը ուսուցանելու համար, պարզ է, որ ձևաբանությանը վերաբերվող նյութը բացատրելիս ուսուցիչը խոսում է նաև ցուցական այդ դերանունների պաշտոնի (տեղի պարագա) մասին՝ բերելով համապատասխան օրինակներ, իսկ «Պարագաններ» թեման ուսումնասիրելիս հանգամանանորեն խոսում է տեղի պարագաների խոսքիմասային արտահայտությունների մասին՝ նշելով նաև ցուցական դերանուններից համապատասխան բառերը, կատարել տալիս զանազան բնույթի աշխատանքներ:

Ձևի պարագա: Այս պաշտոնը կատարում են այսպես, այդպես, այնպես, նույնպես[1], ինչպես (վերջինս ՝ հարցահարաբերական դերանունը) դերանունները: Սրանք, պարզ է, ցույց են տալիս գործողության կատարման ձև՝ փոխարինելով տարբերված ձև ցույց տվող այն բառերին, որոնք կարող են արտահայտվել գոյականով և մակբայով: Արդ՝ հիշյալ դերաննուները ուսումնասիրելիս հարկ է նշել դրանց ցույց տված իմաստը հատուկ խոսել պես ձևույթի իմաստի մասին, ապա զուգահեռ անցկացնել համապատասխան գոյականների ու ածականների միջև, որոնք կարող են կատարել ձևի պարագայի պաշտոն (հմմտ. Արտակը սիրով և ուրախությամբ կատարեց իր առջև դրված խնդիրները, նա լավ է պատկերացնում իր գործը, և` Այսպես է աշխատում իմ որդին, Այդպես գրել չի կարելի, Ինչպես ես տուն գնալու այս ուշ ժամին): Համապատասխան տեսակի դիրանունը բացատրելիս խոսվում է նաև նրա շարահյուսական պաշտոնների մասին՝ բերելով օրինակներ: Այսպես ցուցական և հարցահարաբերական դերանունների ուսումնասիրման ժամանակ խոսվում է վերոհիշյալ դերանունների տարբեր (այդ թվւմ և՝ ձևի պարագայի) պաշտոնների մասին՝ բերելով համապատասխան օրինակներ: գ) Չափի պարագա: Այս պաշտոնը կատարում են այսքան, այդքան, այնքան, այսչափ, այնչափ, նույնչափ, ինչքան, որքան, որչափ, ինչչափ դերանունները: Սրանց մեջ, ի դեպ, սակավ գործածություն ունեն չափ բաղադրիչով բառերը՝ ինչչափ, որչափ… Արդ՝ ցուցական և հարցահարաբերական դերանուններին ուսումնասիրելիս նշում է, որ այդ բառերը գործածվում են թե՛ որպես որոշիչ, թե՛ իբրև չափի պարագա, նայած թե գոյականի՞ վրա են դրվում, թե՞ բայի: Բերվում են հանդիպադիր օրինակներ:

Այսպես.

1. Այսքան գրքեր երբեք չեմ ունեցել (ինչքա՞ն գրքեր):

Այսքան աշխատելուց հետո իհարկե պետք է հոգնեիր (ինչքա՞ն աշխատելուց հետո):

2. Որքա՞ն գրիչներ ու մատիտներ ես գնել (որքա՞ք գրիչներ…): Որքան ենք խաղացել ու վազվզել դաշտերում (որքա՞ն ենք խաղացել…):

3. Նույնքան մարդիկ էին հավաքվել նաև դահլիճում (ինչքա՞ն մարդիկ): Ինչքան դու ես գրել, նույնքան էլ գրել եմ ես (ինչքա՞ն ես գրել…): Այս տարբերությունները բացատրելուց հետո, ասուցիչը զանազան աշխատանքներ է կազմակերպում՝ մի կողմից այդ դերաննունների պաշտոնեական հակադրությունը լրիվ բացահայտելու նպատակով, մյուս կողմից՝ նշված բառերի պարագայական պաշտոնը խոր յուրացնել տալու համար: Իսկ «Պարագաներն» ուսումնասիրելիս, խոսելով, ասենք, չափի պարագայի խոսքիմասային արտահայտությունների մասին, խոսվում է նաև ցուցական ու հարցահարաբերական այն դերանունների մասին, որոնք կատարում են չափի պարագայի գործառույթ: Լավ կլինի, որ դա բացատրվի գեղարվեստական համապատասխան խոսքակտորի կամ ընտիր օրինակ-նախադասությունների վրա: Տեղին է նշել նաև մի կարևոր նրբություն. նշված ցուցականներն ու հարցահարաբերական դերանունները կարող են դրվել նաև ածականների ու որոշ մակբայների վրա (այսքան ուժեղ, նույնքան աշխատասեր, ) այսչափ վիրավորական, ինչքան շատ, որքան արագ և այլն): Դպրոցական համակարգված քերականության մեջ այս (փակագծի) կապակցությունները իրավամբ գնահատվում են իրբև շարահյուսական մեկ պաշտոն (Այսքան ուժեղ տղամարդ քիչ կա: Այնքան լավ մարդ է, որ ուղղակի առինքնում է բոլորիս: Որքան արագ է գնում այն մեքենան...): Այդ բառերը կատարում են որոշչի և չափի պարագայի պաշտոններ:

Լավ կլինի, որ չափի պարագայի պաշտոն կատարող նշված դերանունները գործածվել ոչ միայն դիմավոր, այլև անդեմ բայերի հետ՝ դրանով իսկ մեկ անգամ ևս ընդգծելու այդ բառերի պարագայական պաշտոնը և ընդգրկան որոշակի ոլորտը (բայ):

Այժմ երկու խոսք պարագաների մասին: Դերանունների մեջ կան մի երկու բառեր, որոնք կարող են կատարել ժամանակի պարագայի պաշտոն: Դրանք են երբ, երբևէ և երբևիցե դերանունները, որոնցից առաջինը հարցահարաբերական դերանուն է, իսկ մյուսները՝ անորոշ: Հետևաբար նշված դերանուններն ուսումնասիրելիս ուսուցիչը պիտի համապատասխան օրինակներ բերի այդ դերանուններով, իսկ պարագաներն անցնելիս (ավելի որոշակի ասած՝ ժամանակի պարագան ուսուցելիս) հարկ է դիմել կամ համապատասխան բնույթի (գեղարվեստական), կամ էլ այնպիսի նախադասությունների, որոնց մեջ ոչ միայն առկա են այդ դերանունները, այլև ամեն մի նախադասության բավարարի դաստիարակչական, հայրենասիրական, բարոյական և այլ պահանջներ, լինի գեղեցիկ ու հասկանալի: Այսպես.

1. Ես երբևէ չեմ մոռացել մեր պանծալի հայորդիների սխրանքը:

2. Հայ ժողովուրդը երբևիցե չի մտածել ուրիշի հայրենիքը բռնագրավելու մասին:

3. Արտակը փաստերով պատմում է, թե Հայաստանը երբ է ունեցել իր պետականությունը:

Շարունակենք. առարկայացույց դերանուններից շատերը (հատկապես իրանիշ բառերը), բացառական հոլովով դրվելով, կարող են կատերել պաճառի պարագայի (սրանից, դրանից, նրանից, ուրուշից, ինչից և այլն), գործիական հոլովով դրվելով՝ հիմունքի պարագայի պաշտոններ (սրանով, դրանով և այլն), իսկ զիջման պարագան ձևավորվում է նաև հակառակ, չնայած կապերով ու համապատասխան դերանուններով (հակառակ դրան, չնայած սրան և այլն), որոնք այնքան էլ լայն գործածություն չունեն:

  1. Խիստ սակավ կիրառություն ունի