Նամակ բանաստեղծին
Արտաքին տեսք
Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի
Նամակ բանաստեղծին
Կոմունիստ աղջիկ եմ — շորըս «ուրիշ»,
Ու մազերս էլ խուզած։ —
Չե՞ք ամաչում, որ այս օրերում
Երգում եք դուք գեղ ու արև։
Գրում եմ ձեզ — սիրտս այսպես ուզեց։
Ասացեք ինձ,
Ո՞ւմն են պետք արդյոք ձեր այս հիվանդ
Ստանսն ու սոնետ գարնան մասին։
Ժողովրդի՞ն թե՞ քաղցածներին —
Ողորմելի է իմ աչքում
Նա, որ պրոլետարիատին
Տրիոլետ է հրամցնում։
Մնաք բարով առայժմ։ Հավան չեք՝
Պատառեցեք այս նամակ.
Բայց էլի,— լռո՞ւմ եք,— ուժ եք դուք
Եվ կոմունիստ շուտ կդառնաք։