Հավերժության դաս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Սեւակն ու փիսիկը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Հավերժության դաս

Վարդան Հակոբյան

Նաիրիկը եւ Հիրիկը
ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԴԱՍ


Շիվը ձգվեց,
Մեծ տառ դարձավ,
Օրհնանքի պես
Մի անուշ ձայն
Նրան հասավ.
-Դեհ, սովորիր
Ոչ մի քամուց
Էլ չճկվել,
Համառ մնալ,
Մնալ ամուր,
Էլ չթեքվել...
Մայր անտառը
Այսպես կրկին
Հավերժության
Դաս էր տալիս
Իր բալիկին՝
Բացած գիրքը
Պայծառ հոգու...
Չէ՞ որ ինքը
Նրանով է
Վաղը կանգուն։