Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Դու հպարտ չես, իմ հայրենիք Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական՝ «Երկիր Նաիրի» ժողովածու

Վահան Տերյան

1915
Կարծես թե դարձել եմ ես տուն
[ 244 ] 6

* * *

Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական,—
Բացվում է կրկին Նաիրին տրտում.
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
Եվ այնքան ներում — ո՞ր երկրի սրտում.
Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ
Ձեռների նըման պարզված երկնքին,
Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ
Եվ զոհաբերումն այնպես խնդագին...
Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր
Սիրտը մարդկային դաշույնը քինոտ.
Որտե՞ղ է հոգին այնպես վիրավոր,
Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ...

[1915]