Jump to content

Ով է ինձ փակել

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ով է ինձ փակել կարոտներիս մեջ:
Եվ հիմա ես փակ դուռ եմ որոնում
                       բացելու համար,
Ու թե չի բացվում՝
Ես շատ եմ համառ...
Ուզում եմ դուրս գալ իմ կարոտներից,
Որ թախիծներս ջրին տամ, տանի,
Ես քեզ մոտ մնամ՝
Միայն ցողունով հողին մնացած
                 անչար ծաղկի պես։
Եվ թե հող ես դու, իմ մաքուր հողն ես,
Ինչ խոսք, կներես...
Ես դուռ եմ փնտրում: Ուզում եմ դուրս գալ,
Բայց ոնց գտնել քեզ,
Իմ կարոտից դուրս ես արդեն չկամ: