Շուրթերիս վրա
Քո առուների քաղցրիկ երգն է,
Ժայռեր փշրող
Գետերիդ ե՛ռքն է իմ երակներում.
Քո երգից հյուսված
Իմ սիրտը մի բուռ
Թող միշտ սավառնող սիրուդ թեւերին՝
բարձրերո՛ւմ մնա
Ու մնա մաքու՛ր...
Քո հողին մերված,
Արարչագործող հավատի շող եմ,
Եվ հաստատո՛ւմն ես դու իմ գոյության։