Jump to content

Ծովածաղկի աչքեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԾՈՎԱԾԱՂԿԻ ԱՉՔԵՐ
Բանաստեղծություններ
Աղբյուր՝ Արիս Գրիգորյան, Ծովածաղկի աչքեր, Ստեփանակերտ, 2001, էջ 3-31։
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 131-141։

ՆԱԽԵՐԳ

[խմբագրել]

Այնպես լա՜վ ես ինձ ժպտում,
Ասես... կի՜նս դու լինես,
Ես կկորչե՛մ քո գրկում,
Թե գրկի՜նս դու լինես,
Համակ սե՛ր ես ու հուզո՛ւմ,
Սիրո կարոտ, սիրո ցավ...
...Ու այնպե՜ս եմ ես ուզում՝
Միշտ մտքի՜նս դու լինես։

09.10.00, Ստեփանակերտ


ԾԱՂԿԱՆՑ ՓՈ՛ՒՆՋ ԵՍ...

[խմբագրել]

Ծաղկանց փո՛ւնջ ես, կոկոն վարդ ես,
Ով քեզ քաղի՝ կրծքին զարդ ես։

Վարդն ի՜նչ է, որ չափվի քեզ հետ,
Իսկ ե՞ս... Սերս կորչի՞ անհետ։

Նազերիդ մեջ կա՞ն կորածներ,
Արդյո՞ք ես էլ... Անհե՞տ... Իմ սե՛ր...

Րոպեաչափ սիրո՞ թարթ ես...
...Դու աստղաշո՛ւրթ, աստղազա՜րդ ես։

29.08.00, Ստեփանակերտ


ՌՈՒԶԱՆԻՆ

[խմբագրել]
                            Տրիոլետ՝ քեզ՝ Մարտի 8-ին։
                            Նաև՝ երեք մեխակներ...

Դու արժանի ես ավելիի՛ն,
Քան մեխակներն այս գունագեղ,
Բայց գուցե թվան դրանք տգե՞ղ՝
Դու արժանի ես ավելիի՛ն։

Քո քայլքո՛վ, վարքո՛վ, տեսքո՜վ շքեղ՝
Շա՜տ ես նման այս մեխակներին,
Եվ՝ արժանի՛ ես ավելիին,
Քան մեխակներն այս գունագեղ։

08.03.00, Ստեփանակերտ


ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՍԵՐ

[խմբագրել]

Մեր երազները իրար գումարենք,
Դրանից հոգնած ցավերը հանենք,
Հրճվանքն ու խինդը տանք ու բաժանենք,
Իսկ թե կմնա՝ քիչ էլ մեզ պահենք։

Եվ մեր իղձերը մե՛նք բազմապատկենք՝
Նպատակակետ ընտրելով բարին,
Ու, բան է, եթե տեղ էլ չհասնենք՝
Մեր սերը նվեր կմնա դարին։

11.11.00, Ստեփանակերտ


ԵՍ ԱՅԴ ԳԻՇԵՐ...

[խմբագրել]

Ես այդ գիշեր մենակ չէի՝
Ինձ հետ չէի՞ր միթե դու...

... Հույսն էր այրում իմ հոգու մեջ
Քո պատկերը լուսատու։

15.09.00, Ստեփանակերտ


3 x ... ՆՈՒՅՆԻՆ

[խմբագրել]

Անո՜ւշ է շշուկը այնպես,
Նայվածքը՝ նազա՜նք է համակ,
Նազո՜ւմ են շուրթերը անտես,
Անունն ինձ սե՛ր է ու հավա՛տ։

Այնպե՜ս եմ նրան կարոտել,
Նայում եմ՝ հեռո՛ւ է այնքան,
Նազո՞ւմ է՝ կտեսնե՞մ մեկ էլ,
Անհո՞ւյս եմ ես սիրում Նրան։

Ասում են ինձ՝ զո՜ւր ես թախծում,
Նորից քո հին օրը կգա՜...
Նորից ինձ նույն մի՛տքն է տանջում,
Անցնում է գիշերն ու... չկա՛։

03.08.01, Ստեփանակերտ


ԹՈՂ ԱՅՍՊԵՍ ԼԻՆԻ...

[խմբագրել]

Թող այսպես լինի, գոնե ա՛յս անգամ,
Այս 2001-րդ տարում,
Իսկ թե երբ է քո օրը ծննդյան՝
Ներիր, բայց ես դա չեմ կարևորում։

Կարևոր է, որ ապրում ենք էլի,
Սիրում ենք իրար՝ սա է կարևոր...
Իսկ այս հերթական տարեմուտը քո
Թող շնորհավոր լինի ա՛յս ձևով։

17.01.01, Ստեփանակերտ


ՈՒՐԻՇԻ... ՍԵՐ

[խմբագրել]

Սիրտս բացել եմ քո առաջ նորից,
Վախենում եմ բայց՝ նորի՛ց կմերժես,
Ես հանգիստ չունե՛մ հանդիպման պահից,
Տարփահեղձ սիրտս, զգույշ, չկոտրե՛ս։

Անհո՞ւյս եմ խնդրում՝ գոնե մի համբո՜ւյր՝
Յասամանաբույր շուրթերին քո բաց...
Ի՞նչ է ուզածս, խոստացա՜ծդ տուր։
Նորի՞ց մերժեցիր, թե՞ ինձ էր՝ թվաց...

...Սիրտս բացել եմ, բայց ո՞նց նվիրեմ,
Երբ ցնծո՜ւմ ես դու գրկում ուրիշի,
Արհամարհո՜ւմ ես իմ սերը, գիտեմ,
Սիրել՝ չէ՞... Գոնե ցավո՛վ մի հիշիր...

15.05.02, Ստեփանակերտ


ԴՈՒ ՔՆԵ՜Լ ԵՍ ՀՈԳՆԱԾ...

[խմբագրել]

Դու քնե՜լ ես հոգնած,
Իսկ ես արթուն եմ, տե՛ս,
Քո նկարի առաջ
Կանգնել նայում եմ քե՛զ։

Այնպես ժպտո՜ւն ես դու,
Այնպես տխուր եմ ե՛ս,
Հիմա քնա՜ծ ես դու,
Իսկ ես փնտրո՜ւմ եմ քեզ։

15.09.00, Ստեփանակերտ


ՊԱՏԱՀԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

[խմբագրել]
                 Մի անծանոթի

Քեզ բարևեց այդ աղջիկը,
Իսկ ինձ՝ անգամ չնայեց,
Բայց այդպես էլ չհասկացար՝
Նա քե՞զ, թե՞ ինձ հմայեց։

Իսկ իրերի ընթացքը պարզ
Չարգելակես դու հանկարծ,
Թող իր ճամփան շարունակի
Չհասկացված մի հայացք։

29.09.01, Ստեփանակերտ


ԵՍ Ի՞ՆՉ ԱՆԵՄ...

[խմբագրել]

Ես ի՞նչ անեմ քո պատկերը՝
Մթնաշղարշ ակնոցով,
Դու ցույց տուր ինձ քո աչքե՛րը,
Քո աչքերը՝ ջինջ ու ծով։

Թող այդ ծովի մեջ խեղդվեմ ես,
Ափ չհասնի թող հոգիս,
Միայն ինձ հե՛տ սերդ կիսես,
Քե՜զ ունենամ միշտ կողքիս։

15.09.00, Ստեփանակերտ


ՄԻԱՅՆ ԴՈ՞Ւ ՏԵՍԱՐ...

[խմբագրել]

Միայն դո՞ւ տեսար ոսկին արևի՝
Արհամարհելով վտանգը մահվան։

Րոպեական այդ պահին երևի
Ինձ ձգի կարո՛տն անսահմանության...

Նայի՛ր, թախի՛ծ է կաթում երկնքից,
Երկնահաս Տերն է՝ կարոտե՛լ է ինձ։

03.12.00, Ստեփանակերտ


ԱՅՐՈ՜ՒՄ Է ԿԱՐՈՏԴ...

[խմբագրել]

Այրո՜ւմ է կարոտդ, հուզո՜ւմ,
Ռոշանո՛ւն, թախծաբո՜ւյր իմ սեր...

Մարմինդ հագնե՛լ եմ ուզում,
Թույլ տուր քեզ մինչև վերջ խժռել...

Նազանքդ ո՜ւմ մահն է գուժում,
Կարոտի իմ դաժա՜ն ստվեր...

22.07.01, Ստեփանակերտ


ԾԱՂԿԱՆՑ ՓՈ՛ՒՆՋ ԵՍ...

[խմբագրել]

Ծաղկանց փո՛ւնջ ես, կոկոն վա՛րդ ես,
Ով քեզ քաղի՝ կրծքին զա՛րդ ես...

Քեզ «քաղե՞լ» են արդեն,
Թե՞ դեռ անքաղ ես դու։

Քեզ շահե՞լ են արդեն,
Թե՞ դեռ անդաղ ես դու։

Սպանե՞լ ես դու ինձ,
Բայց դեռ անթա՞ղ եմ ես։

Անթաղ դիա՞կ եմ ես,
Իսկ դո՞ւ՝ դագա՜ղս... դո՛ւ...

02.10.00, Ստեփանակերտ


ԿԴԱՐՁՆԵ՞Ս ՍԻՐՏՍ...

[խմբագրել]

Կդարձնե՞ս սիրտս գերիդ,
Անվերջ նայե՛մ թող աչքերիդ։

Րոպեաչափ այս լավ պահին
Ինձ զգում եմ Աստծո գահին...

Նվե՛ր տուր քո ժպիտը ինձ՝
Երկինք խմեմ քո աչքերից։

26.12.00, Ստեփանակերտ


ԱՆՈՒՆԴ Ե՛ՌՔ Է ՏԱԼԻՍ ԻՆՁ...

[խմբագրել]

Անունդ ե՛ռք է տալիս ինձ,
Րոպեի կորո՜ւստը սգում...

Մազերիդ քնքուշ հպումից
Ինձ այնպե՜ս ես լավ եմ զգում...

Նայում ես ու քո աչքերից
Երկնային լո՜ւյս է ճառագում...

17.08.01, Ստեփանակերտ


ԼՈ՛ՒՅՍՆ ՈՒՂԵԿԻՑ ԼԻՆԻ ՔԵԶ...

[խմբագրել]
Լուսինեին

Լո՛ւյսն ուղեկից լինի քեզ...
Ու թե բան է, կհոգնես՝
Սրտանց կարդա տողերն այս,
Իսկ ես նայեմ թող կողքանց։

Նստենք այսպես, հիացքով,
Ես, դու, գիրքը՝ երեքով...

08.11.02, Երևան-Դպրաբակ (ավտոբուսում)

ՍԻՐՈ ՏՈՂԵՐՆ ԱՅՍ...

[խմբագրել]
Սուսանին

Սիրո տողերն այս՝ քեզ նվեր։
Ու թե դեռ չես սիրահարվել՝
Սրտիդ դուռը միշտ բաց պահիր։
Այնպե՜ս սրտանց սիրահարվիր՝
Նոյն իր ցեղով խելագարվի՛...

25.11.02, Ստեփանակերտ

ԲԱՌԱԽԱՂ-1

[խմբագրել]
Ակրոստիքոս՝ թերապևտ Անահիտին՝
պրոֆեսոր Բոգդան Վերդյանի թոռնուհուն

Ակրոստիքոսը ի՜նչ տեսակ <<քոս>> է՝
Նրանից վախի վարակ չկա։
Անուշ չափածոն հար մշտահոս է՝
Հիասքանչ խոսք է մշտավկա,
Իսկ քեզ՝ ասում եմ՝ սիրտդ ափսոս է,
Տե՛ս, չվարակվես, փրկվել չկա՜...

16.11.00, Ստեփանակերտ

ԲԱՌԱԽԱՂ-2

[խմբագրել]

Թողնենք գինին
Թախծի՞ թասում,
Եվ դա մի՞թե
Մեզ կսազի։

Իսկ քածե՞րը՝
Նազ են ծախում,
Սակայն...
«Փոխկերքն էլ են ռազի»։

30.07.00, Ստեփանակերտ


ԲԱՌԱԽԱՂ-3

[խմբագրել]

Կրծքածալ,
Կրծքախալ,
Կրծքախաղ՝
Խելքամաղ։

Կրծքակալ՝
Բացվող ծալ,
Կթողնե՞ս
Մտնեմ ներս...

18.09.00, Ստեփանակերտ


ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ

[խմբագրել]

Անշա՛րժ է, անխո՛ս է պատկերդ,
Դու հիմա հեռու ես, շա՜տ հեռու,
Փայլո՛ւմ են սակայն դեռ աչքերդ՝
Օրերիս տխո՛ւր այս գիշերում։

Չգիտեմ՝ կցրվի՞ մշուշը,
Խավարը կծնի՞ նոր լուսայգ,
Թե՞ ինձ հետ պիտի քո այս հուշը
Տառապի՛ օրերում խավարած։

...Իսկ պատից կախված է նկարդ,
Եվ անհույս խոստանում է գալդ...

17.01.01, Ստեփանակերտ


ԸՆԴԱՄԵՆԸ՝ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

[խմբագրել]
         Իմ նոր ծանոթ Մարինեին.
- Թող ես նայեմ քո աչքերին,
Բայց չդառնամ... նրանց գերին...

Մի՛ դարձրու ինձ քո գերին,
Մի՛ կապիր ինձ քո աչքերին։

Բայց նայո՛ւմ եմ քո աչքերին՝
Թույլ տուր դառնամ նրանց... գերի՛ն։

Գուցե չքնաղ քո աչքերից
Բաժին հանես դու նաև... ի՛նձ...

14.06.00, Ստեփանակերտ


ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

[խմբագրել]

Գիշերը՝ անքուն, անդադրում, անվերջ,
Քունը կոպերիս նինջ էր քարոզում,
Իսկ ե՞ս՝ դեմքդ էի ուզում նկարել
Սավանի վրա, ինչպես երազում։

Քունս չէր տանում... Բարձս գիշերվա
Կարոտն էր թախծում քո վերադարձի,
Բայց դու չեկար և սավանի վրա
Արտապատկերվեց... նկարը... բարձի։

25.07.01, Ստեփանակերտ


ՀՐԱԺԵՇՏԻ ՓՈԽԱՐԵՆ

[խմբագրել]

Գնացել ես։ Ես գիտեի,
Որ հրաժեշտ չես տալու,
Այնպե՜ս արի... Բայց ես գիտե՞մ՝
Մեկ էլ երբ ես դու գալու։

Ամեն անցնող վայրկյանն ասես
Հարյուր տարի է, հազար,
Անհամբե՛ր եմ, չե՛մ կարող ես,
Չե՛մ սպասում ես երկար։

Նույնն էլ գուցե դո՞ւ մտածես,
Կամ էլ թե չէ՝ չգիտեմ,
Ես այսպես եմ, սրտիս շատ եմ
Մոտ ընդունում հարգ ու... քե՛ն...

01.01.01, Ստեփանակերտ


ԴՈՒ ՏԱՆԸ...

[խմբագրել]

Դու տանը մենա՞կ ես հիմա,
Հիմա քեզ ոչ-ոք չի՞ լսում,
Չի՞ ազդում լռությունը քեզ,
Ի՞նչ է այդ խորհուրդը հուշում։

Ինչո՞ւ ես պատրանքներ հեղում,
Իզո՜ւր ես տանջում նվաստիս,
Այսպես զուր մեխվել եմ տեղում՝
Ընկալուչը սեղմած ականջիս։

15.09.00, Ստեփանակերտ


ԱՐԻ...

[խմբագրել]

Ինչո՞ւ դու ինձ չես հայտնվում երազում,
Չէ՞ որ քեզ եմ գիշեր¬ցերեկ երազում։

Չէ՞ որ դու ես օ՛րս, կյա՛նքս, արև՛ս,
Բայց լուռ ես դեռ, և ... անամո՛ք է սերս։

...Ես զանգեցի, իսկ դու քնած էիր դեռ,
Երբ արթնացար՝ ձայնդ շա՜տ էր անտարբեր։

Ու թվաց, թե մոռացել ես արդեն ինձ,
(Մի՛ նեղանա, չե՛մ խուսափի քո պատժից)։

Էլ չզանգե՞մ, դու քնա՞ծ ես լինում միշտ,
(Ո՞նց տարբերեմ՝ ո՛ր խոսքդ է կեղծ, որը՝ ճիշտ)։

...Չէ՛, չե՛մ ուզում, որ երազս դառնանա,
Ի՛մ այգին եկ, արի ու մի՛ հեռանա։

02.10.00, Ստեփանակերտ


ՉԳԱ՜Ս... ԿԳԱ՞Ս...

[խմբագրել]

Եթե չգաս՝ կմոխրանամ կարոտից,
Եթե չգաս՝ հետո էլ ո՞նց նայես ինձ։

Չգա՛ս, եթե հենց այնպես ես դու գալու,
Չգա՛ս, իսկ ես քեզ էլ բարև չեմ տալու...

Չգա՜ս... Ցավի ճիչ է՝ սիրտս չցավի՞,
Չգա՜ս... Իմս քի՞չ է՝ քո՞նն էլ գումարվի...

Չգա՜ս... Լա՜վս... Սի՞րտս... սիրով լի՛ է նա...
Կգա՞ս, ցա՜վս։ Արի՝ խինդս լիանա՛...

Դե, մի՛... Ժպտա՜... Ես քեզ ե՞րբ եմ վատ ասել...
Արի ու տես, թե քեզ ո՜նց եմ սպասել...

11.11.00, 14.09.01, Ստեփանակերտ


ՉԱՓԱԾՈ ԲԱՑԻԿ՝ ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

[խմբագրել]

Ծաղկածիծա՛ղ Ծովինար,
Ահա, քեզ՝ մի երգաշար,

Ուր դու այնպե՜ս ես «փայլում»,
Որ... աշխա՛րհ ես հմայում։

Բայց... հեռո՜ւ ենք իրարից,
Մոռացե՜լ ես գուցե ինձ...

...Ցհանդիպո՛ւմ, քա՜ղցր քույր, Դու պա՜րտք ես ինձ մի... համբույր։

Վստահի՛ր ինձ՝ քանի կամ։

Քո՝
<<Հեռավոր բարեկամ>>:

22.10.00, Ստեփանակերտ