Jump to content

Հավերժություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ

               Վիլյամ Սարոյանին

Ճամփան կանգ առավ։ Սարը գնում է,
գնում է սարը երկնի եզերքով,
գնում է ցավը սրտի եզերքով,
գնում է սերը բախտի եզերքով...
Ճամփան կանգ առավ։ Սերը գնում է։

Հեռուն ձայն տվեց։ Տունը գնում է,
Գնում է տունը դարի քայլերով,
Գնում է սյունը սարի քայլերով,
գնում է հունը քարի կարերով,
Հեռուն ձայն տվեց։ Ես եմ, գնում եմ։
Արփին մայր մտավ։ Օրը գնում է,
թռչում է օրը անհասի միջով,
թռչում է հուրը երազի միջով,
թռչում է լուրը իմ լացի միջով,
Արփին մայր մտավ։ Հուրը մնում է։