Jump to content

Մի բուռ ջուր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Մի բուռ ջուր եմ ես առնում ափիս մեջ. -
արցունքից ծարավ աչքեր են հոսում,
կապույտը քարում քնած աղբյուր է,
ծովը գետնիվեր լեռն է բարձրանում,
եւ Նոյն ելնում է նոր նավարկության։

Ես մի բուռ հուր եմ առնում ափիս մեջ. -
մեհյանում բոցն է պարում հեթանոս,
անձեռակերտ է երազը հոգու,
ձեռքով չես բռնի Քուչակի տողը,
եւ արեգակը Վահագնի քույրն է։

Ես մի բուռ հող եմ առնում ափիս մեջ. -
տունը իմ մանկանց թեւերն է մտնում,
Ավոյի քայլքից սուզվում են լեռներ,
սրի հարվածն է դեռ ծլում դաշտում,
եւ մեզ չի լքում Ավարայրը մեր։

Ես մի բուռ լույս եմ առնում ափիս մեջ. -
մագաղաթը բաց էջ է խաչքարի,
խողխողված ճամփան ուղի է փնտրում,
հուշարար ցավի զավակներ ենք հեգ
եւ, միեւնույն է, մենք հասնելու ենք...