Jump to content

Կասկած

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կասկած
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 117,
տ. ― էջ 449, ծ. ― էջ 576



ԿԱՍԿԱԾ


Ո՞վ ես, չար ոգի, դո՛ւ, որ իմ սրտում
Այսպիսի անխիղճ խոսքեր ես կարդում.
«Խղճալի՜, նույնիսկ այն շըրթունքները,
Որ համբուրում ես կախարդված մտքով,
5 Գաղտնի ծաղրում են քո անբիծ սերը,
Որ փայփայում ես այդքան խնամքով...»։

1892