Jump to content

Հիքմեթ Ն. — Արևելք և արևմուտք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 271 ]

Ն. ՀԻՔՄԵԹ

ԱՐԵՎԵԼՔ ԵՎ ԱՐԵՎՄՈԻՏՔ


«Ասրար,
Հեզություն,
Ճակատագիր է
Ճաղազարդ պատուհան,
5 Կարավան
Շատրվան,
Արծաթե ափսեներում պար եկող սուլթան։

Իշխան, փադիշահ,
Հազարամյա մի շահ,
10 Մինարեներից կախված սադափե նալըններ,
Ռունգերը հինայած կիներ
Ոտներով գորգեր են նկարազարդում,
Քամիների հանդեպ կանաչամորուս իմամներ

ազան են կարդում․․․

Ահավասի՛կ ֆռանգ շահիրների տեսած Արևելքը։
15 Ահավասի՛կ,
Յուրաքանչյուր վայրկյան միլիոններով թխվող
Գրքերի Արևելքը։
Սակայն —

[ 272 ]

Ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ոչ երեկ
20 Այսպիսի Արևելք
Չի՛ լինելու,
Չկա։
Արևելք —
Մերկ,
25 Քաղցած գերիների
Դու սովամահ եզերք։
Արևելքցուց բացի բոլորին
Բաժին դարձած աշխարհ,
Ուր սովը մեռնում է սովից,
30 Մինչև կոկորդ հացով լեցուն ամբար —
Եվրոպայի ամբարը։ —
Ասիա՛,
Ամերիկյան դերդնսուտների սյուներից
Չինացիները քո
35 Դեղին մոմերի նման
Երկար մազերից իրենց
Կախված են խեղդամահ։
Հիմալայի է՛ն բարձր,
է՛ն ցից,
40 է՛ն ձյունոտ գագաթին
Բրիտանական սպաները նվագում են ջազբանդ.
Իրենց սևեղունգ ոտներն են սուզում
Փայլուն, սպիտակատամ դիակներով լեցուն
Գանգեսում։
45 Անատո՛լիա, դու ծայրեծայր
Ամստրոնգի շաչուն ռումբերին
Հրապարակ դարձար։
Ասիայի կոկորդը լցվեց։
Արևելքը
50 էլ չի՛ կարող տանել։

[ 273 ]

Արևելքը զզվեց։
Թե ձեզանից մեկը
Անգամ հարություն տալ ուզի
Մեր սովամահ եզին —
55 Եթե բուրժույ է նա
Թող մեր աչքից կորչի․
Անգամ դո՛ւ,
Դո՛ւ
Պյեր Լոթի։—
60 Մեր դեղին մաշկի վրայով
Մարմնից — մարմին անցնող
Ոջիլն անոթի
Մեր սրտին ավելի՛ է մոտիկ,
Քան դու, ֆրանսիական սպա՛,
65 Պյեր Լոթի։
Դո՛ւ, ֆրանսիական սպա՛,
Այս խաղող աչքերով աղջկան
Ազիադեին
Պոռնիկից շո՜ւտ մոռացար, Պյեր Լոթի։
70 Ձեր ձեռքով սրտում մեր տնկած
Ազիադեի շիրմաքարը
Մի փայտյա նշանի նման
Կապեցիր թնդանոթի։
Չիմացողները թող իմանա՛ն․
75 Դու ոչի՛նչ ես — շառլատանից բացի։
Ֆրանսիական փտած ապրանքները
Հարյուրին հի՛նգ հարյուր օգուտով

Արևելքին ծախող

Պյե՜ր Լոթի։
Ի՜նչ խոզուկ բուրժույն ես եղել, գիտե՞ս...
80 Հավատայի եթե
Հոգուն՝ նյութից բացի —

[ 274 ]

Արևելքի ազատագրման օրը
Քո հոգին
Կամուրջի էն գլուխը կբարձրացնեի ցցի
85 Ու դիմացը կանգնած՝ կծխեի։
Ձե՜զ ենք մեկնել ձեռքերս,
Ողջագուրե՛ք դուք մեզ,
Օ Եվրոպայի սանքյուլոտներ։
Կողք — կողքի թող թռչե՛ն կարմիր ձիերը։
90 Կայարանը մոտ է․
Նայեցե՛ք․ —
Ազատագրման ժամերն հաշվված են արդեն։
Կարմիր թաշկինակով ծածանում է մեր դեմ
Արևելքի ապստամբության օրը։ —
95 Մեր կարմիր նժույգները սմբակում են արդեն
Իմպերիալիզմի փորը։