Մի երեխա վազում է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ծեգից մինչեւ մութ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Մի երեխա վազում է)

Վարդան Հակոբյան

Էդելվայս
***

Մի երեխա վազում է
օրերի միջով
եւ շատ է ուզում
հասնել երազին։

Մի երեխա վազում է
քարերի միջով
եւ շատ է ուզում
հասնել երազին։

Մի երեխա վազում է
արեւի միջով
եւ շատ է ուզում
հասնել երազին։

Մի երեխա վազում է,
վազում է, վազում
եւ չի հասկանում՝
իրեն տանողը
        իր երազն է հենց: