Նարեկնամե

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երկու մանկություն Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Նարեկնամե)

Վարդան Հակոբյան

Ձոն
ՆԱՐԵԿՆԱՄԵ


Անունս` Նարեկ, տոհմս` Ակուփի,
Ես` շառավիղը ազգիս ծռության.
Սիրտս քուրա է... ուր պիտի կոփվի
Անկոտրում սուրը հայոց փրկության:


Ես` անհաղթ ոգի... չեմ առնի դադար,
Աստըծո տուրք է կորովը բազկիս.
Իմ զարկով պիտի լույս բացվի արդար,
Եվ խաղաղություն` տառապած ազգիս:


Հողս` ծովից ծով, ետ պիտի վերցնեմ`
Հոգուս դաշինքը պահելով անխախտ,
Ոսոխաց հետքը մաքրեմ-կորցընեմ`
Դրախտավայրը դարձնելով դրախտ:


Ես` մի նոր Նարեկ, տոհմս` Ակուփի,
Հայոց երազն է իմ ճակտին` պսակ.
Ես` մատյան ու գիր, ես` անմար արփի,
Զինվորյալ արքա, Աստըծո խոսնակ:

03.04.98թ