Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները/Թվականը նախադասության մեջ
ԹՎԱԿԱՆԸ՝ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ՈւՍՈՒՑՈՒՄԸ
Հայտնի է, որ մեր հին լեզվաբաններից շատերը թվականն ինքնուրույն խոսքի մաս չեն համարել: Նրանց սկզբունքն այդ հարցում եղել է այն, որ թվականները ածականների նման դրվում են առարկայացույց բառերի վրա՝ ցույց տալով նրանց հատկանիշը, այն տարբերությամբ միայն, որ եթե ածականները ցույց են տալիս առարկայի որակական և հարաբերական հատկանիշները, ապա թվականները՝ թվային տարբերակված հատկանիշը: Արդի լեզվաբանությունը թվականը իսկությամբ գնահատում է որպես ինքնուրույն խոսքի մաս՝ հիմնականում ելնելով այդ բառախմբի մեջ մտնող բառերի արտահայտած խոսքիմասային ընդանուր իմաստից և ոչ թե զուտ շարահյուսական կիրառությունից:
Թվականը՝ ցույց տալով առարկայի թվային հատկանիշը, բնական է, որ նախադասության մեջ կարող է կատարել ամենից առաջ որոշչի պաշտոն: Ինչպես ածականը, նա դառնում է նաև ստորոգելի: Մի յուրահատուկ հատկանիշ էլ ունի թվականը. չափի, կշիռ, արժեքի միավորները (մետր, տոննա, ցենտներ, մետր, ռուբլի...), որոնք արտահայտվում են գոյական խոսքի մասով, հավելվելով համապատասխան թվականներին (միասնաբար)՝ պարագայական պաշտոն էլ են կատարում: Ընդ որում, այդ գոյականները (միլիմետր, ցենտներ, կոպեկ) գրեթե առանձին չեն գործացվում և, միաձուլվում են համապատասխան թվականերին. ստեղծվում է մի տեսակ կայուն բառակապակցություն (հինգ տոննա, երեք կիլոմետր, տասնհինգ կոպեկ...): Օրինակ՝ հավաքեցինք հինգ տոննա խնձոր (Հվաքեցինք հինգ տոննա), Քայլեցինք երեք կիլոմետր ճանապարհ (Երեք կիլոմետր ոտքով գնացինք), Կրտոֆիլը տասնհինգ կոպեկանոց էր (Կրտոֆիլն արժե տասնհինգ կոպեկ): Փորցենք մտովի հանել այդ բառակապակցության որևէ բաղադրիչ («Հավաքեցինք հինգ») կամ (Հավաքեցինք տոննա խնձոր) և [ 113 ] կստանանք անհեթեթություն: Ահա թե ինչու ենք ասում, որ այդպիսի իմաստ ունեցող բառերը (գոյականները) թվականից անբաժան են, և նրանք արժեքավորվում են միասնաբար: Պատահական չէ, ուրեմն, որ թվականի շարահյուսական արժեքի մասին խոսելիս հատուկ ընդգծում ենք այդ կայուն բառակապակցությունները` կապված դրանց պարագայական կիրառության հետ:
Նշենք նաև, որ թվականներից շատերն անգամ մասնիկի հետ գործածվելիս ցուցաբերում են պարագայական պաշտոն (Երեք անգամ այցելեցի հիվանդ բարեկամիս: Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր): Այժմ առանձին-առանձին անդրադառնանք թվականի շարահյուսական կիրառություններին:
ԹՎԱԿԱՆԸ` ՈՐՈՇԻՉ. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
Հանրահայտ է, որ բոլոր տեսակի թվակաները, դրվելով առարկայացույց բառերի վրա (գոյական, գոյականաբար գործածվող բառ), ցույց են տալիս նրանց քանակական (դասական, բաշխական) տարբերակված հատկանիշները, այսինքն՝ նախադասության մեջ կատարում են որոշչի պաշտոն: Արդ՝ «Թվական անուն» թեման ուսումնասիրելիս ուսուցիչը պիտի ամենից առաջ զուգահեռ անցկացնի այդ խոսքի մասին ընդհանուր իմաստի (թիվ, թվային կարգ, քանակական բաշխում) և կիրառությունների փոխկապակցվածության հարցին, այնուհետև զուգահեռ ստեղծի նաև թվականի ու ածականի ընդհանուրությունների միջև, ապա նշի դրանց տարբերությունները: Եվ իսկապես, իրենց ընդհանրություններով հանդերձ, ածականն ու թվականը հակարրդվում են մի քանի հատկանիշներով, որոնց հիման վրա էլ ճանաչվում են որպես առանձին խոսքի մաս: Այդ նմանություններն ու տարբերությունները, սակայն, շարահյուսության մեջ «նույնանում են» նրանով, որ բոլորն էլ արտահայտում են առարկայի այս կամ այն հատկանիշը: Դա էլ հենց որոշչի էությունն է ներկայացնում: «Թվականը՝ որոշիչ» նյութն անցնելիս («Թվականի շարահյուսական կիրառությանները» թեման) համապատասխան գեղարվեստական (կամ ինքնաստեղծ) բնագիր է կազմված հագեցված որոշիչներով: Նպատակահարմար է այնպիսի բնակտոր ընտրել, որտեղ առկա որոշիչներն արտահայտված լինեն և՛ գոյականով, և՛ ածականով, [ 114 ] և հատկատես թվականով,Դրա նպատակը միանգամայն պարզ է՝
ա) հիշեցնել գոյականի ու ածականի որոշչական կիրառությունները ևս.
բ) որոշակի հող նախապատարաստել «Որոշիչ» թեման լավ յուրացնելու համար.
գ) ապահովել ներառարկայական կապերի յուրացումը.
դ) գիտակցել տալ ձևաբանականի ու շարահյուսականի փոխադարձ կապերը:
Այնուհետև, շեշտը դնելով թվական որոշիչների վրա, ուսուցիչը յուրացնել է տալիս հիշյալ խոսքի մասին այդ կիրառությունը ևս:
Ի դեպ, ձևաբանության մեջ, այսինքն՝ «թվական անուն» թեման ուսումնասիրելիս, պարտադիր չէ նրա որոշչական կիրառությանն անդրադառնալ ամենայն մանրամասնությամբ ու խորությամբ, որովհետև՝
ա) այդ կիրառությունը թվականի շարահյուսական կիրառություններից լոկ մեկն է, որին, պարզ է, առանձին դասաժամ չի հատկվացվում:
բ) աշակերտները դեռ պիտի խորությամբ ուսումնասիրեն «Որոշիչ» թեման (դասարանում).
գ)միանգամայն դյուրընկալ նյութ լինելով՝ որոշիչը հեշտ է յուրացվում:
Այսպիսով՝ ի թիվս մյուս պաշտոնների, թվական որոշիչը յուրացնել տալու համար կարելի է բերել նաև համապատասխան օրինակներ: Այսպես.
1. Մեր դասարանում սովորում է երեսունինը աշակերտ:
2. Այս տարի մեր դպրոցի յութերորդ, ութերորդ, իններորդ և տասներորդ դասարանների մի շարք աշակերտներ հանրաապետական տարբեր օլիմպիադաներում շահեցին մրցանակային տեղեր:
3. Ուսուցիչն իր աշակերտներին տվեց մեկական մատիտ ու երկուական գրիչ:
4. Աշխարհում ապրում է մոտ հինգ միլիարդ:
- Նշչածները որոշիչներ են,- ասում է ուսուցիչը: Այդ տերմինն ընդգծվում է նախ՝ դա աշակերտների սեփականությունը դարձնելու (ի դեպ, տարրական դասարաններում, ապա «Գոյական անուն» և «Ածական անուն» թեմաներն անցնելիս նրանք արդեն ծանոթ են որոշչին) և, երկրորդ, 7-րդ դասարանում [ 115 ] «Որոշիչ» թեման ուսումնասիրելիս ուսուցիչը հեշտացնելու նպատակով: «Որոշիչ» թեման անցնելիս արդեն խորացնում են այդ պաշտոնի արտահայտությունները: Ընդ որում, որոշիչ թվականը արտահայտությունը խորությամբ ներկայացնելու նպատակով արդեն ընտրվում են համապատասխան բնակտոր՝ հագեցված որոշչի տարբեր դրսևորումներով: Պարզ է, որ եթե որոշիչը ցույց է տալիս առարկայի բազմապիսի հատկանիշներ, նշանակում է համապատասխանություն կա որոշչի ու թվականի միջև այնքանով, որքանով որ թվականը ցույց է տալիս առարկայի քանական (դասական ու բաշխական) տարբերակված հատկանիշը: Թվական-որոշիչ կապը ուսուցանելիս ուսուցիչը լուրջ ուշադրություն պիտի դարձնի թվականների ուղղագրությանը և արտահայտությանը, չէ՜ որ բազմաթիվ թվականներ շարույթները (բաղադրյալ՝ բառակապակցային) են, ինչպես, օրինակ՝ հինգ միլյոն վեց հազար իննսունինը մատիտ, ինը հազար երեք հայրուր վաթսուներեքերորդ գիրքը, մեկ ամբողջ երեք քառորդ մասը, մեկ երկրորդական բաժինը և այլն:
Նախորդ էջերում ասվեց, որ, չափ, կշիռ, արժեք նշանակող բառեր (տոննա, մետ, կիլոգրամ, ռուբլի...) հաճախ միանում են զանազան թվականներին և երկուսով ստեղծում են մեկ հասկացություն, ինչպես՝ երեք կիլոգրամ, հինգ ցենտեր, քսան կոպեկ և այլը: Ահա դրանով էլ, ավելանալով համապատասխան գոյականերին, կատարում ռն որոշիչ պաշտոնը, ինչպես, ասենք, հինգ տոննա ձմերուկ, երկու հեկտար հողամաս, երեսուն կոպեկի խնձոր և այլն: Հարկավոր է աշակերտների գիտակցությանը հասցնել այդ իրողությունը, որպեսզի որոշիչ-որոշյալը տարբերակելիս նրանք որոշիչը դիտեն ոչ թե գոյական (առարկա) ցույց տվող բառերը (տվյալ դեպքում՝ տոննա, հեկտար, կոպեկ), այլ մեկ հասկացություն նշող երկու բառերից կազմված կայուն կապակցությունները՝ հինգ տոննա, երկու հեկտար և այլն: Դա հասկացնելը ամենևին դժվար չէ. բավական է՝ նման կառուցվածքները գործացվեն նախադասությունների մեջ, և իսկությունը պարզորեն երևան կգա: Օրինակ՝
1. Կոլտնտեսականները դաշտից խանութ տեղափոխեցին հինգ տոննա ձմերուկ: [ 116 ] 2. Երկու հեկտար հողատարածութունը տրակտորը վարում է մեկ ժամում:
3. Խանութից գնեցի երեք ռուբլու խնձոր:
4. Հինգ մետր թելը պիտի ներկենք կարմիր գույնով:
Փորձենք ընդգծված բառակապակցությունները քայքայել՝ նրանից միայն մեկ բաղադրիչն օգտագործելով նախադասությունների մեջ («Դաշտից խանութ տեղափոխեցինք հինգ... ձմերուկ» կամ «Ներկեցինք... մետր կտոր»): Պարզ է, որ փակագծում եղած նախադասություններից առաջինը այլ միտք է արտահայտում, իսկ 2-րդ՝ առհասարակ միտք չի արտահայտում: Եզրակացությունը մեկն է՝ որոշիչներ են այդ կապակցությունները՝ իրենց կազմի մեջ եղած «բառաբեկորների» միասնությամբ:
Նույնը նաև մյուս տեսակի թվականների և կշիռ, չափ, արժեք նշող վերոհիշյալ բառերի մասին, ինչպես՝ երեքական կիլոգրամ կոնֆետ, վեցական մետր չիթ, երկուական ցենտներ ցորեն և այլն:
Հիշյալ հարցերի շուրջ կատարել տալով դասարանական ու տնային զանազան աշխատանքներ՝ թվական-որոշիչ կապը, կածում ենք, լիովին կբացահայտվի, իսկ նյութը կդառնա դյուրին ու հասկանալի:
ԹՎԱԿԱՆԸ՝ ՊԱՐԱԳԱ. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
Միանգամայն տրամաբանական է, որ թվականները խոսքում կարող են կատարել նաև պարագայական պաշտոն, առաջին հերթին՝ չափի պարագայի գործառույթ: Եթե «Թվական անուն» թեման ուսումնասիրելիս ուսուցիչը ընդամենը հարևանացիորեն է նշում, թե թվականները կարող են կատարել նաև պարագայական դեր՝ բերելով համապատասխան օրինակներ, ապա, պարագաներն անցնելիս նա թվական-չափի պարագա կկապի լուրջ ուշադրություն պիտի դարձնի՝ կանգ առնելով հետևյալ հարցերի վրա.
1.Թվականը, պարզ է, ցույց է տալիս առարկայի թվային տարբերակված հատկանիշ, բայց սա չի նշանակում, թե այդպիսի հատկանիշը «օտարված է» բայից (հիշենք ածականի հատկանիշը. լավ մարդ և լավ խոսել, գեղեցիկ աղջիկ և գեղեցիկ գրել...) միայն այն տարբերությամբ, որ պարագայական պաշտոն [ 117 ] կատաելիս թվականը կամ կրկնվում է, կամ գործածվում անգամ մասնիկի զուգորդմամբ[1]: Այսպես.
1. Ընկերս մեկ-մեկ ծխում է:
2. Արտակը ուսանողներին երեք-երեք շարք կանգնեցրեց:
3. Ձիավորները սկզբում քայլում էին չորս-չորս
4.Բանվորները տախտակները տեղափոխեցին հինգ-հինգ, որից հետո դրանք դարսեցին բակում: Նախ՝ պետք է ընդգծել այս իսկությունը, որ այսպիսի կիրառությունները զանգվածային չեն քիչ են կիրառվում կամ չեն գործածվում, օրինակ, քսան-քսան հայուր հինգ - հայուր հինգ, երկու հազար վեց հարյուր ութսուն երկու հազար վեց հարյուր ութսուն և այլն: Երկրորդ՝ դրանք, բաշխական թվականներ լինելով, պարագայական «մաքուր» տեսակ չեն ներկայացնում, այսինքն՝ որոշակիորեն դժվար է ասել, թե «մեկ-մեկ», «երկու-երկու», «հինգ-հինգ» և նման բառերը ձևի պարագայի պաշտոն ունեն, թե՞, ասենք, չափ կամ ժամանակի (Մեկ-մեկ, այցելում է բարեկամիս): Թերևս սխալ չէ ասել, որ նման թվականները, որոնք մակբայական կիրառություներ ունեն, նախադասության մեջ կատարում են ավելի շատ չափի ու ձևի, քան թե այլ տեսակի պարագաների պաշտոն: Ի դեպ եթե կա ընդհանրական մակաբայներ հորջորջումը, ապա սխալ ընդունել նաև ընդհանրական պարագա անվանումը, հետևաբար տվյալ դեպքում «մեկ-մեկ», «երկու-երկու», «հինգ-հինգ» և նմաները կարելի է անվանել ընդհանրական պարագա: Բայց քանի դպրոցական քերականության մեջ իրավացիորեն չի մտել այդ տերմինը, ուստի նման պաշտոնները պիտի ճիշտ, որոշակի արժեքավորվեն՝ հիմք ընդունելով այս կամ այն պարագայի առաջ որոշակի արտահայտությունը: Բոլոր դեպքում, հարցն ավելի որոշակի ներկայացնելու, արժեքավորելու համար, առաջնորդվում ենք որոշակի հարց տալու սկզբունքով:
Ինչ վերաբերվում է թվական+անգամ առույցով արտահայտվող պաշտոններին, ապա պիտի ասել, որ դրանք կատարում են գերազանցապես չափի պարագայի գործառույթ: Այսպես.
1. Ես նրան զգուշացրել եմ երկու անգամ:
2. Երեք անգամ գնացի ընկերոջս տուն:
3. Հազար անգամ հո չե՞մ կրկնի միևնույն ճշմարտությունը [ 118 ] 4. Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր:
Այն էլ ասենք, որ նման թվականները (հատկապես թվային բարձր թվային արժեք արտահայտողները) լեզվում շատ էլ գործական չեն: Օրինակ՝ չեն կարող ուղղակիորեն գործածել «երեք հայրուր ութ անգամ ասել», «հազար ութ հարյուր տասինն անգամ հիշեցնել» և այլն: Խոսքը ոճավորելու նպատակով կարող ենք չափազանցությունների դիմել, բայց հենց այդտեղ էլ գործածվում են սովորաաբար «կլոր թվերը»՝ տասը, քսան, հարյուր, հազար և այլն:Ինչևէ, ասացինք, որ անակական թվական + անգամ կառույցները լեզվում կատարում են գերազանցապեսչափի պարագաի պաշտոն: Ասում ենք «գերազանցապես», որովհետև մեկ-երկու նման կառուցվածք ունեցող միավորներ կարո են կատարել նաև այլ պարագայական պաշտոն (Մեկ անգամ, երբ նրան հանդիպեցի, շատ տխուր էր...):
Իսկ ինչ վերաբերում է դասական թվական+անգամ կառույցին, ապա հիմնականում գործ ունեն ժամանակի պարագայի հետ (առաջին անգամ, երկրորդ անգամ, երորդ անգամ...): Օրինակ՝
1.Առաջին անգամ ինձ չհաջողվեց միավոր վաստակել:
2.Ես այցելեցի ընկերոջս երկրորդ անգամ:
3.Չորորդ անգամ մտա նրա առանձնասենյակը:
4.Վեցերորդ անգամ ինձ հաջողվեց տեսնել Բարսեղին:
Դժվար չէ նկատել, որ մի կողմից՝ թվականի հատկանիշը, մյուս կողմից՝ անգամ բառի իմաստը գումարվում են իրար՝ ըստեղծելով չափի պարագայի տպավորություն: ՈՒստի դասական թվական+անգամ կառույցը, ճիշտ է, մհիմնականում ձևավորում է ժամանակի պարագա, սակայն սխալ չէ կարծել, որ չափի պարագայի պաշտոնը նրանց ղորթ չէ: Վիճակը գրեթե նույնն է քանակական թվական+ ժամանակացույց գոյական (տարբեր հոլովներով) կառույցների գործածության դեպքում (երեք օր, հինգ շաբաթից, ութ ամսով, քսան ժամում...): Օրինակ՝
1. Երեք օր մնացի խրամատներում:
2.Մեկ շաբաթից նա կվերադառնա (ճիշտ է՝ մեկ շաբաթից հետո):
3.Ութ ամսով մեկնել է արտասաքհման՝ մասնագիտական կատարելագործման: [ 119 ] 4.Քսան ժամում այնքան աշխատեց, ինչքան մենք 5 օրում չենք կարող...
Այդ բառերը գրեթե հավասարապես (նայած որոշակի նախադասությանը) Կատարում են և չափի պարագայի, և ժամանակի պարագայի պաշտոններ: Այլ բան է, ասենք, որ նույն կառույցների մեջ քանակական թվականի փոխարեն գործածվի դասական թվականը, Այստեղ արդեն բացարձակ թվականի արտահայտած չափը «կոտրվում է», և իշխում է ժամանակակառույց բառերի իմաստը (oր, ժամ, ամիս, տարի...), հետևանքը լինում է այն, որ ընդհանուր հայտարարում գերակշռում է ժամանակի պարգայի «կշռույթը»: Օրիինակ
ա. Առաջին օրը նա իրեն շատ քաղաքավարի էր պահում:
բ. Երկրորդ ամսից վարդանը փոխվեց կատարելապես:
գ. Չորորդ շաբաթում Արտակը մեծ առաջընթաց ապրեց:
դ.Երրորդ րոպեին նա աչքերը բացեց:
ե.Մենք ապրում ենք 20-րդ դարում:
2. Հանրահայտ է, որ թվականը գործածվում է գոյականաբար: Գործիական հոլովով դրվելիս քանակական թվականը ցուցաբերում է մակբայական բնավորություն (ինչպես, օրինակ, ռուսերենում է): Իհարկե, մենք, ինչպես նկատելի է, ձևաբանական-շարահյուսական կապերը մեկնաբանելիս հասկանալի պատճառուվ չենք անդրադառնում ձևաբանական այս կամ այն իրողության գոյականաբար կիրառությանը` դա համարելով տվյալ խոսքի մասին ոչ բնորոշ հատկության դրսևորոմ: Բայց այստեղ հարկ ենք համարում նշել թվականի հատկապես գործիական հոլովի կիռարությունը, որը, ինչպես ասացինք, մակբայական բնավորության արտահայտություն է: Այս ճշմարտության օգտին է խոսում այն փաստը, որ քանակական թվականների` այլ հոլովաձևերում գոյականաբար կիրառությունը որոշակիորեն երևում է, մինչդեռ գործիականում մակբայական հատկանիշը խիստ ընդգծված է հանդես գալիս, այնպես որ, փոխանունությունն ասես վերանում է` տեղի տալով ձևաբանակաան երկվության (թվական և մակբայ): Բերենք օրինակներ`
1.Մենք երկուսով կատարեցինք այս գործը:
2.Տղաները երեքով իջան ձորը` ջրի:
3.Չորսով կարո՞ղ ենք բարձրացրեք այս հսկա գերանը: [ 120 ] 4.Նրանք հինգով որոշեցին միասին ապրել:
Դժվար չէ նկատել, որ այդ բառերը, կարելի է ասել. կատարում են միասնության և չափի պարագայի (մասամբ էլ՝ ձևի պարագայի) պաշտոններ՝ ավել կամ պակաս չափով:
Ասում ենք «ավել կամ պակաս», որովհետև, նայած նախադասությանը, դրանք կամ ավելի շատ չափի պարագայի պաշտոն են կատարում կամ՝ ձևի պարագայի, կամ էլ միասնության... Նրանց զանազանումը կատարվում է որոշակի նախադասության մեջ՝ կոնկրետ հարցի միջոցով: Այն էլ նշենք, որ «միասին» բառի զուգորդմամբ ընդգծված բառերն արդեն միանգամայն որոշակիորեն ցուցաբերում են միասնության պարագայի պաշտոն, ինչպես, օրինակ՝ Տղաները երեքով միասին գնացին բանակ... Այստեղ էլ ոճական անճշտություն (հավելադրություն) պետք է համարել միասին բառի գործածությունը, որովհետև երեքով բառի մեջ առա է միասնության գաղափարը:
Ծանորթութուն: Թվականները գոյականների հետ գործածվերով, հասկանալի է, որոշչի պաշտոն են կատարում, սակայն բամաթիվ նախադասություններում գործածվող այդպեսի կառուցվածքները ասես մի ամբողջություն կազմելով՝ կատարում են նաև նախադասություն մեկ անդամի պաշտոն: Օրինակ՝
1. Նրանք երեք հոգով կատարեցին այս հանձնարաությունը:
2. Մենք երկու-երեք տղաներով հազիվ տեղահան արեցինք այս ժայռաբեկորը:
3. Ընտանիքը ծանրաբեռնվեց ևս հինգ շնչով:
4.Վեց ընկերներով ապրում էինք քսանհինգ քառակուսի մետրանոց սենյակում:
Կարծում ենք, որ նշվածները պիտի գնահատվեն իբրև մեկ շարահյուսական միավոր-պաշտոն, որովհետև՝
ա) քերականորեն (շարահյուսորեն) սերտ միթյուն են կազմում.
բ) քայքայելով այդ կառուրցները՝ նախադասություններում կամ լրիվ փոփոխվում են արտահայտված մտքերը, կամ նրանք զրկվում են միտք արտահայտելուց (Ընտանիքը ծանրաբեռնվեց ևս …շնչով:)
Այլ բան է, որ, այսպես ասած, «մանր» վերլուծություններ կատարելիս այսինքն՝ բառակապակցությունները վերլուծելիս ասենք` [ 121 ]հինգ շնչով, վեց հոգով և այլ կապակցություններում) թվականներն ինքնուրույն արժեքավորվում են որպես որոշիչ (ինչպես դերբայական դարձվածները վերլուծելիս):
- ↑ Սրանք մակբայական ընթացքում են