Մեծամորս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Զրույց տղաների հետ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Մեծամորս)

Վարդան Հակոբյան

Անմահություն
ՄԵԾԱՄՈՐՍ


Իմ կիսատ-պռատ մտածումները
Մի առու չարժեն այս ժայռի համար.
Եվ զուր են բոլոր իմ անցումները,
Իմ փնտրումները՝ ինձնից էլ համառ։
Ծաղկավոր քարս գրկեմ, ծաղկեմ ես,
Ծաղկեմ-երգեմ ես, լինեմ մե՜ծ, բարի՛.
Եվ շարունակեմ իմ մորը, ինչպես
Այս փոքրիկ առուն՝ այս հսկա ժայռին։