Jump to content

Մայրերը եւ երեխաները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄԱՅՐԵՐԸ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԸ


Մայրերը գիտեն՝
երեխաները ինչու են լալիս
                լռեցնելու
                հնարն էլ ունեն։
Իսկ երբ լալիս են իրենք՝ մայրերը -
ոչ մի երեխա
ոչինչ չգիտե։
                  Երեխաները
          դառնում են այնպես թույլ, անօգնական
եւ երեխա են դառնում կրկնակի՝
լացով մանկական։
Ու մայրերն իրենց լացը մոռանում,
շրջվում են իսկույն,
արցունքը սրբում մանկանց աչքերից.
Սա էլ հնարն է երեխաների...