Մխիթարանք (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ուրախ եմ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Մխիթարանք)

Վարդան Հակոբյան

Քամի լիներ
ՄԽԻԹԱՐԱՆՔ


Եվ նորից՝ աշուն,
Եվ նորից ծառը հրաժեշտի սուրբ
                Խոսքեր է շրշում
Անդարձ հեռացող իր տերեւներին:
Բայց ուրա՜խ եմ ես.-
Ծառին չորացած տերեւ չի մնում
Ու հող է դառնում տերեւը ընկնող,
Որ գարունները կրկնվեն նորից…