Ձոն (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նարեկնամե Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Ձոն)

Վարդան Հակոբյան

Ծիտը եւ նրա հայրենական տունը
ՁՈՆ


ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՆ


Հուր ու հեղեղ եւ արյան ծով,
Երերում էր նավը արդեն...
Ելավ հայը։ Կամքն Աստծո
Լերանց վրա կախեց կանթեղ։

Ելավ, զարկեց։ Հայի ներսում
Ելան հազար-հազար սարեր...
Ելան եւ Վան, Անի, Սասուն,
Եվ Արցախա հողն անվեհեր։

Եվ աղավնին՝ շյուղը կտցին,
Եկավ, իջավ ձեռքին նրա...
Արեւ ու լույս աստվածածին
Հագան երազ ոսկեհմա։

Անդրանիկյան հուրը հանեց
Արցախա ծուռն անզուգական...
Ցավը՝ որքան անհուն ու մեծ,
Հայը՝ այնքան դյուցազնական։

Մասիսներում քարայր մտած
Մհեր ելավ Քիրսի լանջին...
Լույս ծագեց մեր բախտին մթնած,
Բացվեց հուսո դուռն առաջին։

Հուր ու հեղեղ եւ արյան ծով,
Երերում էր նավը արդեն...
Երբ նա ելավ, կամքն Աստծո
Լերանց վրա վառեց կանթեղ։

1996թ.