Jump to content

Կենսագրություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Այս ծառի՞ մասին...
Քարի ծնունդ է, հողի սեր ունի,
                Լույսի պաշտամունք։
Վեհանձն է ծառը։
Հետո՝ ի՞նչ ասել։-
Ձորը շշուկով լցված է պահում։
Այսքանը՝
                 Հողի, երկնի անունից,
Իսկ մնացածը
(Նաեւ այդ ծառի ամրության մասին)
Հարցրեք քամուն...