Նրանք ելնում էին առավոտվա ծեգին
Երբ արևը նոր էր բարձրանում,
Եվ մինչև մայրամուտ, մինչև իրիկուն
Իրենց սերմը ցանում 5
Վախվըխելով, աչքերը կարիքին,
Բնության ու Մարդու դավերին բյո՛ւր,
Գերի թշնամական Տարերքին,
Գերի շահագործող Մարդո՛ւն։
«Օրհնյա՜լ է Աստված»—
Աշխատի՛ր, վարի՛ր օրնիբուն.
«Բարձրյա՜լ է Աստված» —
Բերքը տանուտերի՛ն տուր.
«Գովյա՜լ է Աստված» —
Մնացածը տուր զոռբային.
«Տե՜ր, փա՛ռքդ շատ» —
Նստի՛ր՝ աչքդ մահի...
«Հորովե՜լ, հորովե՜լ, հո՜,
«Հո՜ո՜ ե՛զը ջան»...
Գարունը հեղեղ էր բերում,
Ամառը՝ երաշտ,
Աշունը՝ կարկուտ ու ցուրտ... 25
«Տե՜ր, փա՜ռքդ շատ,
«Օրհնյա՜լ է Աստված» —
Ձմեռը նստիր գերանին
Եվ երազի՛ր զուր...
«Հորովե՜լ, հորովե՜լ, հո՜, 30
«Հո՜ո՜, ե՛զը ջան»...
Գալիս էր գզիրը չեչոտ,
Անցնում էր գյուղամիջով,
Կանգնում էր գյուղամիջում,
Կանչում էր չոր․— 35
«Տերությա՜ն հրամա՜ն անխա՜խտ․
«Ամեն տնից մի մա՜րդ,
«Երկու անասո՜ւն․․․
«Առավո՜տ — ծեգի՜ն — գա՜ն —
«Գնան մութլուսո՜ւն»․․․
40
«Հորովե՜լ, հորովե՜լ, հո՜,
«Հո՜ո՜, ե՛զը ջան»․․․
Գնում էր՝
Չլուտ Չադին,
Տկլոր Բադին, 45
Հռո Հովանը,
Ծուռ Հարոն...
Մնում էր տանը՝
Իշխան Աղասին,
Նրանք ելնում էին առավոտվա ծեգին,
Երբ արևը նոր էր բարձրանում,
Եվ մինչև մայրամուտը, մինչև իրիկուն
Իրենք սերմը ցանում 95
Վախվըխելով, աչքերը Կարիքին,
Բնության դավերին ու Մարդուն,—
Եվ անսահման բարիք էր
Նրանց համար այդ հո՛ղն անարդյունք։—
Օ՜, հո՛ղ, о՜, դա՛շտ, о՜, տա՛փ, 100
Մի բռաչափ գետի՛ն քարքարոտ,
Որի վրա մարդու աշխատանքը անափ
Թողնում էր փշրանքի կարոտ.
Ու Կարիքն էր պարում
Դաշտերում, դաշտերում,
105
Ե՛վ սով, և՛ մահ, և՛ արյուն
Աչքերում...
Ու՞ր էր տանում մոխիրե
ճանապարհը քեզ.—
Մինչև սարը դիմացի, 110
Նո՛ւյն աշխարհը կեզ,
Ուր նո՛ւյն արևն էր կիզող,
Սև ու անուրախ,—
Օ՜, կապարե հորիզոն
Դաշտերի վրա...
115
Գնա՛, որքան կամենաս —
Նո՛ւյն աշխարհն է գորշ.
Ո՛չ մի ընկեր—բարեկամ,
Եվ n՛չ մի գրոշ.
Նո՛ւյն ուղին է մոխիրե, 120
Նո՛ւյն աշխարհը մութ,
Նո՛ւյն հորիզոնը հրե,
Նո՛ւյն մարդիկ անգութ...
Հենակներով ոսկորե,
Ուսին մի մաղախ, 125
Սովն էր շրջում ու թակում
Խուղերը խաղաղ։
— Դռներդ բա՛ց, ո՜վ հողի
Աշխատավոր խե՛ղճ.
Միևնույնն է՝ երթիկից 130
Կմտնեմ ներս։—
Լուսամուտի՛ց կմտնեմ,
Վարից ու վերի՛ց,
Դռնատակի՛ց կմտնեմ,
Պատի ճեղքերի՛ց»...
135
Եվ մտնում էր Սովը ներս,
Որ դուրս չգա էլ հա՛ր...
«Հորովե՜լ, հորովե՜լ, հո՜,
«Հո՜ո՜, ե՛զը ջան»...
«Օրհնյա՜լ է Աստված», 140
«Բարձրյա՜լ է Աստված» —
Մեռնում էիր դու սովից՝
Աչքդ մնում էր բաց։—
Եվ որպեսզի դագաղում
Չմնար աչքդ բաց — 145
Դնում էին աչքերիդ
Մի կտոր հաց:
Չէր կշտանում սակայն քո
Աչքը հացով այդ,
Եվ քեզ թաղում էին՝ բաց 150
Աչքերով անթարթ։—
Եվ շիրիմի վրա քո
Գրում էր ապա
Մահը՝ ոսկրոտ իր ձեռքով՝
Մի քանի բառ.
«Աստ հողագործը հանգչի,
Մաճկալը չարքաշ,
Որ մինչև մահ վաստակեց,
Բայց ո՛չ մի անգամ
Կուշտ չկերավ իր օրում, 160
Աչքը մնաց հացին,—
Եվ մեռնելիս՝ դագաղում՝
Սովից՝ աչքը բա՛ց էր»․..
Հետո անձրևն էր թրջում
Ոսկորներդ ողորկ, 165
Եվ փտած գանգդ լցնում
Խոնավ հողով.
Կշտանում էր մշտաբաց
Այսպես աչքը քո...
Այս ամենը հիմա անցած է:
Այս ամենը հիմա հեքիաթի է նման։ 175
Ինչպես ա՛րտն էր լինում հողմածեծ,
Այդպես հորձանքը մեր մի օր շաչեց
Եվ արմատից պոկեց անիմաստ
Այդ հորովելը հին։— Եվ հիմա՛
Հնչում է երգը ձեր միասնական ու դաշն 180
Դաշտերում համայնական ու անեզր,—
Ա՛յլ երգով եք հիմա ելնում դուք դաշտ,
Ո՜վ անեզր հերկերի սերմնացաննե՛ր...
Ձեզ համար հնչեց մի օր
Մի ա՛յլ հորովել,— 185
Եկավ սրով, հրով,
Կյանքը խռովեց։
Երկաթավո՛ր եկավ,
Դռները թակեց,
Կարմիր զգեստ հագավ, 190
Կյանքը կրակեց։
Նա ալ նժույգ նստած
Համբավաբե՛ր էր․
Եկավ ինքնավստահ
Կարմիր նոյեմբե՛րին․ 195
Քաղաքներից եկավ
Հեռու Հյուսիսի,
Դեն շպրտեց չարկամ,
Հիմար Հիսուսին։
Եվ Հիսուսի հետ այն 200
Մգլած ու դեղին —
Նա դաշտերից քշեց
Ոսոխներին հողի․
Կանգնեց՝ պողպատ հագին,
Հզոր ու անահ,— 205
Եվ «Բարձրյալի» տակից
Ելավ քահանան․․․
Ռես Մնոյի հետքից
Ելավ քահանան,
Հողը խաչակնքեց, 210
Որ անբերրի մնա,—
Ուզեց վերջին անգամ,
Կյանքը խռովել —
Երգեց, արյունակամ,
Մահվան հորովել...
215
Վերջին ե՛րգն էր նրա,
Վերջին ե՛րգն էր․
Բնում խեղդեց նրան
Մեր ջղուտ ձեռքը․
Սրբեց նրանց աշխարհից, 220
Մեր ջղուտ ձեռքը,—
Հիմա հերկի՛ր ու վարի՛ր
Քո անսահման հերկը...
Հիմա դաշտ եք ելնում դուք լիասիրտ,
Ո՜վ անեզր հերկերի սերմնացաննե՛ր, 225
Հերկում եք ու վարում միասին
Ձեր դաշտերը անեզր։
Քշել եք դաշտերից արդեն
Շահագործող մարդուն,
Ոսոխին դժնի ու արնաքամ, 230
Եվ հերկում եք հիմա զվարթուն
Ձեր հերկը համայնական։—
Եվ դուք գիտեք հիմա՝ այս հերկը,
Որ մշակում եք արդ ու վարում միասին —
Ձեր Լուսավոր կյանքի, ձեր Գալիքի հե՛րկն է 235
Ինչպես իմ երգը — ե՛րգ է այդ Գալիքի մասին:
Այդ հերկը ձգվում է անծայրածիր
Մեր հինավուրց Նորքից մինչև Խաղաղական։—
Բարձրացել է այսօր մի հոյակապ հնձի
Մեր անսահման երկիրը՝ հագած պողպատ վահան 240
Այն մոխիրե, այն նեղ ճամբեքի փոխարեն.
Ուր ճռընչում էր սայլը հնավանդ —
Հիմա ձգվում են լայն ճանապարհներ անվերջ
Սառուցյալից մինչև Երևան։
Եվ այդ անվերջ, այդ լայն ճանապարհներով, 245
Որոնց ծայրը այսօր հասել է Նորք —
Ընթանում են հանդուգն քայլերով
Սերմնացաններ՝ արև ու խնդություն բերող։—
Ճանապարհով այդ մեծ ու անծայրածիր,
Դառն անցյալի հանդեպ անհողդողդ ու աններ՝ 250
Այսօր ելել եք դուք աննախընթաց հնձի,
Ո՜վ գալիքի խիզախ սերմնացաններ...
Այս հերկը — ե՛րգ է և ընթացք, և՛ կամք է ու
հաղթանակ,
Ե՛վ տքնաջան ներկա է բեղմնավոր, և՛ արև է
գալիք,—
Այս հերկը հերկում է օրնիբուն մի անպարտելի
բանակ,
255
Ուր յուրաքանչյուր անգործ — դասալիք է:—
Քաղաքներում ինչպես մեր վիթխարի,
Քաղաքներում մեր նոր
Ելնում են օրը օրին
Հսկաներ երկաթավոր,— 260
Քաղաքներում ինչպես բազմահազար
Հարվածայինն է մեր հաղթանակը հարթում —
Այդպես հարթում եք դուք
Ճանապարհը, ուղի՛ն սրբազան
Վաղվա վսեմ մարդու...
265
Նո՛ւյն հերկն ենք մենք հերկում գրիչով ու մուրճով,
Եվ արորով, խոփով երկաթե.—
Հալոցքներում մեր թեժ, մեր դաշտերում տոթ,
Եվ գրքերում մեր արդեն —
Նո՛ւյն բերքն է բարձրանում ու հորդում, 270
Նո՛ւյն երգը եռանդոտ,—
Եվ բոլորիս նո՛ւյն ձեռքն է առաջնորդում,
Նո՛ւյն Ղեկավարն անդող:—
Նա շարժում է քո ձեռքը, երբ դու
Շաղում ես սերմը դաշտում, 275
Նա հանքում քանդում է անդուլ,
Երբ փորում է հարվածային վաշտը,—
Նա շարժում է ահա և՛ իմ ձեռքը,
Որ ձեզ հետ միասին երգիս հունդը ցանեմ,
Որ անշեղ բարձրանա իմ բերքը, 280
իմ տողերի հերկը անեզր...
Որ երգերիս կտավը ձեր թելերից հինեմ,
Որ լինեմ հնի դեմ աններ,—
Ո՜վ դաշտերի անխո՛նջ հարվածայիննե՛ր...
Համայնական հերկի սերմնացաննե՜ր...