Jump to content

ՀՍՀ/Աբաշիձե (Վասիլի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աբաշիձե (Իրակլի) Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբաշիձե (Վասիլի)

Աբաս (կաթողիկոս)


ԱԲԱՇԻՁԵ Վասիլի (Վասո) Ալեքսիի (1854–1926), վրացի դերասան։ ՎՍՍՀ ժող. արտիստ (1922)։ Ծնվել է նոյեմբերի 22(դեկտ. 4)֊ին, Դուշեթում։ Վրացական դերասանական արվեստի ռեալիստական դպրոցի հիմնադիրներից։ Կերտել է սոցիալական սրությամբ, ազգային կոլորիտով բնութագրային, կատակերգական և վոդևիլային կերպարներ. Կարապետ (Գ. Էրիսթավիի «Ժլատ»), Գեուրք, Մկրտում (Անտոնովի «Արևի խավարումը Վրաստանում»), Ավետիք (Ցագարելու «Այլ են հիմա ժամանակները»), Զիմզիմով (Սունդուկյանի «Պեպո»), Ֆամուսով (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր») ևն։ Գրել և թարգմանել է պիեսներ, հիմնադրել (1885) և խմբագրել է «Թեատրի» վրացերեն առաջին թատերական ամսագիրը։ Ա. հայ֊վրացական թատերական կապերի ջատագովն էր, Գ. Սունդուկյանի, Շիրվանզադեի, Հ. Աբելյանի մտերիմը։ Տիրապետել է հայերենին (կինը՝ Մարիամ Սափարովա֊Արաշիձեն, և հոր մայրը հայ էին), խաղացել հայկական ներկայացումներում (Թիֆլիսի հայկական թատրոնի 35֊ամյակին, 1893-ի, հունվ. 28-ին, «Դալալ Ղաղո» վոդևիլում՝ հայերեն)։ Հ. Աբելյանի հետ ստորագրել է հայ֊վրացական միացյալ թատերական շենք կառուցելու կոչը, 1908-ին ընտրվել է «Հայոց դրամատիկական ընկերության» պատվավոր անդամ։ Ա֊ի անունով է կոչվում Թբիլիսիի երաժշտական կոմեդիայի վրացական թատրոնը։ Մահացել է հոկտ. 9-ին, Թբիլիսիում։

Գրկ․ ფ ა ღ ა ვ ა ა., ვასო აბაშიძე, თბ., 1954: ჯ ა ნ ე ლ ი ძ ე დ., ვასო აბაშიძე, მის. წგნ., სახიობა, თბ., 1958: