Կյանք երջանիկ, քեզ ամեն մարդ
Չի ճանաչիլ պարզ աչքով,
Միշտ չարաչար կըգործածև
Սիրտը լցված արյունով. 5
Բայց ես, երկինք թող վկա գա,
Ես քեզ միայն սիրում եմ.
Հոգիս ազատ, ճաշս առատ,
Հոգս, աշխատանք չգիտեմ։
Ամենայն օր իմ սեղանում 10
Ուրախարար Բաքոսը,
Իմ բաժակը լցընում է
Անմահարար նեկտարը.
Երբ տակառի վերա նստած՝
Բաժակը ինձ տալիս է, 15
Գլխից բռնած մինչի ոտս
Երակներս դողում է։
Ամենայն օր ես ու Բաքոս
Աշխատում ենք ժիր ջանքով,
Որ իմ փորիս հաստությունը 20
Չափվի նորա տակառով.
Շարան ո՞վ է, Ֆույլը ի՞նչ է
Մեկ խոսքով իմ առաջին.
Երկու թունկի օրը չի խմել,
Մեծ ամոթ է ինձ պեսին։
25
Գոված կենաս, իմ ազնիվ կյանք,
Չեմ կարող քեզ ուրանալ,
ինչպես շատերը ուրացել են,
Որոնց անունը չուզեմ տալ.
Բայց որ գոնե՛ դու գաղափար 30
Ունենաս նոցա վերան,
(Թեև պետք չէ այս տեղումը
Այլ ես ասեմ քեզ կարճ բան)։
Կյանք ուրացողների մինը
Փորիս վերա նայելով 35
Հարցրեց հանկարծ՝ գազաններից
Մարդս ջոկվում է ինչո՞վ.
Ես ուզելով նախ և առաջ
Նորա խելքը լավ չափել,
Ասացի. դու ի՞նչ ես կարծում։ 40
Նա սկսավ այս ասել.
«Մարդը կարող է մտածել,
Դատել, կշռել ու չափել,
Վատությունից հեռանալով՝
Բարիին մոտիկ լինել»։ 45
Ծիծաղեցա նորա վերան,
Փորս վեր–վեր ցատկեցավ,
Գինո մառան կոկորդիցս
Հանկարծ այս խոսքը դուրս թռավ.
50
«Մարդը ջոկվում է գազանից,
Որ ձեռք ունի, ձեռք,— լսի՛ր,—
Խելք, միտք, խոսել ու մտածել...
Հիմար բաներ մի՛ խոսիլ»։
Անբավական շատ իմ խոսքից՝
Կյանք ուրացողը գնաց. 55
Ես ու Բաքոսը միասին
Սեղանում էինք նստած։
Հանկարծ Աստղիկ յուր որդվովը
Աչքիս առաջ կանգնեցավ.
Սրտես կարծես փոքրափորիս 60
Մի նոր զորություն հասավ։
Ջիլ չմնաց, որ զլվեցավ,
Քանի որ կա մարդումս.
23
Այս միջոցին լարը ձեռին
Բաքոս չափում էր փորս։ 65
Փորս անցավ տակառիցը,
Ստվարացավ մյուս .....
Վեր կացած սեղանիցը՝
Գնացինք ննջարանը։
Այնտեղ տեսանք Ափրոդիտյա, 70
Որի գալը մեզ զուր չէր.
Կիթերայից և Կրետեից
Նա երկու... բերել էր։
Ո՞վ կարող է սահման դնել
Կյանքի այս երջանկության, 75
Երբ ամեն օր կրկնվում է
Իմ տանը այս տեսարան։
Ահա այսպես քեզ պաշտում եմ,
Իմ կյանք, իմ փոր, իմ Բաքոս,
Բաժակում փըրփըրում է 8O
Առատ գինին երկնահոս։
Թե հոգի է՝ այն իմ փորն է,
Թե աստված է միշտ նույն է.
Նորա համար կյանքս առատ
Ողջակեզ է միշտ պատրաստ։
85
«Այսպես ապրեն թե ապրում են,—
Ասում է փորն իմ ճարպոտ,—
Բաքոս, Աստղիկ ու Կուպիդոն
Հյուր ունենան իրենց մոտ»։