Տեսարանը բեմ է, բեմի վրա — թամաշա շանը տվողը՝
Ղարան։ ՂԱՐԱ
Ընկերնե՛ր։
Էս ես եմ սարքե ձեզ համար։
Աջողել եմ կամ շատ, կամ քիչ։
Ոչի՛նչ։ 5
Բավական է ինչքա՛ն ձեզ խաղան
Անտիգոնե,
Նամուս,
Օթելլո,
Քին։ 10
Ինչերի՞դ է էսօր հարկավոր
«Դատաստան»,
«Զանգ ջրասույզ»։
Էդպիսի խոսքեր ճռճռան,
էդպիսի շորեր մե թավուր, 15
Ձեր պա՞պն է տեսե երազում։
Հասկանու՞մ եք․
Ասենք թե մե օր
էդպես են պաչե-պաչպչե,
էդպես են համոզե իրար․ 20
Սիրեկանն ասել է՝ հա,
Աղջիկը՝ չէ՛։
Է՛․
Էլ ինչու՞ են շանց տալիս հիմա
էդ բոլորը Փափազն ու Օրին. 25
Որ ի՞նչ։
Թո՛ղ,
Թող լիզեն իրար,
Թող պաչեն-պաչպչեն ոնց կուզեն։
Հասկանո՞ւմ եք. 30
Կյա՛նքը
էդպես էր առաջ.—
Ուտել,
Պաչել,
Բզել։ 35
Կյանքը։
Հա՛։
Էդպես էր առաջ։
Ծորում էր՝ յուղ, պանիր, շոկոլադ, շաքարե
հրեշտակ՝ մեջը սեր․
Բայց ո՞ւմ, 40
Ո՞ւմ կյանքն էր էդպես շաքարած։—
Իհարկե՝ ո՛չ իմ, ո՛չ ձեր։
Իհարկե,
Չասեք թե չկա
էդ բոլորը կյանքում մեր էսօր։ 45
էդպես է սիրում,
Համոզում,
էդպես է պաչում էսօ՛ր էլ իր «սրտի սիրած
աղջկան»—
Ամեն մե կնյազ,
Դուքընչի, 50
Ամեն մի գիմնազիստ քոսոտ։
Հենց նա՛ էր,
Կամ իրա քեռին,
Կամ ախպերը,
Կամ քեռու տղեն, 55
Որ երեկ թքում էր մեր ռեխին,
Ասում էր՝ մեռի,
Կամ գաթա թխե, որ ուտեմ։
էդպե՞ս էր.
չէ՞․ 60
Իսկ էսօր—
Ծակն է մտե։
Էլ չկա։
Нету.
Յոխտուր։ 65
Փաս։—
էդ մասին է հենց սա գրած։
Բա՞ս։
—ՅԱՇԱՍԸՆ ԿԱՊԿԱԶ—
(Ինտերնացիոնալ) ՂԱՐԱ Ինտերնացիոնալից հետո
խոսում է ձեռով-ոտով,
Ընկերնե՛ր։ 70
Մեր,
Հենց էս մեր
Կապկազում— հիշու՞մ եք ոնց էր—չէ՞
Որ ասեմ— վախենամ խնչեք։
Ընչի՞․ 75
Չունքի որ տեր էին էստեղ՝ հայ, ռուս, թուրք,
վրացի կնյազը, խանութպանը, տերտերը,
աղամելիքը, վարժապետը, մոլլան,
հարբած դուքընչին։
Կամ—
Հենց էս մեր թառռոնը պետական․
Ի՞նչ էր առաջ.
Հիշու՞մ եք «պառ–լա՛–մե՛նտ»: 80
Այսինքը...
Ո՞նց ասեմ...
Նու՛․
«Երկու տիրոջ ծառա» —
Համ է՛ս, համ է՛ն։ 85
Հիմի՞։
Հիմի, դե, էս շենքում— պետական
Թառռոն է, Կապկազում— սավետ.
— Ո՞նց եղավ բա էդ.
էս բոլորը ո՞նց եղավ աբա։ 90
Հենց է՛ս է, որ շանց պիտի տանք.
Բա՞։
Թոդ նայե հիմի ով կուզե.
Թոդ նայեն թե մարդ, թե կին։
Բավական է էստեղ ձեզ հուզեն 95
Միմոսով, քինով, անհայտ տիկինով, ծծերով՝
տկլոր մի էգի:
Հասկացա՞ք։
Ձեզ համար հիմի
Մեյմունի պես էստեղ կխաղան—
Հայ, 100
Ռուս,
Թուրք,
Վրացի,
Խանութպան,
Տերտեր ու փաշա։ 105
— Թառռո՞ն։
Չէ մի չո՛ռ։
Կախաղա՛ն։
— Ցի՛րկ:
Թամա՛մ թամաշա։ 110
Ի՞նչ է.
Սովո՞ր էին
Էս բեմում երևալ թագով։
Թո՛ղ,
Թող գան Փափազն ու Օրին 115
Ձեզ համար խաղան ղարագյոզ...
(Էստեղ տալիս է զանգը Ղարան, հետո՝ ետ գալիս կանգնում է ժողովրդի առաջ)։
ՂԱՐԱ
Էստեղից սկսվում է թամաշեն:
Չորս աչքով աշե՛ք։
Տեսնո՞ւմ եք.
Բեմը— 120
Դատարկ է, բան չկա.
Ոչ անտառ,
Ոչ օթաղ,
Ոչ էլ ուրիշ դեկոր։
Մենակ մե զանգ վերից քաշ է տված թոկով։ 125
Դեմը մեկ էլ— մե չարխ,
Որ դառնում է հաճախ.
Փոխում է գույնը՝
Սև է,
Դառնում է ալաճա, 130
Հետո— կապույտ,
Դեղին—
Նայած տեղին։
Ամա թե էդ չարխը ներկած—
Դեպի աջ շուռ գա՝ կդառնա ճերմակ, 135
Դեպի ձախ— կարմիր.
Մե խոսքով՝ շուռ գալն էլ չարխի—
Մեկ է թե շուռ գալն աշխարքի։
Ընկերնե՛ր։
Էս մեկը լա՛վ հասկացեք։ 140
Աշխարքում— էրկու ռանգ կա միշտ.
Մեկը—
Նրանցը—
Բոզ, կապույտ, դեղին, ալաճա, գինեռանգ
կամ սև
Մե՛կ է:— 145
Մերը— կարմիր։
Հասարա՞կ է։
Ըլի՛ հասարակ։
Աշխարքն էլ էսպես է միշտ էղե։
Ի՞նչ. 150
Ուրի՞շ մասալ են ձեզ արած...
Սու՛տ է։
Ձեր գլուխն են եղե։
Մենք հիմի շանց կտանք խալխին
էդ բոլոր խաղերը լկտի...
Դեպի բեմը 155
Է՜յ,
Փաշա՛,
Տերտե՛ր,
Խանութպա՛ն,—
Բե՛մ ելե՛ք դե։
Էս խոսքերի վրա չարխը դառնում է արագ։— Դրսում՝
աղմուկ, հարայ-հրոց, ուռռա: Ղարան քաշվում է մե
կողմ. մտնում են աղմուկով— հայ, թուրք, ռուս,
վրացի, կնյազ, աղամելիք, չարչի, մոլլա, գյուղացի,
ադվակատ, կոշկակար, վարդապետ, մուսավաթ, դաշնակ,
մենշևիկ, կադետ— ամեն տեսակ մարդիկ։ Մե
խոսքով՝ ով որ կար, չկա, կա դեռ։ Ղարան բերում
դնում է մի դատարկ տակառ, ինքը կանգնում է վրան։ 160
Ընկերնե՛ր։
Երեկ
Մեր թագավոր Կոլին թռցրել են թախտից։
Ընկել է գլխիվեր, ոնց որ լխկած դդում։
Ընտրված է ժամանակավոր կառավարություն։
Բոլորը մեբերան՝ աղմուկ, հարայհրոց, ուռռա։
ՂԱՐԱ ժողովրդին. 165
է,
Հիմի ես գնամ էստեղից՝ թող իրենք
խաղան։
ՄԵՆՇԵՎԻԿ թռչում կանգնում է տակառի վրա:
Ես— նախագահ։
Լսեցե՛ք։
Թագավորը չկա. 170
Մենք
Հիմի
Ամենքս
Տնով— տեղով
Ընտրելու ենք էստեղ սահմանադիր ժողով։ 175
Ընկերնե՛ր։
Ու՞մ պիտի ընտրեք։
Իհարկե նրան, ով խոստանում է ծեզ տալ
Հաց, ջուր, տուն, 8 ժամվա աշխատանք,
տոն օրերին փստա։
Ամխանագեբո՛—չվենի՛— 180
Ձայն տվեք № առաջինի՜ն...
ՄՈՒՍԱՎԱԹ հրում գցում է սրան՝ ինքը կանգնում է
տակառի վրա։
Յոլդաշլա՛ր,
Չհավատաք իթին։
Ինչների՞դ է փստան։
Փըս–տա՜... 185
Չէ մի զար–զահար–զահրումար–ֆլան–
ԴԱՇՆԱԿ գցում է սրան, ինքը կանգնում է տակառի
վրա։
Է՜յ, 195
Սիրելի մոլլա՛—
Ուզու՞մ ես սիլլա՛
Փի՜–թի՜...
Է՛ս է կգա քթիդ։
Ի՜նչ. 200
Ադալա՞թ...
Թուրքին քշենք հալա—
Հետո ադալաթ։
Ընկերնե՝ր,
Առաջ հալա տանք ռեխին դրսի, 205
Հետո ներսի.—
Ձա՛յն տվեք № չորսի՜ն․․․
Էս Ժամանակ կողքից գալիս են հայ, թուրք, ռուս,
վրացի խոխեք՝ բանվոր—զինվոր տղեք։ Կրծքները բաց,
ամեն մեկը Մասիս կամ Ղարաբաղ ձեռքներին կարմիր
բայդաղ։ Կնյազ, մոլլա, աղամելիք, չարչի, վարժապետ,
մենշևիկ, մուսավաթ, դաշնակ.
Ա՜խ—
Վախից թափվում են գետին, հետո կամաց֊կամաց քաշվում է
կանգնում են մեգի։
ԲԱՆՎՈՐ թռչում կանգնում է աթոռի վրա։
Տավարիշչի՛,
Ընկերնե՛ ր, 210
Ամխանա՛ գեբո,
Յոլդաշլա՛ր։
Թագավորը հե՛չ։
Թագավորը որ կար —
էդ մեկ է թե—մոլլա մուղսի, 215
Կնյազ Բեբութով,
Դուքընչի Մարգար։
Այո՛։
Թագավորը որ կար—ինչո՞վ էր թագավոր.
նրանով, որ ուներ՝ 220
Կնյազ քեռուտղա,
Մոլլա խնամի,
Դուքընչի քավո՛ր։
Էդպես չի՞․․․
ԲՈԼՈՐԸ մեբերան.
ԿՈՐ—ՉԻ՛— 225
ԿՈՐ—ՉԻ՛—ԿՈՐՉԻ՛:
ՄԵՆՇԵՎԵԿ մոտենում է կամաց, ձեռաց խառնվում
բանվոր տղերանց։
ԴԱՇՆԱԿ ետևից գալիս բռնում է Մենշևիկի թևից։
ՄՈՒՍԱՎԱԹՆ էլ կամաց մոտենում է իբրև թե ակամա:
ԲԱՆՎՈՐ ուզում է շարունակի ճառը։
ՄԵՆՇԵՎԻԿ, ԴԱՇՆԱԿ, ՄՈՒՍԱՎԱԹ
Ուռռա՜, ուռռռա՜, ուռռռռա՜ա՜ա՜ա՜:
ԲԱՆՎՈՐ միամիտ, հալած յուղ կարծելով դրանց փչած
քամին.
Ճի՜շտ է...
Դրանք մեբերան.
Ճի՛շտ է, ճի՛շտ, ճի՛շտ է։
ԲԱՆՎՈՐ ոգևորված
Տավարիշչի՛։ 230
Էսպե՛ս։
Թագավորը չկա:
Հիմի պետք է, որ մենք
Թռցնենք—
Նրա քեռուն, տղին, թոռին, ծոռին,
ՄԵՆՇԵՎԻԿ էստեղ սիրտ առնելով մե քիչ՝ խոսում է
ժպիտը դեմքին.
Ընկե՛ր բանվոր, 240
Ե՛ս եմ։
Կարելի է խոսեմ․․․
Առանց սպասելու որ ասեն՝ սկսում է խոսել։
Տավարիշչի՛․
Ճիշտ է․
Թագավորը որ կար— 245
Ընկեր բանվորի ասածի նման՝ լիրբ էր, մեր
արյունն էր ծծում, բորենի էր ագահ։
Թագավորը չկա։
Բայց ի՞նչ։—
Ընկեր բանվորի ասածի նման՝ կենդանի են
կնյազը, վաճառականը, աղամելիքը,
չարչին։
Ճի՛շտ է․ նրանք են մեր թշնամին հիմի։ 250
Բայց դուք—
Մոռանում եք, որ կա— արտաքին թշնամի՝
Նեմե՛ց,
Թուրք։
Դուք գիտե՞ք, որ դրանք թե գան՝ 255
Թագավորին նորից կնստացնեն թախտին։
Ի՞նչ կմնա—
էլ ի՞նչ...
Ոսկի ձկնիկի առակը գիտե՞ք․—
Նու՛յնը կլի։
Էս խոսքերի վրա՝ չարչին, վարժապետը, ադվակատը,
կնյազը, աղամելիքը հավաքվում են էլի։ Խառնվում են
իրար, աղմուկ, հարայ-հրոց, ուռա։
№ 5 այսինքը ԲԱԼՇԵՎԻԿ 260
Տավարիշչի՜։
Սու՛տ է․
Թե որ թողնենք՝ սրանք մեզ հենց հում-հում
կուտեն:
Էստեղ ԴԱՇՆԱԿԸ
Հայրենակիցնե՛ր։
Սու՛տ է։ 265
Առաջ դեռ հալա թուրքին քշենք Իզմիր—
Հետո,
Կամաց-կամաց,
Թե կուզեք— կհասնենք սոցիալիզմի։
Էստեղ դրսից աղմուկ։ Գալիս է զինվորի ձենը՝ զիլ, ոնց,
որ ձեն քամու։
Տավարիշչի՛։ 270
էլ չե՛մ ուզում կռվեմ։
Դալո՜յ— դալո՜յ— դալո՜յ։
Թողնում ենք, ոնց որ կա, ձերը ձեզ։
Խնդրում ենք լավից—վատից ձեր եղբայր
զինվորին— ներեցե՛ք։
Վերցնում է զենքը միամիտ, դառնում է, որ գնա Ռուսեթ,
ետևից մոլլան ու մելիքը նայում են խեթ։
ԱՂԱՄԵԼԻՔ
Խփե՞նք․․․
ՄՈԼԼԱ
Խփե՛նք։
ԿՆՅԱԶ 310
Խփենք։
ՄՈԼԼԱ նշան է անում․
Լա—իլ—լա՛հ։
ԿՆՅԱՋ
Գլխին տանք՝ մայրիկը լա։
Էստեղ աղամելիքը զինվորին խփում է քացով, խլում է
զենքը ձեռից. նրան օգնում է ետևից իրա կնյազ-քեռին։
ԲԱՆՎՈՐ թռչում է վրա.
Ու՞մ եք խփում, լրբե՛ր։
ԿՆՅԱԶ ձեռքով խփում է գլխին․
Ցի՛ց, մասխարա՛, 315
Քո գործը չէ՛.
Լռի՛ր։
ԱՂԱՄԵԼԻՔ ինքն էլ խփելով բանվորի գլխին.
Լա՜վ է ասում քեռին։
Էստեղ մեր ընկեր բանվորին օգնության են գալիս մյուս
տղերքը դեմից, բայց մոլլան, վաճառականը, կնյազը,
դուքանչին` մե խոսքով մենշևիկը, դաշնակը,
մուսավաթը նրանք քշում են բեմից։
ԿՆՅԱԶ ինքը հաստ ու կոլոտ, բեղերը ցից ու սուր, խոսելիս գինու պես կլկլում է լեզուն։
Ամխանագեբո՛ մոլլա ու չարչի։
Տավարիշչի՛։ 320
Ռուսը ա՛րարիս — մեռավ։
Բոլորը մեբերան
Ուռռա՛, ուռռռա , ուռռա՛ա՛ա։
ՄՈԼԼԱ
Լա-իլ-լահ։
ԿՆՅԱԶ
Խոսքը ձերն է, ամխանագո՛ մոլլա։
ՄՈԼԼԱ ելնում կանգնում է տակառի վրա։
Աղալա՛ր։ 325
Ուռուսը որ կար—հերն էր մեր մեծ․
Մեռավ։
Ժառանգություն թողեց—հողեր, գյուղեր
տեղեր, թոփ, թվանք, զենք։
Մենք —
Որդիներն ենք նրա․ 330
Եկեք էդ բոլորը կիսենք։
ԴԱՇՆԱԿ գլխի դեռ չի ընկել, խոսելիս մոլլին ասում է ընկեր։
Ո՞նց թե, ընկե՛ր մոլլա։
ՄՈԼԼԱ
Դո՛ւ ես ընկե՛ր, հայվա՛ն։
ԱՂԱՄԵԼԻՔ
Շուն։
Գյավո՛ւր։ 335
Ի՛թ։
Ձեռքը վեր է քշտում՝ ուզում է խփի դաշնակի քթին։
ՄԵՆՇԵՎԻԿ աղամելիքի թևը քաշելով.
Վախտը չի՛, կացո՛, վախտը չի՛։
Մոլլին քաշում է վար՝ ինքը կանգնում տակառի վրա։
Ամխանա՛գեբո՛,
Չարչի՛, մոլլա՛, մելի՛ք,
Ինչքան էլ գզգզենք իրար—եղբայրներ ենք
էլի։
340
Հիմի լսեք—ասեմ․
էս բոլոր դավին դառաբեն վճռելու համար
Եկեք կառավարություն հիմնենք՝
Անունը Սեյմ։
ԴԱՇՆԱԿ
Ո՞նց թե, ընկեր կնյազ։
ՄԵՆՇԵՎԻԿ 345
Շա՛տ հասարակ։
Մեզնից—ես,
Ձեզնից—դու,
Նրանցից մելիքը կամ մոլլան․․․
ԲԱՆՎՈՐ, որ նորից եկել է առաջ․
Բաս մե՞նք, 350
Տավարիշչի՛,
Ընկերնե՛ր,
Յոլդաշլա՛ր։
ԱՂԱՄԵԼԻՔ խփում է գլխին։
էլի՞․․․
ԿՆՅԱԶ օգնում է նրան.
Կեցց՛ս, աղամելիք։
Բանվորին քշում են դուրսը։ Հետո ելնում է մենշևիկը՝ սկսվում է կարդալ։
ՄԵՆՇԵՎԻԿ կարդում է.
Հանուն փորի մեր մեծ,
Հանուն մոլլի միրքի,
Վարժապետի քթի,
Խանութպանի ձիրքի, 360
Որպեսզի ինչ որ կա մեր մեջ հալալ կիսենք՝
Հիմնում ենք կառավարություն — Սեյմ։
Ես—նախագահ,
Երկուսդ—օգնական ,
Բանվորներին քիշմիշ, ժողովրդին կակալ։
ԴԱՇՆԱԿ 365
Կարելի՞ է խոսեմ, ընկ. նախագահ։
ՄԵՆՇԵՎԻԿ
Չէ՛։
Ի՞նչ պիտ ասեք հիմի դուք կատարված
փաստին.
Կուզեք—գնանք նիստի՛։
Բոլորը մեբերան.
Գնա՛նք, գնա՛նք նիստի։
Ելնում են դուրս։ Չարխը՝ սև, դեղին, ալաճա՝ դառնում
է արագ։ Գալիս է Ղարան։
ՂԱՐԱ գնացողներին. 370
Մի սրա՛նց։
Սրա՛նց մի մտիկ։
Թռչում նստում է չարխի վրա գոռում է էնտեղից.
Ընկերնե՛ր։
Ռուսեթում իշխանությունն անցել է
սավետին։
Իսկ սրա՞նք— 375
Տեսա՞ք ոնց թխեցին բանվորների քթին։
Թռչում է ցած. ժողովրդին։
Բա՜ս։
Սե՛յմ ։
Հիմի լսե՛ք ասեմ։
18 թվին 380
Հիշո՞ւմ եք՝ դաշնակը, մենշևիկը,
մուսավաթը
Կարսը թուրքին տվին —
Բաթումն էլ ետևից։
Թռչում նստում է տակառին։ Երգում է.
Ես նստե՜լ եմ բոչկին,
Բոչկեն կա՜——թու՛մ է։
385
Չխենկելին Պոլիս գնաց՝
Ծախեց Բա՜թումը։
Է՜խ՝ Կա՜ր—ճիկյա՛ն,
էդ ուր գը—նում ես,
Կարսը տվիր, ձեռիդ մնաց 390
Լխկած դը—դումը․
— Կարսը տվիր ձեռիդ մնաց
Լխկած դը—դումը։
Շուրջը նայելով.
Գեգեչկորին սոցիալի՜ստ է,
Չխենկելին—բո՛զ, 395
Ժողովրդին էս երկուսը
Ծախեցին անփող։
Կե—ցի՛ր, սպասի՛ր,
Կգա բալշևիկը․
Կը—տա, կըկտրի
400
Երկուսիդ շլինքը։
Էստեղ դրսից ոտնաձայն։ ՂԱՐԱՆ լռում է վախեցած։
ՓԱՇԱ մտնում է ուռած—փքված, ասես թե մարդ է կուլ
տվե․ ոտքերին՝ չաքմա, գլխին—ֆես։
ՓԱՇԱ
Ի՞նչ ձեն էր էս,
Ո՞վ կա էստեղ։
ՂԱՐԱ
Ե՛ս...
Համեցեք նստե՛ք։
ՓԱՇԱ 405
Ցնդե՞լ ես, ի՛թ մասխարա։
Դուն ո՞վ ես, որ քեզ հետ նստեմ։
Ի՛նչ—է՛—էս—տե՞ղ։
ՂԱՐԱ
էստեղ... Սե′յմ։
Այսինքը, ներողություն, փաշա,— 410
Թառռոն է, թամաշա։
ՓԱՇԱ բարկացած տալիս է մի սիլլա ռեխին. Ղարան
թռչում է տեղից։ էստեղ մտնում է ԳԵՐՄԱՆԱՑԻՆ
(սպա)։
ԳԵՐՄ. ՍՊԱ
Շա′։
Վա՞ս մախեն զի, փաշա′։
ՓԱՇԱ գլոփ տալով․
Ես... ոչի′նչ․
Խրատում եմ մե քիչ։
ԳԵՐՄ․ ՍՊԱ
415
Զե′յռ գութ։
Ալզո′, հե′ռռ,
Աբա մի քիթդ դեսը բե′ր։
Խփում է Ղարայի ռեխին։
Է′ս քեզ խրատ ինձնից։
Կանչի′ր մեծիդ։
ՓԱՇԱ խփելով ետևից. 420
Դե շո′ւտ։
Հայդե′։
Կորի′։
ՂԱՐԱ կանչում է վախեցած․
Գե՜-գե՜չ-կո՜րի:
Վազում է դուրս։ ԳԵԳԵՉԿՈՐԻ մտնում է սուս ու փուս,
խոնարհ, չոքում կանգնում է ետևի ոտքերի վրա․
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Խորի՜ն հարգանքներս, հե՛ռռ, ու փաշա՛։ 425
Վաղուց է սպասում էինք ձեզ։
Թե որ չէիք եկե՝ վա՛յ մեզ։
Ես,
Հանուն սոցիալիզմի,
Պատրաստ եմ, թե կուզեք, թռչել Կարսից
Իզմիր,
430
Միայն թե ոտքը ձեր,
Հե՛ռռ ու փաշա՛,
Բայլշևիկին ճզմի։
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Հե՛ռռ գեներալ, 435
Փաշա՛,
Լսե՛ք մեզ մի․..
ԳԵՐՄ. ՍՊԱ խիստ.
Հե՛ռռ,
Ոտքի՛,
Վախտը չէ լացի, կոծի, սոցիալիզմի,
ուշացած աղոթքի
Քաշում կանգնեցնում է ոտքի։ 440
Ի՞նչ է էստեղ։
Ասե՛ք։
ԳԵԳԵՉԿՈՐԻ
էստեղ․․․
Սեյմ։
ԳԵՐՄ․ ՍՊԱ
Ի՞նչ։ 445
Ի՞նչ սեյմ։
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Այսինքը...
Ե՛ս եմ։
Մեկ էլ․..
Մեկ էլ...
ԳԵՐՄ․ ՍՊԱ 450
էյ, հե՛ռու,
Մեկել֊մեկել չկա։
Հասկացա՞ր.
Ո՛չ սեյմ,
Ոչ Կապկաղ, 455
Ո՛չ էլ խուրդա-մուրդա․․․
ՓԱՇԱ
Ճի՛շտ է։
Ի՞նչ սեյմ, օղրա՛շ,
Մեզ համար թե՛ սեյմ, թե՛ բարդա՛կ․․․
ԳԵՐՄ․ ՍՊԱ
Լա՛վ, 460
Վե՛րջ,
Դու լռի՛ր, փաշա՛,
Իսկ դու,
Չկա.
Քամի՛։
Մենք,
Ես ու փաշեն, 470
Եկել ենք ձեր գործերին աշենք։
Հիմի լսե՛ք—ասեմ․
Դուք էգուց սեյմը կցրեք,
Կդառնաք տերություն երեք,
Կամ, կուզեք—չորս, հինգ, վեց, յոթ, ութ 475
Մենակ թե Ռուսը—կափո՛ւտ։
Հասկացա՞ք,
էսպե՛ս։
Էգո՛ւց։
Իսկ մենք — 480
Գալիս ենք—գնանք Բաքու։
Գո՞ւթ։
Թխեցի՞նք։
— Թուրքերը հասել են Ղարաքիլիսա․․․ 565
— Բալշևիկները Գանձակ․․․
— Գերմանացիք ջարդվել են
Վերդենի տակին
Վազում են դուրս։ Գալիս են նորերը։
— Վեչե՛րնի, վեչե՛րնի, վեչե՛րնի․․․
— Լեհաստանի նոտան Չիչե՛րինին․․․
— Ապստամբություն Կարմիր Բանակում․․․ 570
— Բալշևիկները թողե՛լ են Բաքուն․․․
— Բիչերախո՜վ․․․
— Համազասպ․․․
— Այոլլո՜․․․
— Լլո—լլո—ա՛յլո՛ո՜ո՛
Վազում են դուրս։ Գալիս են նորերը։ 575
— Սենսա՛ցիա,
— Սենսա՞ցիա․․․
— Սենսացիա․․․
— Պերեմիրյե՛,
— Պերեմիրյե՛, 580
— Պերեմիրյե․․․
— Ահարոնյանը գնում է Վերսալ․․․
— Քաջազնունին պրեմյեր․․․
Վազում են դուրս։ Գալիս վազելով Ղարան ձեռքին
թուր։
ՂԱՐԱ խփում է օդին աջ ու ձախ,
— Մե՛կ, երկո՛ւ։
Ռա՛զ, դվա՛, 585
է՛րթի, օրի՛,
Ա՛յն ցվա՛յ
Ե՛ք, դո՛ւ,
Режь,
Վո՛ւր, 590
Կտրի՛,
Քցի՛,
Տա՛ն,
Տա՛ս,
Տո՛ւր։
Կանգ առնելով, խռով.
595
Հետո՞..․
Հասկանո՞ւմ եք՝
Չո՜րս տարի կռվե՝
Հիմի եկել են թե —
Պեր—րե—միր—յե՛։ 600
Ընչի՞
Չունքի որ առուտուր չունի Բեռլինի,
Փարիզի, Լոնդոնի, Նյու—Յորքի
դուքընչին։
Ամա թե Ռուսեթում տեսա՞ք.—
Մեկ, երկու, երեք—
Բուրժուազին թռավ ի վերին վերև։ 605
Իսկ էստե՞ղ,
էստեղ էս պարոնները նստե
Համոզում են մեզ թե
Ըսենց—ընենց,
Ռուսեթում հեղափոխությունը քնեց, 610
Լեռ էր մուկ ծնեց,
Մեռավ․․․
էս խոսքերի վրա
Քիչ է մնում գոռամ՝
Յաշասըն, Գեգեչկորի, ուռռա՜ա՜ 615
էսպես է մասխարա— դուռա՞կ։
Չէ',
Քո՛ւռակ,
Կատարյա՛լ քուռակ,
էս էլ— ջեր քնքուշ ասած, 620
Իսկ թե ճիշտը կուզեք—
Ավազակ,
Թամա՛մ ավազակ։
Ընչի՞
Այ ասեմ՝ աշեք․ 625
Մինչ հիմի ո՞վ էր էստեղ,–
Հաստափոր դուքընչին,
Գերմանացի սպան,
Ֆեսավոր փաշեն։
Իրենք վերը նստած, 630
Ջեբների՛ն կանֆետ ու փստա,
Ժողովրդին դդում —
Անունը դեմոկրատիկ հանրապետություն․․․․
Լա՛վ։
Ինչ որ տեսանք — ջեր հեչ։ 635
Գլխավորը առաջն է հալա։
Էստեղ հեռախոսի զանգ։ ՂԱՐԱՆ մոտենում է չարխին,
ձեռքը դնում է ականջին, իբր ուզում է խոսա, սկսում է
հազալ․
Ալո՛.
Ո՞րտեղից է։
Փարիզի՞ց...
Պոլսի՞ց... 640
Բաթումի՞ց․․․
Ի՞նչ...
Նորությո՞ւն․․․
Հեռախոսի տրուբկեն իբր նետում է ցած․ գոռում է վախեցած․
— Անգլիացիք մտել են Բաթո՜ւո՜ւո՜ւմ․․․
ԿԱՐՃԻԿՅԱՆ էս գոռոցի վրա մտնում է արագ.
Ի՞նչ... 645
Ո՞վ...
Անգլիացի՞ն․․․
ՂԱՐԱ
Այո՛, պ․ մինիստր։
ԿԱՐՃԻԿՅԱՆ
Ո՛ւր է․․․
Շո՞ւտ կհասնի մեզ, թև՞․․․
ՂԱՐԱ վազելով դուրս. 650
Հիմի կգա էստեղ։
ԿԱՐՃԻԿՅԱՆ ուրախությունից գլուխկոնծի՝ երգում է։
— Վերջա՜պես հա՜—սա ես իմ մուրազի՜ն․․․
Կտրում է Էս խոսքերի վրա. կանգնում է ոտքի, խոսում
է ինքնիրան.
էսպե՛ս։
Անգլիացին։
Մեր հզոր, 655
Խելացի,
Դաշնակից—դրացին։
Ցույց կտա բոլորին։
Կթռչեն,
Կկորչեն — 660
Ռուսը,
Թուրքը,
Ազրբեյջանցին,
Կակուլի—վրացին։
Էստեղ—ե՛ս կմնամ նստած, 665
Կե՛ր, խմի գինի ու փստա,
Վերջապես, Կարճիկ ուստա՛,
Կունենաս Թիֆլիսից—Պոլիս ծովից—ծով
Հայաստան։
Ոգևորվելով,
Հա՛յ,
Հու՛. 670
Ո՞վ կա էստեղ,
էլ ո՞վ,
Տա՛մ,
Զարկե'մ,
Կրակե՛մ, 675
Թռցնե՛մ,
Ծովից—ծով Հայաստան ծնեմ—
Թռչելով,
Պարելով,
Երգելով․․․
ԱՆԳԼԻԱՑԻ— մտնում է հանգիստ, կամացուկ։ ՂԱՐԱՆ
է՝ անգլիացի հագած։ Ձեռին կարդոնե մի ձու, խնձոր
կամ ներկած շաքար։ Կարճիկյանին. 680
Ալո՞,
Մի՛նիստր—նախագա՞հ․․․
ԿԱՐՃԻԿՅԱՆ
Ե՛ս եմ, մինիստր—գեներալ։
Բարի՛ եկաք։
Լավ եկաք։ 685
ժամանակին եկաք։
Էնքան սպասեցինք՝ դարձանք ջարդած
կակալ․․․
ՂԱՐԱ—ԱՆԳԼ.
Գու՛դ։ Գու՛դ։
Հասկանում եմ մե խոսքից հենց ձեր։
Է՞է՞է՞․․․
Էստեղ Գեգեչկորին ու Թոփչիբաշը մտնում են արագ,
գալիս կանգնում են անգլիացու առաջ, հրհրում են
իրար.
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Նախ ե՛ս․․․
ԹՈՓՉԻԲԱՇ
Նախ ե՛ս
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Մի՛ ստր-գեներալ․․․
ԹՈՓՋԻԲԱՇ
Մի՛ստր–գեներալ...
ԳԵԳԵՉԿՈՐԻ 725
Բարի՛ ե՛կաք...
ԹՈՓՉԻԲԱՇ
Բարի՛ ե՛կաք...
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Դուք տեղ ունեք, գեներա՛լ...
ԹՈՓՋԻԲԱՇ
Դուք տեղ ունեք, գեներա՛լ...
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Մեր սրտերի...
ԹՈՓՋԻԲԱՇ 730
Մեր գլխի...
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Մեր հոգու...
ԹՈՓՋԻԲԱՇ
Մեր աչքերի՛...
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Մեր ռեխի՛,
Մռութի, երեսի...
ԹՈՓՋԻԲԱՇ 735
Է՛,
Մեր փեյղամբարի մորուսի՛ վրա...
ԿԱՐՃԻԿՅԱՆ կանգնել է մե դի, խորամանկ ժպտում է,
ոնց որ մի բան գիտի, ոնց որ խղճում է դրանց, մեռնում է ամոթից.
Սրա՛նց մի մտիկ,
Սրա՛նց․
Քիչ է մնո՛ւմ սողան փորոտիքի վրա՛․․․ 740
Որ ի՞նչ.
Բո՛լորիդ էլ քշելու ենք.
Բո՛—լո՜—րիդ։
ՂԱՐԱ—ԱՆԳԼ․
Ը՜սսս։
Սու՛ս։ 745
Ըզգացված եմ։
Ելե՛ք։
Ես
Ձեզ
Լա՛վ իմացե՛ք 750
Հաշտություն եմ բերե
Դրա համար սակայն
Դուք պիտի տաք —
Թոփ, թվանք, թվանքի պատրոն,
Մե խոսքով՝ ինչ որ կա, մնացել է հալա,
ունեք— պետական, հնուց, ռուսական։ 755
Հասկացա՞ք։
Պիտի տաք,
Ինչ որ թողել են հալա գերմանացին ու
փաշեն․
Ընչի՞․
Որ աշխարքի ռեխից բալշևիկին քշենք։
Բոլորը մեբերան. 760
Ցաշասըկ։
Գա՛ումարջոս։
Կեցցե՛ս։
ՂԱՐԱ—ԱՆԳԼ
Իսկ ձեզ,
Պ. մինիստրներ, 765
էս—(ցույց է տալիս ձեռի ձուն)
Ով որ ձեզնից խլեց —
Նա կլի Կապկազի միահեծ։
Աբա բռնե՛ք։
Ինքնիրեն
Հե՛նց որ իրանք կռվեն 770
Ես
Ինչ որ կա—չկա էստեղ —
Կհանեմ էն մյուս դռնեն․․․
Նետում է ձուն դրանց․ դրանք հասնում գզգզում են
իրար։
ՂԱՐԱ ելնում կանգնում է տակառի վրա խոսում է ինքնիրեն.
Վայրենինե՛ր։
Ցեղե՜ր։ 775
Եվ էսպես հե՞շտ է մի թե ձեր գլուխը եղել․․․
Հիմի կուտեն իրար՝
Հայր թուրքին,
Թուրքը հային,
Հայը վրացուն, 780
Վրացին ետ նորից թուրքին —
Է՛սպես էլ խելացի երկի՜ր,
է՛սպես էլ դրկից․․․
Օ, երկի՜ր, երկի՜ր․․․
Կանչի՛ր, 785
Գլխին տո՛ւր,
Առ կեր․․․
Ա՛յ քեզ բարքեր․․․
Օ տե՛մպորա, о մո՛ռես,
Օ Զանգեզուր, о Գո՛րիս․․․
էս խոսքերից հետո ՂԱՐԱՆ դեմքի դիմակը դեն է գցում
փութով. ետ նորից դառնում է ՂԱՐԱ, երգում մասխարա.
Ինքը ընկնում է առաջ։ Դրանք—հետևում են նրան։
Ելնում են դուրս։ Սուս։ Բեմը դատարկ է, բան չկա։
Չարխ, Սև է, դեղին է, կապույտ, դառնում է ալաճա։
ՂԱՐԱՆ ետ գալիս կանգնում է ժողովրդի առաջ.
ՂԱՐԱ
Բա՞ս։ 800
Տեսա՞ք սրանց կերած կարագը։
Ինչքան էլ հաստ մանես սրանց՝
Կասեն բարակ է։
Ընչի՞․
Սրանց կարող է սաստի բալշևիկի ղամչին. 805
Կամ չէ՝
Սրանց մեկ—մեկ կանչես,
Ռեխներին խնչես,
Ասես՝ տերությունը թան չէ,
Ամեն ավազակի բան չէ․ 810
Բա՜։
Սրանց մի մտիկ հաբա —
Ինքը վազում է դուրս։ Դրսից-աղմուկ, տրաք-տրաքոց,
ուռա։ Լքվում են ԶԻՆՎՈՐՆԵՐԸ բեմի ետևի կողմից՝
հայ, վրացի, թուրք,—հոշոտում են իրար։ Ամեն ազգի
զինվորի ետևից գողեգող դրանց մեծերը՝ քշում են
դրանց առաջ, քշում են իրար վրա, սիրտ են տալիս.
«3աշասըն»
«Գաումարջոս»
«Ուռռա»։ 815
— Տո՛ւր։
— Վո՛ւր։
— Ջա՛ն։
— Շե՛նի։
— Զվենի՛։ 820
«Գաումարջոս Սաքարթվե՛լո»
«Յաշասըն Ադրբեյջան»
«Մե՜—ր—հայրե—նի՜ք»․․․
Էս հարայհրոցում մի կողմից ծակից երևում է ռեխը
անգլիացու, կամ, կուզեք, իտալացու, ամերիկացու մեկ
է․ մենակ թե խաղալիս ռեխը դեղին ներկեք։ Նայում է
ուրախ—ուրախ, ձեռքերը քսում է իրար․ կնյազը, տերտերը,
մելիքը, չարչին, վարդապետը շրջապատել են
նրան, նայում են հարայհրոցին, ուրախ են, շատ են
ուրախ, ուտում են, խմում են արաղ, բեմի վրա— աղմուկ,
հարայհրոց, թոփ, թվանք, թուր, կրակոց ու կրակ։
էս ժամանակ բեմը ԲԱՆՎՈՐՆԵՐՈՎ լցվում է արագ։
Գալիս խառնվում են կռվողներին, համոզում են դրանց-
— Խի՞ եք կռվո՞ւմ:
— Ընչի՛։
Ցույց տալով մեկնումեկին.
825
—Տո՛, տո՛ւր դրա դնչին.․․
— Ում համար եք կռվում․․․
— Չարչո՞ւ—մելիքի՞— աղի՞...
Բեմից քշում են դրանց՝ մռութներին տալով, բեմը
լցվում է ժողովրդով։
Դրոշակներ։ Պլակատներ։ Լենինի, Մարքսի նկարներ
ՂԱՐԱՆ գալիս է բեմ. պատից—պատ քաշում է պլակատ՝
ֆոնը սև, տառերը—կարմիր—
ՊՐՈԼԵՏԱՐՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԵՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵ՛Ք
էս ժամանակ ահա չարխը դառնում է էլ ավելի արագ.
փայլում է, ոնց որ այլ կրակ վառվի—դառնում է— ԿԱՍ-
ԿԱՐՄԻՐ
ՂԱՐԱ թռչում նստում է չարխի վրա․ դեպի ետ հանում
է լեզուն․ հետո ճաառ է ասում․
— ԸՆԿԵՐՆԵ՛Ր,
Տեսա՞ք Կապկազի թամաշեն․ 840
Ես կուզեի միայն, որ ոչ թե մենակ աչքերով,
Այլ խելքով է՛լ աշեք —
Ու էն լրբերի կերած թանապուրը հիշեք։
Ընկերնե՛ր.
էս ե՛ս եմ գրե ձեզ համար, 845
Աջողել եմ կամ շա՛տ, կամ քի՛չ։
Ոչինչ։
Բավական է ինչքան ձեզ խաղան —
Անտիգոնե,
Նամուս, 850
Օթելլո,
Քին։
Քիչ էլ թող մեր խալխը նայե
Դաշնակի ջարդած քթին,
Մենշևիկի մրոտած խելքին, 855
Մուսավաթի միրքին։
Բավական է թառռոնը պետական
Օթելլոներ ծրի.
Տեսա՞ք մեր խոխեքը դրանց
Ո՞նց թռցրին... 860
Ընկերնե՛ր։
Աջողած էր, թե չէ էս թամաշեն—
Մե՛կ է.
Բանն էն է որ բռնենք մեր թշնամու բկեն։
Հասկացա՞ք, 865
ացա՞ք,
աք,
քը,—
Հիմի ո՞ւր են դրանք—
ՄԿԻ ԾԱԿԸ..․ 870
էլ չկան։
Մտել են ծակը մկան։
Էլ յո՛խտուր։
Ա՛րարիս։
Нету. 875
Փա՛ս.
Բա՛ս.
ՅԱՇԱՍԸՆ ԿԱՊԿԱԶ...
էստեղ ՂԱՐԱՆ չարխիս թռչում՝ կանգնում է ժողովրդի՝
առաջ. գոռում է—
ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ․․․
Բեմը և ժողովուրդը երգում են միասին.—
— Ելի՛ր, ում կյանքը անիծել է,
Ով ճորտ է, մերկ է և ստրուկ։
Արդեն վառվում են մեր սրտերը,
Արդեն կռվի ենք մենք ձգտում։ 5
Այս հին աշխարհը կփորենք մենք
Մինչև հիմքերը—և հետո
Մեր նոր աշխարհը կշինե՛նք մենք,
Ուր ոչ ստրուկ կա, ոչ դժգոհ։
Սա՛ է վերջին կռիվը 10
Եվ պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը
Աշխարհը կփրկե։
Ոչ—ո՛ք չի տա՛ մեր փրկությունը,
Ո՛չ խենթ հերոսը, ոչ արքա՛ն. 15
Մենք պետք է մեր ազատությունը
Կռենք ձեռքով մեր սեփական։
Որպեսզի շուտ փշրենք մեր լուծը
Եվ ետ խլենք ողջ հողը մեր —
Խփե՛նք մուրճերը, տանք մեր ուժը, 20
Քանի երկաթը տաք է դեռ։
Սա՛ է...
Լոկ մե՛նք, ճորտեր ու բանվորներս,
Ունենք անխախտ մի իրավունք
Ասել, որ հողը մե՛րն է, մե՛րն է — 25
Կորչի՝ հարուստը թող տզրուկ։
Եվ երբ պայթի մեծ փոթորիկը
Եվ կուշտ շները չքանան,
Նորից երկիրը և երկինքը
Մերն ե՛ն ու մերը կմնան։
30
Սա՛ է վերջին կռիվը
Եվ պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը
Աշխարհը կփրկե։