Սըրտիս թագուհի...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է Կարոտ (Թումանյան)ից)
Ամառային երեկո «Սըրտիս թագուհի...»

Հովհաննես Թումանյան

«Օ՜, լո՛ւռ կաց, ընկե՛ր, այդ ինչ ես երգում...»


* * *


Սըրտիս թագուհի,
Կարոտել եմ քեզ.
Ա՜խ, ի՜նչ կըլինի
Հանկարծ հայտնըվես

Եվ, թեկուզ իսկույն
Դարձյալ չըքանաս,
Ինչպես գիշերվան
Կարճատև երազ։
Միայն թե տեսնեմ

Պատկերըդ մեկ էլ,
Միայն թե ասեմ՝
Ո՜նց եմ կարոտել։


1892