Խորհրդատուն
Այս համարից սկսած «Պուղին» բացում է իր կոոպերատիվ «Խոհրդատունը», որտեղ ընդգրկված են աշխարհի բոլոր մեծամեծ իմաստունները՝ Սողոմոնից մինչեւ Պուղի ու Զառունց Վարդան։ Դուք կարող եք ցանկացած հարցով դիմել «խորհրդատան» օգնությանը։ Մեկ հարցի պատասխանն արժե... որքան ձեր գրպանը ներում է։
Այս անգամ, սակայն, որոշել ենք ձրի պատասխանել տրված հարցերին, քանի որ դեռ նոր ենք բացում այս ծառայությունը (դրանից բացի, «Պուղու» գլխավոր խմբագիրը բոստանում ուշացել է եւ նրա դարակից վերցրել ենք այս հարցերը՝ չիմանալով ստույգ հեղինակների անունները)։ Եվ այսպես, ծառայությունը գործում է։
ՀԱՐՑ. - Կինս վերջերս անտեղի նյարդայնանում է, կոպտում ինձ, հետո էլ սկսում ինքն իրեն լաց լինել։ Ինչպե՞ս վարվել։
ՊԱՏԱՍԽԱՆ. - Հրաժարվիր նրա օրինական ամուսինը լինելուց եւ ասա. «Այսօրվանից դու իմ սիրուհին ես»։
Հարցնում է Ն.Ն. հարսը։
ՀԱՐՑ. - Ինչ անեմ, սկեսուրս մաշվում է, օր-օրի ձեռքից գնում է։
ՊԱՏԱՍԽԱՆ. - Շարունակիր նույն աչքով նայել, նույն ձեւով վարվել ու համառորեն, օրը մի քանի անգամ, ընդգծված «ՄԱՄԱ» ասել։
Խմբագրության կողմից։ Հեղինակներին խնդրվում է ծառայությանը դիմելու դեպքում նշել անպայման իրենց
հասցեները,
անուն-ազգանունները։ Մի հապաղեք,
դիմեք ձեզ հուզող հարցերով եւ կստանաք ամենաճիշտ,
ամենաանսխալ, ամենաօգտավետ պատասխանները՝
էժան, որակով եւ համարյա ձրի։