Գետը գնում է կատաղած
Ու խռոված հորձանքով.
Սարերի միջում հոգնած
Քնեց զինվորը գիշերով, 5
Թիկնը տված նիզակին,
Որ Աթենասն էր տվել.
Զինվո′ր, մի՛ քնիլ խավարում,
Չեչեն կա մոտումդ զարթուն։
Զինվորը լողում է մակուկով, 10
Ուռկանը ձգած գետի տակ.
Զինվո′ր, կըխեղդվես դու գետում,
Չեչեն կա մոտումդ զարթուն։
Շոգ օրումը լողալիս
ինչպես խեղդվում են տղերքը. 15
Գետի էն կողմը ման է գալիս
Քո թշնամի չեչենը։
Նվիրական ջրի եզերքում
Ծաղկում են հարուստ ավաններ,
Թե քաջ զինվորն է պահապան, 20
Այնտեղ կա խաղ, պար ու երգեր.
Ապա եթե հեռացած է,
Փախե′ք, քաղցրաձայն երգիչներ,
Սիրուննե′ր, տուն շտապեցե′ք,
Ման են գալիս չեչեններ։